0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

 

 

 

Այս տարվա հունվար ամսին հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2007-2011թթ կառավարման պլանը, որը մշակվել է ՀՀ Բնապահպանության նախարարության Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը մեկն է ազգային պարկերի կառավարման ծրագրերից:
Մինչ կառավարման համապարփակ ծրագրի կազմումը՝ կատարվել է ազգային պարկերի մոնիտորինգ, հստակեցվել են պարկերի սահմանները, գոտիները, ճշգրտվել են դրանցում ապրող կենդանատեսակների և բուսատեսակների թվերը, տեսակները և այլն: «Դիլիջան» ազգային պարկը էկո- և ագրոտուրիզմի զարգացման հրաշալի պայմաններ ունի»,-հանդիպման ժամանակ ընդգծեցին բանախոսները:

  ԱռաՇրջակա միջավայրի առաջին թշնամին բնակչության չքավորությունն է:


ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը
MEDIAINFORM-ին տված հարցազրույցում նշում է, որ այն հիմնական խնդիրը, որը նախանշված է իրենց ծրագրերում, հանդիսանում է համապարփակ կառավարման խնդիրը: Այս պարագայում հաշվի են առնված ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ տնտեսական և մշակութային հարցեր: Կառավարման ծրագրում ակտիվ մասնակցություն պետք է ունենան ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ տեղի բնակչությունը, քանի որ անհետացող հազվագյուտ տեսակների պահպանման կարևորագույն խնդիրը հնարավոր չէ լուծել առանց հասարակության սրտացավ մոտեցման: Պետք է անպայման հաշվի առնել նաև, որ շրջակա միջավայրի առաջին թշնամին բնակչության չքավորությունն է, ուստի բնապահպանական խնդիրները դեռ հիմքից պետք է լուծել:
Ազգային պարկերի կառավարման ծրագրերի ֆինանսավորումը կատարվել է 5 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից: Ֆինանսավորումն ուղղված է նաև ազգային պարկերի տեխնիկական վերազինմանը, կադրերի պատրաստմանը և մի շարք այլ գործողությունների: Հարկ է կարևորել նաև, որ վերջին 5 տարիներին պետական բյուջեից ազգային պարկերի կառավարմանն ուղղված գումարներն աճել են շուրջ 8 անգամ, իսկ ֆինանսավորման մեծացումը կրելու է շարունակական բնույթ: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացումներն այս տարի կկազմեն շուրջ 75 մլն դրամ, ի տարբերություն 2005-ի 13 մլն դրամի:

Այն հիմնական խոչընդոները, որոնք առկա են եղել ազգային պարկերի ճիշտ կառավարում իրականացնելու ճանապարհին, հանդիսանում են մասնավորապես կադրային ներուժի անկատարությունը, ապօրինի գործողությունները և անտառահատումները, որոնք ժամանակի ընթացքում հսկայական բացասական ազդեցություն են ունեցել ազգային պարկերի վրա, ոլորտին հատկացվող թերֆինանսավորումը և այլն: Մինչ օրս չի եղել հստակ տեղեկատվություն ազգային պարկերի մասին, քանի որ բավականին երկար ժամանակ մոնիտորինգ չի իրականացվել այդ գոտիներում: Մեկ այլ խնդիր էր նաև այլ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի անկատարությունը, օրինակ՝ նախկինում Դիլիջանը դիտվում էր որպես արգելոց, իսկ ըստ օրենքի՝ արգելվում է մարդու միջամտությունն արգելոցային գոտում, այսինքն՝ մենք ի սկզբանե դատապարտված էինք օրենքի խախտման, քանի որ Դիլիջանի բնակիչները փաստորեն բնակվում էին արգելոցում: Իսկ կառավարման այս ծրագրերը հնարավորություն են ընձեռում ազգային պարկերի կառավարման առավել ճկուն քաղաքականություն իրականացնել, քանի որ արդեն իսկ հստակ սահմանագծվել են ազգային պարկերի տարածքները և հողօգտագործման սխեմաները, նախանշվել են արգելոցային և ռեկրեացիոն գոտիները և այլն: Հնարավորինս բացահայտվել են պարկի էկոհամակարգերի հավասարակշռության խախտման հիմնական գործոնները, բույսերի և դեղաբույսերի կենսաբանական պաշարները, այդ թվում նաև էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակները, ինչպես նաև կենդանատեսակները: Անտառն ամբողջությամբ գույքագրվել և քարտեզագրվել է: Այս ամենը նախապայման է կանոնակարգված աշխատանքներ իրականացնելու համար: Ի դեպ՝ ազգային պարկերը վերջին ժամանակահատվածում վերազինվել են, աշխատակիցները ստացել են արտահագուստներ, մեքենաներ՝ այդ թվում նաև թրթուռավոր և հրշեջ մեքենաներ: Իսկ ազգային պարկերը որպես տուրիստական գոտի զարգացնելու համար առաջիկայում պարկին կտրամադրվեն նաև ձիեր և այլն:
Ազգային պարկերում շարունակաբար իրականացվում է վերահսկողություն: Պետք է փաստել, որ 2006-ին բնությանը հասցված վնասները կազմել են 5 մլն դրամ, որոնք ամբողջությամբ հատուցվել են: Իսկ հսկողությունն ազգային պարկերում իրականացվում է ազգային պարկի աշխատակազմի կողմից:

Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը մեր թղթակցի հետ հարցազրույցում նշում է, որ Ազգային պարկի կառավարման ծրագրի հաստատումը հատկապես կարևոր է այն առումով, որ ազգային պարկը գոտիավորվել է և առանձնացվել են 3 հիմնական գոտիներ՝ արգելոցային, տնտեսական և ռեկրեացիոն: Ազգային պարկի մոնիտորինգի ժամանակ հստակեցվել են բուսատեսակների և կենդանատեսակների թվերը, այդ թվում նաև էնդեմիկ և կարմիր գրքում գրանցվող: Իսկ պարկում վերջին անգամ նման մոնիտորինգ իրականացվել է 1980թ-ին և այդ ժամանակից ի վեր չկար նոր քարտեզագրում: Առաջին քայլերը, որոնք կատարվելու են ազգային պարկի կառավարման ուղղությամբ, լինելու են ազգային պարկի արգելոցային վայրերի ցանկապատումը:

Մանրամասնելու համար նշենք նաև, որ «Դիլիջան» ազգային պարկը հիմնադրվել է 2002-ին՝ «Դիլիջան» պետական արգելոցի բազայի վրա: Պարկի տարածքը ներկայումս կազմում է 28 002 հա: Դիլիջանի ազգային պարկում կա կենու պուրակ, որը հազվագյուտ է ողջ Կովկասում: Այստեղի պահպանվող օբյեկտներն են հաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառները, կենու եզակի պուրակը, բնական և պատմաճարտարապետական հուշարձաններ, 902 անոթավոր բույսեր, 172 ողնաշարավոր կենդանիներ:
MEDIAINFORM 10.06.2007

«Բնության  հատուկ պահպանվող  տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՝ գործադիրն այսօր որոշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայր՝ նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը՝ 118 հա տարածքով: Հանձնարարվել ՀՀ բնապահպանության  նախարարին՝ 30-օրյա ժամկետում ՀՀ  կառավարության  հաստատմանը ներկայացնել «Գիլան» պետական  արգելավայրի կանոնադրությունը:
MEDIAINFORM 24.05.2007

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved