0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI


Armenian country
office
news

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

20.11.2007

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Տեղեկատվական Տեխնոլգիաների զարգացման խնդիրները միշտ եղել են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Այս առումով հոկտեմբերի 26-28 «Դիջիթեք-2007» տեղեկատվական հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսն իր նշանակությամբ առանձնանում է ոլորտին առնչվող մյուս ցուցահանդեսներից: Նշենք նաև, որ ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր «Միկա» կորպորացիան իր «Միկա Արմենիա թրեյդինգ» («Միկա» բենզալցակայաններ), «Արմավիա» (ավիաընկերություն), «Դիլիջան ֆրոլովա» (հանքային ջուր), «Միկա ինտուր» (տուրիստական գործակալություն) ընկերություններով: Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ընկերությունների միջև գործարար միջավայր ստեղծելու նպատակով ցուցահանդեսին մասնակցում էր 43 ընկերություն: Ի դեպ,  «Արմավիա» ավիաընկերությունը ներկայացնում էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների վերջին նվաճումները, որոնք օգտագործվում են ուղևորների սպասարկման և թռիչքների կազմակերպման մակարդակի առավել բարձրացման նպատակով:
«Արմավիա» ավիաընկերության ՏՏ բաժնի վարիչ Լևոն Ղազարյանը պարզաբանեց, որ «
Միկա» կորպորացիայի ղեկավարությունը բավականին հստակ պատկերացում ունի, որ ավիացիայի հետագա զարգացումը անհնարին է առանց  ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման, որովհետև բարդանում են տեխնոլոգիական պրոցեսները, իսկ ղեկավարումն ավելի էֆեկտիվ դարձնելու համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ ճշգրիտ, հստակ ինֆորմացիայով ապահովել յուրաքանչյուր աշխատատեղ:
Բանախոսն անդրադարձավ նաև «Արմավիա» ավիաընկերության հետագա ծրագրերին:
-Մոտ ապագայում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի համակարգը և ինտերնետային կայքի միջոցով ուղևորներին հնարավորություն տալ ինքնուրույն հաշվառվելու:


Երևանում հոկտեմբերի 26-28 տեղի ունենացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած «Դիջիթեք-2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Նշենք,  որ ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր  «Միկա» կորպորացիան իր «Միկա Արմենիա թրեյդինգ» («Միկա» բենզալցակայաններ), «Արմավիա» (ավիաընկերություն), «Դիլիջան ֆրոլովա» (հանքային ջուր), «Միկա ինտուր» (տուրիստական գործակալություն) ընկերություններով: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ընկերությունների և գործարար սպառողների միջև:
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցող 43 ընկերություններից մեկն Երևանի
«Էլեկտրոապարատ» ընկերությունն էր, որն ունի շուրջ 50 տարվա պատմություն: Նախկինում ընկերությունն արտադրում էր միայն վերելակների էլեկտրական մասերը, իսկ այսօր արդեն՝ ամբողջական վերելակը: Դեռ ավելին, Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված ծրագրի համաձայն, մայրաքաղաքում շուրջ 2500 վերելակ պետք է վերանորոգվի: Նշենք, որ վերանորոգվող վերելակների մեծ մասը պետք է կատարի Երևանի «Էլէկտրոապարատ» ընկերությունը:
Ըստ հիշյալ ընկերության գլխավոր ինժեներ Արմեն Սարոյանի, նոր վերլակների առավելությունը կայանում է նրանում, որ դրանք ի տարբերություն հին վերելակների, բացարձակապես անաղմուկ են:
-Նոր վերելակները հնարավորություն են տալիս հրդեհների դեպքում հրշեջ խմբին օգտվել վերելակից, իսկ ներկայիս վերելակներից ոչ մեկն այդպիսի հնարավորություն չունի,- ընդգծեց Ա. Սարոյանը:


Երևանում ավարտվեց հոկտեմբերի 26-28-ը մեկնարկած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած «Դիջիթեք-2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Ի դեպ, ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր  «Միկա» կորպորացիան իր «Միկա Արմենիա թրեյդինգ» («Միկա» բենզալցակայաններ), «Արմավիա» (ավիաընկերություն), «Դիլիջան ֆրոլովա» (հանքային ջուր), «Միկա ինտուր» (տուրիստական գործակալություն) ընկերություններով:Ցուցահանդեսին մասնակցում էր 43 ընկերություն: Մասնակիցների թվում էր «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների տեխնոպարկ» ՓԲԸ-ն: Ըստ ընկերության ներկայացուցիչների, ընկերությունը զբաղվում է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացմամբ: Հիշյալ ընկերության կողմից մշակվել և ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «ԷԼՓԱՍ» համակարգը: Վերջինն արդեն երկու տարի է ինչ գործում է Երևանի քաղաքապետարանում, իսկ երկու ամիս առաջ ներդրվել է թաղային համայնքներում: «ԷԼՓԱՍ» համակարգը ստեղծված է բոլոր կառավարական և ոչ կառավարական հիմնարկությունների համար: Ըստ ոլորտի պատասխանատուների, համակարգը շատ ճկուն է և հեշտ կարող է փոփոխվել ցանկացած կառավարչական հիմնարկի համար:
-Ներկայում Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովված են համապատասխան կապուղիներով, իսկ թաղային համայնքների գրասենյակները օպտիկական կապի միջոցով միացված են Երևանի քաղաքապետարանի հետ՝ կազմելով միասնական էլեկտրոնային ցանց,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» ծրագրային լուծումների մշակման, զարգացման և ծրագրավորման բաժնի պետ Հարություն Մարգարյանը: Հավելելով, որ, «ԷԼՓԱՍ»-ից բացի կան նաև էլեկտրոնային կառավարման մի քանի այլ համակարգեր, որոնք նոր են ներդրվել Երևանի քաղաքապետարանում: Դրանք են՝ սոցիալ-տնտեսական զարգացման մոնիտորինգի, շինարարական աշխատանքների փաստագրման և վերահսկողության, տրանսպորտային միջոցների մոնիտորինգի և հաշվառման, ֆինանսական մոնիտորինգի համակարգերը:


Հոկտեմբերի 28-ին ավարտվեց հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Դիջիթեք 2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Ի դեպ, ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր «Միկա» կորպորացիան իր «Միկա Արմենիա թրեյդինգ» («Միկա» բենզալցակայաններ), «Արմավիա» (ավիաընկերություն), «Դիլիջան ֆրոլովա» (հանքային ջուր), «Միկա ինտուր» (տուրիստական գործակալություն) ընկերություններով: Ցուցահանդեսին մասնակցել են 43 ընկերություններ, որոնց թվում էր «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:  Ըստ ոլորտի պատասխանատուների, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծառայությունների որակի և հասցեականության բարձրացման կարևոր նախապայման է:
- Նախարարությունում մոտ 10 տեղեկատվական համակարգեր են գործում,- նշում է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենի օգնական Գայանե Խարագյոզյանը: Դրանք են՝ սոցիալական ապահովության քարտերի, մանկատներում խնամվող երեխաների և որդեգրումների, աշխատանք փնտրողների և գործատուների, ընտանիքների անապահովության գնահատման,  երեխաների ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների, հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգերը:
Նշենք, որ տեղեկատվական այս համակարգերը ներդրվել և շահագործվում են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից, որը կազմում է նախարարության մի մասը: Ի դեպ, նախարարությունը, նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներն ապահովվել են նոր համակարգչային սարքավորումներով, համակարգչային լոկալ ցանցերով: Ինչպես նաև շարունակաբար իրականացվում են ՏՀՏ բնագավառում սոցիալական ոլորտի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների կատարելագործման և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:  
 
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved