|
|
|
«Արմավիա»
(Armavia)
ավիաընկերությունը պահպանում է զարգացման բարձր տեմպեր:
Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային ավիափոխադրողը, որն
ամբողջովին համապատասխանում է
IATA
միջազգային պահանջներին: Ներկայում «Արմավիա» ավիաընկերությունն իրականացնում է
կանոնավոր չվերթներ ԱՊՀ և եվրոպական երկրներ 35 ուղղություններով: Ներքին շուկայում
արժանվույնս մրցակցում է այնպիսի ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են՝
«Բրիտանական ավիաուղիները», «Էյր Ֆրանսը», «Աէրոֆլոտը», «Չեխական ավիաուղիները»,
«Ավստրիական ավիաուղիները», «Լյուֆտգանզան» և այլն: Ի դեպ, «Արմավիա»
ավիաընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Զարգացման առաջին փուլում
ընկերությունն իրականացնում էր հազվադեպ չվերթներ Մոսկվա, բայց զարգացման ընթացքում
ավելացավ ԱՊՀ երկրներ չվերթների կանոնավորությունը: Սակայն ընկերության դինամիկ
զարգացումը սկսվել է 2005 թվականի գարնանը, երբ արժեթղթերի ամբողջ փաթեթն անցավ
«Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին՝ ՀՀ-ի խոշոր
ձեռնարկատերերից մեկին:
«Արմավիա» ավիաընկերությունն անընդհատ աշխատում է, որպեսզի բարելավվի առաջարկվող
ծառայությունների որակը:
Նոր ուղղություններ, ձեռք բերված նոր ինքնաթիռներ: Սրանք են «Արմավիա»-յի վերջին
նվաճումները:
2007թ. «Արմավիա» ընկերությունը պահպանեց զարգացման բարձր տեմպերը և հասցրեց
տեխնիկական սպասարկումն ավելի բարձր մակարդակի: 2007թ. առաջին ինն ամիսների
տվյալներով իրականացվել է 1750 կանոնավոր չվերթներ, աճը կազմելով՝ 120%,
ուղևորափոխադրումներինը՝ 128%: Իսկ 2007թ. սեպտեմբերի 14-ին «Արմավիա» ընկերության
և «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռների» ընկերության միջև կնքնվեց պայմանագիր՝ SSJ
100/95 LR ինքնաթիռի գնման մասին: Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ 2007թ. առաջին
կիսամյակում «Արմավիա» ավիաընկերությունը համալրվեց նաև Բոյինգ 737-300 ինքնաթիռով: |
|
ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ,
որը վարել է ՀՀ
վարչապետ Սերժ Սարգսյանը,
ՀՀ
Սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան, որոշվել
է՝
ՀՀ
նախագահի սպասարկման համար Airbus A-319-132 մակնիշի ինքնաթիռի ձեռք բերման
կապակցությամբ, առաջարկել
«ՀՀ
նախագահի աշխատակազմ»
պետական կառավարչական հիմնարկին՝
իրեն ամրացված ՏՈՒ-134
օդանավը օգտագործման պայմանագրով հանձնել
«Արմավիա»
(Armavia)
ավիաընկերություն
ՍՊԸ-ին:
20.12.2007 ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն |
|
2007թ.
դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ,
որը վարել է ՀՀ
վարչապետ Սերժ Սարգսյանը,
ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան, Կառավարությունը որոշել է`
մաքսային ռեժիմով մաքսազերծելուց հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունից հետ
վերցնել Airbus A-319-132 մակնիշի ինքնաթիռը` սկզբնական հաշվեկշռային արժեքով և
նույն հաշվեկշռային արժեքով ամրացնել «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական
կառավարչական հիմնարկին:
Վերջինիս առաջարկվել է ինքնաթիռն օգտագործել ՀՀ նախագահի սպասարկման նպատակով`
շահագործումն իրականացնելով
«Արմավիա»
(Armavia) ավիաընկերություն ՍՊԸ-ի միջոցով: Հանձնարարվել է ինքնաթիռի ձեռքբերման համար ՀՀ
պաշտպանության նախարարության ներգրաված վարկի և տոկոսադրույքների սպասարկման
ծախսերը համարել ներքին պարտք և ներկայացնել առաջարկություն` դրա ֆինանսավորման
համար 2008 և հետագա տարիների պետական բյուջեներում նախատեսվող գումարները ՀՀ
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դուբայում
ընդամենը մի քանի շաբաթ առաջ «Արմավիա» ավիաընկերության և «Սաբենա-տեխնիկս» (Sabena)
ընկերությունների միջև՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
«Արմավիա տեխնիկս» ընկերության ստեղծման մասին
կնքվել էր պայմանագիր:
Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ արտասահմանյան ինքնաթիռները կվերանորոգվեն
Հայաստանում: Ի դեպ, նորաստեղծ ընկերությունն իրականացնելու է «Բոյինգ» և «Այրբաս»
ինքնաթիռների տեխսպասարկումը:
06.12.2007 ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչություն
|
|
|
«Արմավիա»
(Armavia)
ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովը
(Michael Bagdasarov)
2007թ. նոյեմբերի 17-ին տեղի
ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց ավիաընկերության ներկա վիճակն ու
զարգացման հեռանկարներն:
-
«Արմավիա» ընկերությունը մտադիր է մեծացնելու Երևանից աշխարհի տարբեր
ուղղություններ թռիչքների ընտրանին. մյուս տարի նոր ուղիղ չվերթներ կիրականացվի,
մասնավորապես դեպի ԱՄՆ, Հնդկաստան և Չինաստան,- նշում է ավիաընկերության նախագահը,
հավելելով, որ այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել կանադական արտադրության մեկ
50 տեղանոց «Բոմբարդի» և մեկ A-119 «Էյրբաս» ինքնաթիռներ:
Բանախոսը մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այն փաստին, որ սույն թվականի
նոյեմբերի 13-ից հայկական օդանավերը Թուրքիայի օդային տարածքով չեն կարողանում
անցնել:
- Մենք կարծեցինք, որ այնտեղ ռազմական գործողություններ են իրականացնում, դրա համար
մեզ խորհուրդ չեն տալիս թռչել, բայց «Սիրիական ավիաուղիներն» իրականացնում են
չվերթներ և ես չեմ կարծում, որ խնդիրը տեխնիկական է,- ասում է Մ. Բագդասարովը,- ՀՀ
արտաքին գործերի նախարարությունից ինձ հայտնեցին, որ ընթանում են բանակցություններ
և մոտ ապագայում չվերթը կիրականացվի:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն միտքը, որ ընկերությունը քիչ հարկեր է
մուծում: Ի դեպ, տեղեկատվության կարգով նշենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը
խոշոր հարկատուների ցուցակում 13-րդ տեղն է զբաղեցնում: Բացի հարկային տեսչությանը
մուծած գումարներից, «Արմավիա» ավիաընկերությունն, ըստ 2003 թվականին ՀՀ
կառավարության հետ կնքած պայմանագրի, տարեկան 1 մլն դոլար է մուծում միանգամից
պետական բյուջե, իսկ հարկային տեսչության ստուգումներին բանախոսը հանգիստ է նայում:
Ի դեպ, տեղեկատվության կարգով նշենք նաև, որ մյուս տարվանից «Արմավիան» մտադիր է անցնել էլեկտրոնային տոմսերի
վաճառքի համակարգին, ինչն
ընդունված է ամբողջ աշխարհում:
|
|
|
«Արմավիա»
(Armavia) ավիաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, շարունակում է
անակնկալներ մատուցել իր ծառայությունից օգտվողներին: Ավանդական է դարձել «Արմավիա» ավիաընկերության կողմից ուղևորներին անակնկալներ
մատուցելն,- ասում է ընկերության տնօրեն Նորայր
Բելլույանը:
Այս անգամ ավիաընկերության կողմից անակնկալ էր սպասում 500.000-րդ ուղևորին:
Ի դեպ, 500.000-րդ ուղևորի անունը հայտնի դարձավ 2007 թվականի նոյեմբերի 21-ին:
Ռուզաննա Կարապետյան: Ահա այն հաջողակն, ում տրվեցին «Արմավիա»
ավիաընկերության կողմից սահմանված անակնկալները. ուղեգիր երկու անձի համար՝
Երևան-Դուբայ-Երևան ուղղությամբ և քանի որ օրվա հերոսուհին թռչելու էր Մոսկվա
էկոնոմ կլասով, ապա փաստաթղթերը տեղում ձևակերպելուց հետ կթռչի բիզնես կլասով:
Հաճելի ուղևորություն քեզ 500.000-րդ ուղևոր: |
|
|