|
0
|
0
|
 |
MEDIAINFORM
NEWS AGENCY |
RUS |
|
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ |
ՄԵՐ
VIP
ՀՅՈՒՐԸ |
ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ |
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
|
|
«Կանաչ
գույնը մեզ՝ հայերիս, հակացուցված է. որտեղ կանաչ կա՝ այնտեղ ոչնչացնում ենք»,-
նշեց «Հայհիդրոէներգո նախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ
Ռոլանդ Մանուկյանը, Երևանում 2007թ. նոյեմբերի յոթին կայացած մամլո ասուլիսի
ժամանակ:
Նշենք, որ մամլո ասուլիսը հիմնականում նվիրված էր Գետառի կառուցապատման հարցին և
դրա հետ կապված բնապահպանական խնդիրներին: Ըստ բանախոսի, Երևանում կառուցվում է
«վտանգավոր» կառույց, որն անգամ փորձաքննություն չի անցել:
Կ.
Մանուկյանին նախագիծը շատ է անհանգստանում, քանի որ նա ականատես է եղել
Երևանում 1946թ. տեղացած «սարսափելի» սելաֆին, որը մեծ վնաս պատճառեց՝ քանդելով
քաղաքի հյուսիս-արևելյան հատվածը: Ստեղծվեց պետական հանձնաժողով, որին մասնակցում
էին Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետները:
Հանձնաժողովը եկավ
եզրակացության, որ Գետառով անցել է մեծ ջրաքանակ, խառնված ավազաքարերի հետ, իսկ
Կենդաբանական այգու մոտ մի ժայռաբեկոր էր բերել 120 տոննա քաշով: Քաղաքը
նստվածքներից, քարաբեկորներից, ավազներից մաքրելու համար ամիսներ պահանջեց:
Ապա
ներկայիս շինարարական աշխատանքից հետո, ի՞նչ է սպասում Գետառին...
Նշենք նաև, որ մամլո ասուլիսին մասնակցում էին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»
կազմակերպության գործադիր տնօրեն Այվազյան Սոնան և «Հանուն մարդկային կայուն
զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
- Այսօր Երևանի կենտրոնն էկոլոգիական աղետի գոտի է դարձել: Այստեղ պետք է
ընդլայնվեին ջրային, ինպես նաև կանաչ տարածքները և ոչ թե վերացվեին,- նշեց Կ.
Դանիելյանը: |
|
2007թ. հոկտեմբերի երեքին ԱԺ-ում կայացած
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի օրը պատգամավոր Վիկտոր Դալաքյանի
բարձրացրած հարցը վերաբերվում էր Վանաձոր քաղաքի ազգաբնակչության
անվտանգությանը:
Քաղաքի
ամբողջ երկարությամբ հեղեղումների ժամանակ կան
սողանքային լուրջ երևույթներ, նաև անտառահատումների պարագայում
քաղաքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ և փլուզումներ տեղի
ունենալ: Ի՞նչ միջոցառումներ է իրականացնում կառավարությունը, որպեսզի
հեղեղումների, անձրևների և սողանքային երևույթի հետ կապված Վանաձոր
քաղաքում խնդիրներ չառաջանան:
Ի պատասխան պատգամավորի հարցին Գյուղատնտեսության նախարար Դավիթ
Լոքյանը չհերքեց խնդրի առկայության մասին: Վանաձոր քաղաքով անցնում են
երեք կետեր, որոնք բավականին երկար ժամանակ չեն ունեցել որևէ
վերականգնողական աշխատանքներ՝ կապված ափերի պաշտպանության հետ: Այս
տարի օգոստոս ամսին հանրապետության վարչապետի հանձնարարությամբ սկսվել
է ծրագիր ողջ հանրապետության համար և այդ ծրագրում մանրամասնորեն
ներառված է նաև Լոռու մարզը, Վանաձոր քաղաքը իր ափապատնեշ կառույցների
ստեղծման խնդիրներով, սելավատարներով և այլ ենթակառուցվածքներով:
Վանաձոր քաղաքի ֆինանսավորման առաջին փուլը սկսված է, նախագծումն
իրականացված: Այդ ծրագիրը մոտակա ժամանակներս կառավարության բարձր
ատյաններում կքննարկվի և կհաստատվի ու 2008թ-ին Վանաձորում կսկսվեն այդ
աշխատանքները:
Ինչ վերաբերվում է անտառների հետ կապված խնդրին պատգամավոր Դ. Լոքյանը
նշել է, որ այն մասով, որ ուժային մարմինները փորձում էին օգնել իրենց
եղել է նրանց խնդրանքը հանրապետության նախագահին, որն էլ եղել է
հանձնարարական. «Անել հնարավորինը խնդիրները վերացնելու համար»:
Իսկ դրանք Լոռու մարզում ամենափոքր սահմանների է հասցված:
|
|
Հոկտեմբերի
4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն էր:
Այն մեզ մոտ նշանավորվեց Բնության Համաշխարհային Հիմնադրամի
Հայաստանյան մասնաճյուղի բացմամբ: Մասնաճյուղը նպատակ ունենալով
պահպանել Հայաստանն առողջ և գեղեցիկ, ներկա և ապագա սերունդների համար
պայքարելու է այնպիսի խնդիրների դեմ, որոնք հանգեցնում են շրջակա
միջավայրի դեգրադացիայի տեսակների, պոպուլյացիաների նվազեցման,
էկոլոգիական գործընթացների խախտմանը:
Հայաստանը առանցքային երկիր է, այստեղ բույսերի տեսակների խտությունը
աշխարհում ամենաբարձրերից է՝ 100 տեսակ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:
Այդ յուրահատուկ կենսաբազմազանությունը պայմանավորված է տարբեր
լանդշաֆտային գոտիների, ինչպես նաև խոնավ տարածքների ու քաղցրահամ
ջրերի առկայությամբ:
«Բնության երևանյան գրասենյակի բացումը շատ կարևորագույն միջոցառում է,
քանի որ այս ֆոնդը 2001թ-ից հանրապետությունում աշխատանքներ է
իրականացրել և խնդիրները կարգավորվել են տարածաշրջանային բնապահպանական
կոմիտեի կողմից»,-ասում են ոլորտի պատասխանատուները:
|
|
Կովկասյան
ընձայռուծը հանդիսանում է Կովկասյան էկոտարածաշրանի ամենավտանգված
կենդանատեսակներից մեկը: Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)
նախնական տվյալների Հայաստանում մնացել են 8-10 ընձայռուծ:
Այդ նպատակով 2007թ.օգոստոսի 30-ին
WWF–ն
(WWF
ստեղծվել է 1961թ-ին, իսկ Երևանում գրասենյակը հիմնադրվել է 2001թ-ին,
2006թ-ի նոյեմբերից այն պաշտոնապես գրանցվել է որպես Բնության համաշխարհային
հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (ԲՀՀ-Հայաստան)) և Արմենիա Մարիոթ
հյուրանոցը կազմակերպել էին մամլո ասուլիս՝ «Կովկասյան ընձառյուծի պահպանում»
թեմայով: Հյուրանոցի այցելուները հնարավորություն կունենան կամավոր
նվիրատվություն կատարել: Նվիրատվության ողջ հասույթն օգտագործվելու է
հակաորսագողության խմբերի համար սարքավորումներ, համազգեստ, հեռադիտակներ,
կապի միջոցներ և վառելիքի ձեռք բերման համար: Այս ամենը նպատակ ունի
ուժեղացնել որսագողության դեմ մղվող պայքարը և առավել արդյունավետ դարձնել
ընձայռուծի բնական ապրելավայրի հսկումը այդ խմբերի կողմից:
Ակցիան տևելու է մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 4-ը, ի դեպ նույն օրը տեղի
կունենա վերոնշյալ գրասենյակի բացման արարողությունը, ընդ որում գրասենյակը
բնապահպանական շարժման և ծրագրերի մեջ ակտիվորեն սկսելու է ներգրավել բիզնեսի
ոլորտը: Նրանք գտնում են, որ բնապահպանության շարժման մեջ բիզնեսի ոլորտը
կարող է մեծ ներդրում ունենալ և առաջնորդվում են՝ «Այն ինչ լավ է մոլորակի
համար, լավ է նաև բիզնեսի համար» սկզբունքով:
Ըստ ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի,
Հայաստանում
միշտ եղել է կովկասյան կամ իրանական ընձառյուծ: Պահպանելով ընձառյուծին
պահպանվում են իր որս հանդիսացող կենդանատեսակները, որոնցից են օրինակ
հայկական բեզոարյան այծը՝ մուֆլոնը, որոնք նույնպես գրանցված են Հայաստանի և
Միջազգային Կարմիր գրքերում: Պահպանելով այդ խոտակեր կամ ամենակեր
կենդանիներին պահպվանում է առաջին հերթին իրենց բնակավայրերը, այսինքն ամբողջ
Էկոհամակարգը: Պահպանությունն իրականացվում է տարբեր միջոցներով՝ հատուկ
պահպանվող տարածքների միջոցով, տեղական ինքնակառավարման մարմինների,
կառավարվող, պահպանվող տարածքների և հատուկ բնապահպանական տեսչության կողմից:
Ըստ
բանախոսի, մեծ ուշադրություն է հատկացվում նաև նոր հատուկ պահպանվող
տարածքների ստեղծմանը: Դրանցից առաջնայինը Մեղրիի տարածաշրջանում «Արևիկ»
պահպանվող տարածքի ստեղծումն է, որը կլինի տարածաշրջանային հատուկ պահպանվող
տարածք Իրանի հետ: Դա հնարավորություն կտա նույն ընձառյուծին ազատ միգրացիա
կատարել Իրանից դեպի Հայաստան, և Հայաստանից՝ Իրան:
Որպեսզի ընձառյուծի ապրելավայրի տարածաշրջանում մարդիկ չգնան որսի և վնաս
չտան բնությանը, ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի կողմից ստեղծվել է աջակցության
ծրագիր, որով մարդկանց տրամադրվելու է այլընտրանքային եկամուտ: Ի դեպ, ըստ
ՀՀ օրենքի ընձառյուծի որսի դեպքում տուգանքը հասնում է մինչև 3 մլն դրամի:
|
|
Բնությունը շարունակում է հերթական տհաճ եղանակային անակնկալները Հայաստանի
մարզերում:
Շիրակի մարզում տեղացած անձրևը, կարկուտը, կայծակը և ուժեղ քամին կաթվածահար
են արել երթևեկությունը, էներգամատակարարումն ու հեռախոսակապը: Հոսանքազրկվել
էր նաև Երևան-Գյումրի երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը: Հորդառատ անձրևի
հետևանքով Գյումրիի Ավտոկայան թաղամասում գտնվող ժամանակավոր կացարանները
հայտնվել են սելավաջրերում:
Մասնագետները զգուշացնում են, որ շուտով ողջ Գյումրին կհայտնվի այս
իրավիճակում:
Բնությունն
անտարբեր
չի
անցել
նաև
Արագածոտնի
մարզի
կողքով:
Այստեղ
տեղացած
կարկուտը
վնասել
է
Ծաղկաշեն
և
Արազդատ
գյուղերի
կարտոֆիլի
ցանքատարածքների
10-15%-ը:
Հայ
օդերևութաբանները
հորդորում
են
չխաբվել
մի
քանի
կաթիլ
անձրևով,
այլ
զգուշանալ
հնարավոր
հրդեհներից:
Իրանից
ներթափանցող
տաք
հոսանքները
ստիպում
են
ձեռնարկել
հակահրդեհային
պաշտպանության
արտակարգ
միջոցառումներ: Չնայած, որ հայտարարվել է որորդ և երրորդ աստիճանի
հրդեհավտանգ իրավիճակ, առայժմ անտառածածկ տարածքներում հրդեհներ չեն բռնկվել:
Կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, Հիդրոէկոլոգիայի
ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռաֆայել Հովհաննիսյանը
MEDIAINFORM-ի
հետ ունեցած հարցազրույցում խոսում է Սևանա լճի այսօրվա հիմնախնդիրների և լճի
ձկնատեսակների՝ վերացման եզրին կանգնած լինելու մասին:
Ըստ նրա՝ Սևանա լճի հիմնական էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանն իր 4
տեսակներով
(Salmo ischchan),
կողակը
(Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղաձուկ կամ
բեղլու (Barbus goctschaicus): 1928թ. ռուս գիտնական
Դերժավինի ուսումնասիրություններից հետո որոշում է կայացվում Սևանա լիճ
տեղափոխել նաև սիգ ձկնատեսակը: Մինչև 1954թ. սիգի 80 մլն
ձկնկիթ է Սևանա լիճ բաց թողվում, աստիճանաբար սիգը հասնում է
արդյունագործական որսի քանակի և դառնում Սևանի 3 հիմնական ձկնատեսակներից
մեկը:
Սակայն 1949-1962թթ Սևանի մակարդակը սկսում է իջնել
տարեկան մոտ 1 մետրով: Նշված ժամանակահատվածում լճի մակարդակն ընդհանուր
առմամբ նվազում է մոտ 13 մետրով, ինչի արդյունքում սկսում են չորանալ
իշխանի 2 տեսակների ձվադրավայրերը, որոնք ափամերձ մասերում էին, և
իշխանի քանակն այդ ժամանակից ի վեր սկսում է պակասել: Մանրամասնելու համար
պետք է նշել, որ իշխանի 4 տեսակներից 2-ը կոչվում են գեներատիվ գետային, քանի
որ ձվադրում են լիճ թափվող գետերում, մյուս 2-ը՝ գեներատիվ լճային, քանի որ
ձվադրում են լճում, ուստի ջրի մակարդակի իջեցմանը զուգահեռ չորացան գեներատիվ
լճային ձևերի՝ ձմեռային բախտակի և բոջակի ձվադրավայրերը, իսկ
ամառային բախտակը և գեղարքունին սկսեցին ոչնչանալ մարդու անմիջական
գործունեության հետևանքով: Այդ ժամանակ խնդրին լուծում տալու նպատակով Սևանի
ափին կառուցվեց 4 ձկնաբուծական գործարան, որոնք, սակայն, այսօր ուղղակիորեն
չեն օգտագործվում որպես ձկնաբուծարաններ:
Ջրի մակարդակի իջեցման պատճառով լիճն աստիճանաբար սկսեց «ծաղկել»:
Ի դեպ՝ այդ ժամանակ ընդլայնվեցին հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գործունեության
շրջանակները, այնինչ ինստիտուտը սկզբնական շրջանում ստեղծվել էր որպես
ձկնաբանական կայան և զբաղվում էր Սևանա լճի էնդեմիկ տեսակների և այլ
ձկնատեսակների հետազոտման հարցերով:
Ինչ վերաբերում է սիգին, ապա այսօր սիգի արդյունագործական քանակը կրճատվել է
17 անգամ:
Մեզանում ձկան որսը կարգավորված չէ, և եթե սիգ որսալու առավելագույն սահմանը
տրվում է մինչև ասենք 1000 տ, ապա որսվում է 5000տ: Այս խնդիրը
չի կարգավորվի այնքան ժամանակ, մինչև մենք չսկսենք լուրջ վերաբերվել դրան:
Այնինչ այսօր շուկաներում վաճառվում են 50-100 գրամանոց սիգ ձկներ,
որոնք հետագայում պետք է լինեին սիգի մայրական ձևերը, ուստի այսօր սիգ
ձկնատեսակն էլ է գտնվում ոչնչացման եզրին:
Ամենացավալին այն է, որ սկզբում ոչնչացնում ենք, հետո սկսում մեծ ծախսեր
անել՝ կորուստը վերականգնելու համար, այն դեպքում, երբ կարող էինք ի սկզբանե
պահպանել մեր ունեցածը: Այսօր մեր կառավարությունը փորձում է գոնե ինչ-որ
չափով խթանել ձկնաբուծությունը, որպեսզի գոնե հանրապետության տարբեր
ձկնաբուծական գործարաններում պահպանվեն Սևանա լճում վերացող ձկնատեսակների
մայրական ձևերը:
Խոսելով Սևանա լճի մակարդակի և ջրի որակի մասին՝ Ռաֆայել Հովհաննիսյանը
նշում է, որ վերջին տարիներին ջրի մակարդակը բարձրացել է մոտ 20սմ-ով,
որքան էլ ասվում է, որ 40-50 սմ-ով է բարձրացել: Այնինչ 1992-95թթ
էներգետիկ ճգնաժամի արդյունքում լճի մակարդակը կրկին իջել է ամեն տարի
1-ական մետրով, այսինքն՝ այսօր լճի մակարդակը նախկինում եղած
մակարդակից դեռ մի մետրով էլ պակաս է, ուստի հիմա մենք ոչ թե բարձրացնում ենք
լճի մակարդակը, այլ փորձում ենք վերականգնել կորցրածը:
Դա էլ բավական չէ, այսօր Սևանա լճի ափերի համարյա ողջ տարածքը կառուցապատվում
է՝ հաշվի չառնելով այն օրենսդրական ցուցումները, որոնց համաձայն՝ ծովի
մակարդակի միայն 1908 մետրից բարձր հարթության վրա կարելի է
կառուցապատում իրականացնել: Սակայն չէ՞ որ այդ համատարած կառուցապատումը
խոչընդոտում է լճում կատարվող նյութափոխանակությանը և ֆիզիկաքիմիական,
հիդրոէկոլոգիական գործընթացներին: Սևանա լիճն, ի վերջո, միայն ջուր չէ,
որտեղ ձկներ են ապրում: Բազմաթիվ գործոններ կան, որոնք հաշվի չառնել
ուղղակի հնարավոր չէ: Այնինչ ճիշտ վերաբերմունքի դեպքում լճի քաղցրահամ
ջրերում կարելի է բազմացնել թանկարժեք ձկնատեսակներ, ինչպես նաև լիճը դարձնել
տուրիստական առումով անփոխարինելի գրավիչ վայր:
Մեկ այլ խնդիր է լիճ թափվող համարյա բոլոր գետերի միջոցով հոսքաջրերի մուտքը
Սևանա լիճ, քանի որ այսօր գրեթե ոչ մի մաքրման կայան գոյություն չունի այդ
հոսքաջրերը մաքրելու համար:
Բազմապիսի ոչ ճիշտ գործողությունների
արդյունքում այսօր լճում փոփոխվել են բոլոր էկոհամակարգերը, ջրի
ֆիզիկաքիմիական կառուցվածքը, ջրում
գոյություն ունեցող կենսաբանական օղակները:
Բարձրակարգ բույսերը լճի մակարդակի իջեցման հետևանքով համարյա ամբողջությամբ
վերացել են, շատացել են միաբջիջ ջրիմուռները, քանի որ կորցրել են իրենց հզոր
մրցակից բարձրակարգ բույսերին, հենց դա է պատճառը, որ հիմա լիճը շարունակում
է կանաչել: Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել լճի հատակային կենդանիների
հետ, լճի ջրի շերտերում ապրող կենդանիների կազմը նույնպես փոխվել է, արդեն
ավելի հաճախ հանդիպում են ճահճային ջրերին հատուկ կենդանիները:
Առկա է նաև լճի ափամերձ անտառների խնդիրը, քանի որ ջրի
բարձրացման արդյունքում բավականին մեծ տարածությամբ անտառներ են մնում ջրի
տակ:
Դրա արդյունքում նույնպես լճի ջուրը հարստանում է կենսածին տարրերով: Ճիշտ է,
հիմա ձեռնարկվում են միջոցառումներ և ափամերձ տարածքի ծառերն արմատախիլ են
արվում՝ աղտոտումից խուսափելու համար, սակայն այդ անտառները պետք է
վերականգնել արդեն ավելի բարձրադիր վայրերում, քանի որ դրանք շատ կարևոր
ֆիլտրող նշանակություն ունեն լճի ջրի համար:
Միևնույն ժամանակ հարկ է նշել նաև, որ վերջին տարիներին լճի ափին գտնվող
տարբեր ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո, երբ դրանցից շատերը
դադարեցին գործելուց, լիճն ինչ-որ չափով, իհարկե, փրկվեց բացասական
ազդեցությունից,
այլապես այսօր լիճը համարյա ամբողջությամբ
ճահճի վերածված կլիներ: Մյուս կողմից լավ է նաև, որ այսօր լճում շատ
խեցգետին կա, քանի որ դրանք սնվում են կիսաքայքայվող օրգանական նյութերով,
ինչը նույնպես ինչ-որ չափով փրկում է լիճը ճահճացումից:
Ինչևէ, մեր իսկ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքում Սևանա լճի
հիմնախնդիրները ներկայումս ավելի քան սրվել են: Այնինչ 1950-ական թթ. հենց
Սևանա լճի հիդրոէներգոհամակարգով «ծաղկեց» ողջ Երևանը և կյանքի կոչվեց մեր
արդյունաբերությունը:
Հիդրոէկոլոգիայի և
ÓÏݳµ³ÝáõÃÛ³Ý
ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար,
ÓÏݳµ³ÝáõÃÛ³Ý
բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Բորիս Գաբրիելյանը,
շարունակելով նույն թեման, մանրամասնում է, որ եթե
Սևանա լճի ջրի մակարդակը համենայն դեպս հնարավորինս կայուն վիճակում է, ապա
ձկնային հանրույթի վիճակը տարեցտարի վատանում է: Իսկ դրա հիմնական պատճառը
հանդիսանում է գերորսը: Համեմատության համար պետք է նշել, որ եթե
1983թ
Սևանա լճի ձկան պաշարները գնահատվել են շուրջ
11 000տ,
(իսկ 1988-90թթ
այդ ցուցանիշը հասել է նույնիսկ մինչև 30 000տ-ի),
ապա գնահատումները ցույց են տվել, որ 2005-ին ձկան պաշարները կազմել
են ընդամենը 625տ,
այսինքն՝ նվազել են շուրջ 17 անգամ: Ընդ որում՝ այդ նվազումը
շարունակական միտում ունի: Եթե մասնավորապես խոսենք իշխանի քանակի մասին, ապա
պետք է ասել, որ եթե այսօր Սևանա լիճը քամենք, ընդամենը մի քանի հատ իշխան
կարող ենք գտնել: Այսօր լճում ապրում է իշխանի
ï³ñ³տեսակներից
ընդամենը 1-ը, այնինչ նախկինում իշխանն իր 4 տարատեսակներով հանդիսացել է
Սևանի
ÑÇÙݳϳÝ
արդյունագործական ձկնատեսակÁ: Ներկայումս իշխանը զուրկ է բնական վերարտադրության հնարավորությունից: Նրա
չորս ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, համարվում են
իսպառ վերացած, գեղարքունին պահպանվել է աննշան քանակությամբ, իսկ ամառային
իշխանը՝ բառացիորեն հատերով: Սևանա լճի էնդեմիկ ձկների
գենոֆոնդն այսօր պահպանվում է ձկնաբուծությամբ զբաղվող ընդամենը մի քանի
անհատ-ձեռնարկատերերի մոտ, սակայն դա էլ երաշխիք չէ դրանց վերացումը կանխելու
համար, քանի որ օրերից մի օր գուցե նրանք պարզապես հրաժարվեն
ձկնաբուծությունից:
Անցյալ տարի ՀՀ բնապահպանության նախարարությունը գնել էր որոշ քանակությամբ
կենսունակ մանրաձուկ և բաց թողել Սևան, սակայն
³Ûë
³ß˳ï³ÝùÝ»ñÁ ϳñáÕ »Ý ³ñ¹Ûáõݳí»ï ÉÇÝ»É, »Ã» ³å³ÑáííÇ Ñ»ï³·³ÛáõÙ Ýñ³Ýó
å³ïß³× å³Ñå³ÝáõÃÛáõÝÁ, ѳϳé³Ï ¹»åùáõÙ å»ïáõÃÛ³Ý ÏáÕÙÇó ϳï³ñí³Í
Ý»ñ¹ñáõÙÝ»ñÁ Ýå³ï³ÏÇÝ ã»Ý ͳé³ÛÇ: «Ð»ï¨³µ³ñ
իշխանի
·»ÝáýáݹÁ
պահպանելու համար (չեմ ասում արդյունագործական պաշարներ ստեղծելու համար),
անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ՝ և՛ հսկողության, և՛
արհեստական ու բնական վերարտադրության ապահովման, և՛ ջրի որակի
բարձրացման առումով»,-ասում է Բորիս Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ Սևանի էնդեմիկ տեսակների մեջ է մտնում նաև բեղլուն, որը նույնպես
հայտնվել է կարմիր գրքում:
Այն կենսաբազմազանության տեսակետից շատ կարևոր ձուկ է:
Մինչև վերջին տարիներին կողակը սիգի հետ համատեղ
արդյունագործական տեսակ էր համարվում: Սակայն 90-ականներից կողակի պաշարները
ևս սկսեցին կտրուկ պակասել՝ բազմացման շրջանում դրանց
³Ýկառավարելի
որսի արդյունքում: Հիմա կողակը դիտվում է որպես կրճատվող տեսակ:
Սիգը ներմուծված տեսակ է, սակայն
Ýñ³
ÏÉÇÙ³Û³í³ñÅ»óáõÙÁ ϳï³ñí»É ¿
գիտական հիմնավորումներով, և ճգնաժամային տարիներին սիգը ժողովրդին ապահովել
է էժան սպիտակուցային սննդով: Սիգը ստրատեգիական տեսանկյունից ևս շատ կարևոր
է Սևանա լճի համար, քանի որ այն առանց առանձնահատուկ պայմանների էլ կարող է
բազմանալ լճում:
Ներմուծված տեսակ է նաև լճածածանը (կարաս), որը, սակայն, դիտվում է
որպես լճի համար անցանկալի տեսակ, նախ քանի որ այն անփութության
արդունքում է ներմուծվել լիճ և կողակի և բեղլուի համար հանդիսանում է
մրցակից, բացի այդ՝ սննդային տեսանկյունից այն ավելի ցածրարժեք է: Այն շատ
«պնդերես» ձուկ է, արագ է բազմանում, շուտ է հարմարվում տվյալ միջավայրին և
դրա դեմ պայքարի միակ ձևն անսահմանափակ որսն է և ջրի մակարդակի բարձրացումը,
ինչի արդյունքում կփոխվեն լճի ներքին պայմանները և կդառնան անբարենպաստ այս
տեսակի բազմացման համար: |
|
Հայաստանի
և Հնդկաստանի միջև հաստատված հարաբերությունները կարելի է բնորոշել
որպես բավականին սերտ՚,- շնորհավորելով Ա. Հարությունյանին
բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ասել է
նախարարությունում հյուրընկալված, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր
դեսպան Ռինա Պանդեյը: Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ
տարի իր երկրում կայացել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի
նիստ, որի ժամանակ խնդիր է դրվել առավել կանոնակարգել երկու երկրների
հարաբերությունների զարգացումը:
Հնդկաստանը ևս ունի բնապահպանական լուրջ հիմնախնդիրներ, որոնք
հանգեցնում են կլիմայական փոփոխությունների: Հնդկաստանը միացել է
ջերմոցային գազերի սահմանափակման Կիոտոյի արձանագրությանը, և այդ երկրի
բնապահպանության նախարարությունը միջազգային համագործակցության
ասպարեզում ակտիվ դեր է կատարում կլիմայի փոփոխությունը կանխարգելելու
ուղղությամբ: Բնապահպանական խնդիրների խորացումը կասեցնելու նպատակով
Հնդկաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության
ոլորտին:
Հնդկաստանի համար լուրջ խնդիր է նաև աղետների վերահսկումը, սողանքային
երևույթների կանխարգելումը: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց այդ
ոլորտի փորձագետներին հյուրընկալել իր երկրում փորձի փոխանակման համար:
Պարոն Հարությունյանը հյուրին տեղեկացրեց շրջակա միջավայրի
պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ուղղությունների
մասին, ապա առաջարկեց աշխատանքներ տանել հաջորդ տարի Երևանում
անցկացվելիք հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի
շրջանակներում երկու երկրների բնապահպանության նախարարությունների միջև
միջգերատեսչական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Առաջարկն
արժանացավ հնդկական կողմի հավանությանը:
Այնուհետև դեսպանը հայտնեց, որ հնդկական ՙVedanta resources՚
ընկերությունը պատրաստվում է վաճառել Արարատի ոսկու արդյունահանման
ձեռնարկությունը:
Հույս հայտնելով, որ առքուվաճառքի գործընթացը կլինի ԱՈԱՁ-ի համար
անկորուստ, Ա. Հարությունյանը հյուրին հավաստիացրեց, որ
բնապահպանության նախարարությունն իր գործողություններում առաջնորդվել է
շրջակա միջավայրի պահպանության շահերով ու հետագայում ևս խիստ միջոցներ
են կիրառվելու ՀՀ օրենսդրությունը խախտող բոլոր ընդերքօգտագործողների
նկատմամբ: ՙՆերկա փուլում շրջակա միջավայրի պահպանությունը կարևոր
խնդիր է և այդ խնդրից ելնելով` այսուհետ տնտեսվարողների առջև պահանջ է
դրվելու ընդերքն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ՚,-
ասաց նախարարը:
Դեսպանը ևս այն կարծիքին էր, որ շրջակա միջավայրի պահպանության
պահանջները խախտող ընդերքօգտագործողները պիտի համապատախան տույժի
ենթարկվեն:
ՀՀ ԲՆ
հասարակայնութայն հետ կապերի բաժին |
|
|
ԱՄՆ-ի
(USA) Կալիֆոռնիայի նահանգի Ստենդվորսկի համալսարանի գիտնականների
կատարած հետազոտությունների տվյալներով մինչև 2100թ-ը ամենայն
հավանականությամբ երկրի վրայից կվերանա բոլոր թռչնատեսակների 10%-ը,
իսկ 15%-ը ոչնչացման վտանգի տակ կգտնվի:
Այդ մասին հայտնել է գերմանական «Շպիգել» (Shpiegel) ամսագիրը:
Գիտնականները հետազոտել են ներկայումս գոյություն ունեցող 10 000
և արդեն ոչնչացող 130 թռչնատեսակներ՝ վերլուծելով նրանց
սփռվածությունը, բնապահպանական դերը և կյանքի տևողությունը և հանգել
անմխիթար եզրակացությունների: Ըստ այդմ՝ 2100թ-ին ներկայումս
գոյություն ունեցող բոլոր թռչնատեսակների 6-10%-ը կոչնչանա, իսկ
7-20%-ը «ֆունկցիոնալ կոչնչանա», այսինքն կամ չեն բնակվի ազատության
մեջ, կամ էլ կդադարեն էական դեր խաղալ էկոհամակարգի համար:
Ամերիկյան գիտնականների կարծիքով՝ թռչնատեսակների ոչնչացման հետևանքով
կխախտվի ողջ աշխարհի էկոհամակարգը, ինչի հետևանքով
աշխարհում կարող են համաճարակներ տարածվել:
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ առավել խոցելի են այն
թռչնատեսակները, որոնք սնվում են մրգերով, բանջարեղեններով,
ձկներով կամ քարաքոսերով: Նմանատիպ թռչունների գրեթե 50%-ը
նշված ժամանակահատվածում կվերանան: Ավելի քիչ կտուժեն միջատներով
սնվող թռչնատեսակները: Որքան քիչ սննադատեսակով է սնվում
թռչունը, այնքան ոչնչացման հավանականությունը բարձր է. այդպիսին է
հետազոտությունների բուն գաղափարը:
|

|
2100թ-ին
ներկայումս գոյություն ունեցող բոլոր թռչնատեսակների 6-10%-ը կոչնչանա: |
Գիտնականները նաև կանխատեսում են առանձին վերցված տեսակների թվաքանակի
կրճատում: Մինչ օրս ողջ աշխարհում 78%-ով կրճատվել են ոչնչացման
եզրին գտնվող թռչնատեսակները: Ընդ որում՝ այլ թռչնատեսակների քանակի
ավելացումը չի փոխարինի ոչնաչացող տեսակներին:
Թռչնատեսակների
ոչնչացման
հետևանքով կոչնչանան նաև որոշ բույսեր, քանի որ թռչունների միջոցով է
բույսերի սերմերի տարածումը կատարվում:
Կանխատեսումների համաձայն՝
թռչունները կարող են կորցնել վնասատուների դեմ
պայքարողների իրենց դերը: Այդ դերը մասնակիրորեն կստանձնեն
շներն ու առնետները, որոնք ավելի շատ են շփվում մարդկանց հետ:
Արդյունքում կառաջանա այնպիսի հիվանդությունների համաճարակ, ինչպիսիք
են ժանտախտի տարատեսակներն ու կատաղությունը:
Անդրադառնալով նշված խնդրին՝ Հայաստանի
Գիտությունների Ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի
թանգարանի տնօրեն, թռչնաբան Մարտին Ադամյանը նշում է, որ
ամերիկյան գիտնականների կողմից կատարված հետազոտությունները սխալ կարող
են լինել միայն 30%-ով, քանի որ թռչնատեսակներն իրոք վտանգված
են: Նրա հավաստմամբ՝ վերջին 300 տարիների ընթացքում ողջ աշխարհում
72 թռչնատեսակներ արդեն ոչնչացել են: Առավել շատ վտանգված են չվող
թռչունները, քանի որ դրանք շատ զգայուն են և երկրից երկիր տեղափոխվելու
ճանապարհին կորուստներ են կրում: Լինում են դեպքեր, երբ ողջ երամն է
կորստի մատնվում: Գիլի լճի ցամաքեցման հետևանքով Հայաստանից անհետացել
է 240 տեսակ թռչուն և դեռ անհայտ է՝ լճի վերականգնումից հետո
այդ թռչունները կվերադառնան Հայաստան, թե՝ ոչ:
MEDIAINFORM 13.06.2007 |
|
Այսօր
ներկայիս կառավարության վերջին նիստը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը:
2007թ.
պետական բյուջեի պահուստային ֆոնդից 75 մլն 221 հազար դրամ է հատկացվել
ՀՀ տարածքում այս տարվա գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը
պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը
լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այս
տարվա աննախադեպ հեղեղումների հասցրած վնասները գույքագրելու համար
ստեղծված աշխատանքային խմբի հետազոտությունների հիման վրա որոշվել է
Արագածոտնի
մարզպետարանին հատկացնել
200
հազար դրամ,
Արարատի
մարզպետարանին՝ 1
մլն
463
հազար դրամ, Գեղարքունիքի
մարզպետարանին՝ 49
մլն
132
հազար դրամ,
Կոտայքի
մարզպետարանին՝ 17
մլն
425
հազար դրամ և
Տավուշի
մարզպետարանին՝ 7
մլն
դրամ: Այս փոխհատուցումները հատկացվելու են միայն տնային
տնտեսություններին հասցված վնասների դիմաց: Իսկ համայնքային վնասների
(ճանապարհների և կամուրջների շինարարություն և այլն) և
գյուղատնտեսություններին հասցված վնասների համար տրվելու է առանձին
փոխհատուցում:
Հատկացված պետական միջոցների ծախսման նկատմամբ լուրջ վերահսկողություն
է սահմանվելու, իսկ հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի
ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա կազմվելու և
կառավարությանն է ներկայացվելու ծրագիր՝ ուղղված հետագայում
հեղեղումների կանխարգելմանը, մասնավորապես, գետերի հենապատերի
կառուցմանը և այլն:
MEDINFORM 06.06.2007
|
|
|
Օզոնային
շերտի պահպանությունը համամոլորակային խնդիր է:
Այդ
միտումով էլ հենց վավերացվել են «Օզոնային շերտի պահպանության
մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող
նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որոնց անդամ է
նաև ՀՀ-ն:
2001թ.
Հայաստանում մեկնարկած «Օզոնային շերտը քայքայող նյութերի
փոխարինում և սառնարանային տեխնիկայի կառավարում» ծրագրի
համակարգող Ասյա Մուրադյանը նշում է, որ երկրագնդի
օզոնային շերտի ճեղքման գործում Հայաստանի «լուման» շատ չնչին է, քանի
որ Հայաստանն օզոն քայքայող նյութեր չի արտադրում, այլ հիմնականում
ներմուծում է: Իսկ օզոնային շերտի քայքայման վրա հատկապես
բացասական ազդեցություն են ունենում ամենազարգացած երկրները, որոնք մեծ
քանակությամբ արտադրում են օզոնային շերտը քայքայող նյութեր՝ ինչպես
օրինակ՝ քլորֆտորածխածին 12 և R 502 (դրանք հիմնականում
արտադրվում են սառնարանային և կոնդիցիոնացման ենթաոլորտներում):
«Օզոնային շերտի քայքայման ժամանակ միևնույնն է, թե որ երկիրն է
ամենաշատը դրան «նպաստում», խնդիրը մեկն է՝ պետք է պայքարել դրա
դեմ»,-ասում է նա:
Ասյա Մուրադյանի խոսքերով՝ այսօր նկատվում է օզոնային շերտի
քայքայման արագության կրճատում: Ըստ կանխատեսումների՝ օզոնի
շերտի քայքայումը կարող է դադարել 2010-2012թթ,և եթե
համընդհանուր կերպով դադարեցվի օզոնի շերտին վնասող նյութերի
արտադրությունը, այն կարող է վերականգնվել միայն մինչև 2050թ.:
Պետք
է նշել, որ տարբերակվում է մթնոլորտային և գետնամերձ օզոնային շերտ:
Վերջինս որևէ տեղից չի արտանետվում և չի արտադրվում արդյունաբերական
գործունության արդյունքում. այն հանդիսանում է տվյալ տարածաշրջանի կամ
երկրի օդի աղտոտվածության չափանիշը:
Տեղեկացնենք նաև, որ օզոնի (Օ3)
մոլեկուլների քանակի նվազումն օզոնային շերտում հանգեցնում է Երկրի
մակերևույթ հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման աճին,
ինչը կարող է առաջացնել բազմապիսի բացասական հետևանքներ, ինչպես
օրինակ՝ մաշկի քաղցկեղի առաջացում և մաշկի վաղաժամ ծերացում, աչքի
ցանցաթաղանթի վնասում և կատարակտայի առաջացում, օրգանիզմի
դիմադրողականության անկում վարակիչ հիվանդությունների հանդեպ, բույսերի
բերքատվության նվազում և այլն: Օզոնային շերտը համարվում է Երկրագնդի
տանիքը, ուստիև դրա պահպանման խնդիրն ունի գլոբալ նշանակություն:
MEDIAINFORM 10.06.2007 |
|
Երկրագունդը
կարելի է համարել ջրային մոլորակ, սակայն նրա ջրային ռեսուրսների 97%-ը
բաժին է ընկնում օվկիանոսներին,
մնացած
մասը տեղաբաշխված է սառցադաշտերում և երկրագնդի մեծ խորությունների
վրա:
Իսկ
մարդկությանը հասանելի և օգտագործման համար պիտանի ջրերը, որոնք
գտնվում են գետերում և լճերում, կազմում են ոչ ավելի, քան ընդհանուրի
1%-ը:
Երկրագնդի ողջ տարածքում ամեն տարի տեղումների տեսքով ջրային
ռեսուրսները կազմում են շուրջ 44 000 կմ3 ջուր, որից
Հայաստանի բաժինը կազմում է 0,01%՝
46,6 կմ3: Չնայած որ Հայաստանն աչքի է ընկնում իր
հարուստ քաղցրահամ ջրային ռեսուրսներով (տարեկան մեկ շնչին բաժին է
ընկնում 3000մ3 ջուր), և այս ծավալի ջրային
ռեսուրսները թերևս կարող են բավարարել ջրապահանջը, այդուհանդերձ
հանրապետությունում ջրային ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ինչն
էլ անդրադառնում է ջրապահանջի բավարարման վրա՝ հանգեցնելով ջրի
անբավարարության և անմատչելիության: Սակայն ընդունված է ասել, որ
չկա ջրային ռեսուրսների անբավարարություն, կա դրանց ոչ ճիշտ
կառավարում, ուստի այսօր մեծ կարևորություն է տրվում Հայաստանում
ջրերի կառավարմանը և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն
(ՋՌԿԳ) գործունեությանը:
|
 |
Չկա ջրային
ռեսուրսների անբավարարություն, կա դրանց ոչ ճիշտ կառավարում:
|
ՋՌԿԳ
պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը
MEDIAINFORM-ի
հետ ունեցած հարցազրույցում նշում է, որ Սովետական միության փլուզումից հետո,
երբ հանրապետության տնտեսությունը սկսեց զարգանալ շուկայական
հարաբերություններով, մի քանի տարի անց ջրային օրենսդրության մեջ առկա բացերն
սկսեցին իրենց զգալ տալ, քանի որ այդ օրենսդրության հիմքում դրված էին
խորհրդային մոտեցումները, ուստի խիստ անհրաժեշտ էր ջրային ոլորտում
բարեփոխումներ կատարել, այդ իսկ պատճառով էլ կյանքի կոչվեց ջրի ազգային
ծրագիրը: Իսկ բարեփոխումների սկզբնական շրջանում՝
1999-2001թթ, Համաշխարհային բանկի կողմից հետազոտություններ և
ուսումնասիրություններ կատարվեցին, այնուհետև ամրագրվեցին կառավարման
համապատասխան մարմինները և ստեղծվեց ջրային օրենգիրքը: Վերոնշյալ
հետազոտությունների արդյունքում էլ հնարավոր դարձավ հստակեցնել, որ
Հանրապետության ջրային ռեսուրսները կազմում են շուրջ 47 մլրդ մ3,
որից 36 մլրդ մ3-ը ջրի ազգային պաշարն է, որն
անհրաժեշտ է ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու և երկրի
բնապահպանական հավասարակշռությունը պահպանելու համար: Այդ ծավալից
1,7մլրդ խորանարդ մետրը համարվում է ռազմավարական ջրային պաշար. դա
ջրերի այն քանակությունն է, որն օգտագործվում է արտակարգ
իրավիճակներում: Իսկ մակերևութային ջրերի քանակը Հայաստանի տարածքում
կազմում է 6,5 մլրդ մ3: Սահմանված է նաև օգտագործելի
ջրային ռեսուրսների քանակը՝ 9 մլրդ մ3. դա ջրային
ռեսուրսների այն քանակն է, որը կարող է տրամադրվել սպառման:
Իսկ
երբ ջրային ռեսուրսների այդ քանակությունը հստակեցված ու ամրագրված
չէր, և էներգետիկ ճգնաժամի տարիներին Սևանա լճից բաց էր թողնվում շուրջ
1,6մլրդ մ3 ջուր, դրա արդյունքում Սևանա
լիճը մեծ կորուստներ ունեցավ: Այս բացը լրացնելու միտումով արդեն
2005թ. օրենսդրորեն ամրագրվել է հետևյալ սկզբունքը, որ ջրառաջարկը
պետք է որոշի ջրի պահանջը: Ավելի կոնկրետ՝ սահմանվել է, որ
Սևանա լճի էկոհամակարգից տարեկան կարող է վերցվել 120 մ3
(+/-30 մլն մ3) ջուր, նույնիսկ անկախ այն
բանից, դա բավարարո՞ւմ է ջրապահանջը, թե՞ ոչ: Այնինչ նախկինում
ջրապահանջն էր որոշում ջրի պահանջարկը, և Սևանա լճից բաց էր թողնվում
այնքան ջուր, որքան անհրաժեշտ էր ջրապահանջը բավարարելու համար,
այսինքն՝ տարեկան շուրջ 300-350 մլն մ3 և դեռ
դժգոհություններ կային, որ այդքանն էլ չի բավարարում:
Այսօրվա դրությամբ երկրում կա շուրջ 70 ջրամբար, որոնք ամբարում
են շուրջ 1 մլրդ մ3 ջուր: Ջրի
ազգային ծրագրով նախատեսվում է կառուցել ևս շուրջ 70-80
ջրամբար, որոնց կառուցման դեպքում հնարավոր կդառնա կուտակել ևս շուրջ
1,5 մլրդ մ3 ջրածավալ: Սակայն այս
դեպքում ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ջրային ռեսուրսները խիստ
անհավասարաչափ են բաշխված թե՛ տարածքային առումով, երբ աղբյուրը
գտնվում է բնակավայրից հեռու, և թե՛ ժամանակահատվածային առումով, երբ
տարվա որոշակի ժամանակահատվածում՝ օրինակ մարտ-մայիս ամիսներին
անձրևաջրերից գոյանում են ջրային ռեսուրսներ և կորչում, այնինչ
ջրամբարներ ունենալու դեպքում այդ ջուրը ևս կկուտակվի:
MEDIAINFORM 05.06.2007
|
|
|
1999թ
ՀՀ-ն վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի
կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի
արձանագրությունը,
իսկ Մոնրեալի արձանագրության լոնդոնյան և կոպենհագենյան ուղղումները՝
2003թ.:
Այդ փաստաթղթերով ստանձնած պատասխանատվությունն իրականացնելու համար
Հայաստանում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝
2001թ Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի (ԳԷԿ) ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի
շրջակա միջավայրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետները, Հայաստանի
մասնագետների օգնությամբ, Հայաստանի համար մշակել են «Օզոնային
շերտը քայքայող նյութերի փոխարինում և
|
 |
2010թ-ից
ընդհանրապես կարգելվի օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող
սարքավորումների ներմուծումը Հայաստան: |
սառնարանային տեխնիկայի
կառավարում» ծրագիրը: Այն նպատակ ունի աջակցել տնտեսական
բնագավառների կազմակերպություններին՝ օզոնային շերտը քայքայող նյութերը
փոխարինելու այլ՝ ոչ վտանգավոր նյութերով: Ծրագրի արդյունքում մշակվել
է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքը,
14 ձեռնարկություններ ստացել են 40% կանխավճար և իրենց
ձեռնարկություններում իրականացնում են սարքավորումների փոխարինման
աշխատանքներ: Մինչ օրս այդ ձեռնարկությունների վերազինման նպատակով
հատկացվել է շուրջ 400 հազար դոլար:
Նույն
միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է
օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները:
Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ այսուհետև
աստիճանաբար պետք է նվազեցվի այն ապրանքների ներմուծումը Հայաստան,
որոնք պարունակում են օզոնային շերտի ճեղքմանը նպաստող բաղադրիչ
տարրեր: Այս տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման
թույլատրելի առավելագույն քանակը սահմանվել է 29,5 տոննա, իսկ
2010թ-ից ընդհանրապես կարգելվի օզոնային շերտը քայքայող նյութերի և
դրանք պարունակող սարքավորումների ներմուծումը Հայաստան: Ի դեպ՝ նախորդ
տարվա ընթացքում քայքայող 50 տոննա նյութ:
Նոր
կարգի համաձայն՝ այսուհետ տվյալ կազմակերպությունը այդ նյութերը
ներմուծելու թույլտվություն պետք է ստանա միայն բնապահպանության
նախարարությունից: Հայտը կարող է մերժվել նաև այն դեպքում, եթե
կազմակերպությունը ցանկանում է օզոնային շերտը քայքայող նյութեր
ներմուծել այն երկրներից, որոնք Մոնրեալի կոնվեցիայի անդամ չեն:
|
|
|
Ազգային
ժողովը
«Մթնոլորտային
օդի պահպանության մասին»
ՀՀ օրենքում լրացումներ է կատարել, համաձայն որոնց, հաշվի առնելով
քաղաքաշինական ներկայիս տեմպի բացասական ազդեցությունը օդային
ավազանի վրա,
հանրապետության տարածքում կառուցվող /վերակառուցվող, քանդվող/
օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները
շինհրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու
շինարարության իրականացնելու ընթացքում պարտավոր է`
- պարսպապատել | | | |