0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

Приглашаем Вас принять участие в работе  III Международной конференции
СОВРЕМЕННЫЕ АСПЕКТЫ РЕАБИЛИТАЦИИ В МЕДИЦИНЕ

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

 

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2008թ. փետրվարի 27-ին ԱԺ-ում կայացած Կառավարություն - ԱԺ հարց ու պատասխանի օրը պատգամավոր Հակոբ Հակոբյանը խնդրեց, որ Գյուղատնտեսության նախարարը բացատրի 2008 թ. պետական բուջեով նախատեսված գյուղատնտեսության արտադրանքի ֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքները, որպեսզի հասարակությունը իմանա ինչպե՞ս է դա կատարվում, ո՞ր տարածքներում և ի՞նչ ծավալներով:
Ի պատասխան պատգամավորի հարցին Դավիթ Լոքյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը   յուրաքանչյուր հեկտարի մշակման համար 35 000 դրամ ուղղակի հասցեագրված սուբսիդիա է տրամադրում՝ բարձր լեռնային, նախալեռնային գոտու գյուղերի գյուղատնտեսական աշխատանքներն ինտենսիվացնելու, հողի մշակումն ավելի ընդլայնված դարձնելու համար:
2008թ. Կառավարության առաջարկով նախատեսվում է տրամադրել շուրջ 1 մլրդ 600 մլն դրամի սուբսիդիա, որը կփոխանցվի 80 000 գյուղացիական տնտեսություններին:
Փոքր հողակտորներ ունեցող գյուղացիները, որպեսզի չունենան ֆինանսական դժվարություններ, հողից չհրաժարվեն և շարունակեն մշակել և ցույց տան պետական համապատասխան մարմիններին, որ այն ցանված է՝ այդ պարագայում
 նրանք բանկից կստանան իրենց հաշվին փոխանցված հասանելիք գումարը:
Սահմանված է որոշակի չափ, որը չպետք է գերազանցի 7 հեկտարը: Ամենակարևորը գյուղացին պետք է ներկայացնի հողի սեփականության վկայագիրը կամ ունենա նոտարով հաստատված պայմանագիր:
Դ. Լոքյանը հավելեց, որ հիշյալ և նմանատիպ հարցերը կամփոփվեն համապատասխան ուղեցույցում, որը կբազմացվի և նվազագույնը հինգ օրինակով կտրամադրվի բոլոր համայնքներին, որպեսզի բնակիչները ծանոթանան, իսկ գյուղապետարանն առաջնորդվի այդ մեխանիզմներով:


1005,0 դրամ սպանդի ենթարկված կենդանու 1 կգ-ի դիմաց, ահա այսպիսի  փոխհատուցում աֆրիկյան ժանտախտից տուժած տնտեսություններին:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Կառավարությունը 2008թ. հունվարի          7-ին կայացած նիստում իր պահուստային ֆոնդից շուրջ 480 մլն դրամ է հատկացրել աֆրիկյան ժանտախտի հետևանքով  կորուստներ կրած տնտեսություններին՝  ոչ թե փոխհատուցելու, այլ օժանդակելու նպատակով: Գումարը հատակեցնելու են ոչ թե գլխաքանակով, այլ անասունի մսի քաշով: Այդ ճշտումները կատարվելու են աֆրիկյան ժանտախտի դեպքերի գրանցման ժամանակ ստեղծված մարզային հանձնաժողովների   միջոցով: Վերջիններիս կազմած ակտերի համաձայն է տրվելու ֆինանսական աջակցությունը:
Խոզի ժանտախտի և թռչնագրիպի վարակի  հանրապետության ներթափանցման վտանգը կաճի գարնանը,     քանի որ վերջին օրերին Թուրքիայում կրկին թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: Այդ նպատակով արդեն նախաձեռնվում են քայլեր և ուժեղացված է հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը:
Հանձնարարվել է նաև մեկ անգամ ևս ճշտել ու հստակեցնել օժանդակություն ստացողների ցուցակը, ինչպես նաև որոշմամբ հատկացված միջոցները տրամադրել բանկերի միջոցով:
Կառավարության նիստում հաստատվել է նաև գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգն, ըստ որի դրամական օժանդակություն կստանան մինչ 7 հա մշակվող հողատարածքներ, պտղատու կամ խաղողի այգիներ ունեցող սեփականատերերը: Յուրաքանչյուր հեկտարի համար պետական աջակցության գումարի չափը կազմում է 35 000 դրամ:
Կարգի ընդունումը կնպաստի սուբսիդավորման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի
 անցկացմանը, գյուղատնտեսությունում սուբսիդավորման գործուն համակարգի ներդրմանը:

Հաշվետու տարվա արդյունքներն է ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ 2007թ. դեկտեմբերի 28-ին հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում:
- Շուրջ մեկ տարի նախարարության ուշադրության կենտրոնում է եղել սննդի անվտանգությունը,- նշել է նախարարը: Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի սննդի անվտանգության տեսչությունը տուգանել է շուրջ 761 ընկերությունների: Սակայն այս ամենի հետ մեկտեղ 2007թ. ուներ նաև տհաճ անակնկալ՝ «աֆրիկյան ժանտախտ» հիվանդություն անունով: Ի դեպ, բանախոսը փաստեց, որ հաշվետու տարում շուրջ 774 տոննա խոզի մսի կուրուստ է եղել:
Նախարարը մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև գալիք տարվա ծրագրերին.
- Գալիք տարում նախատեսվում է զարգացնել ձկնաբուծությունը, որը հիմնականում կիրացվի Մերձավոր Արևելքում և Իրանում:


2009թ-ից գյուղատնտեսությունը սկսելու է հարկվել
: Հարկային ոլորտի պատասխանատուները նշում են, որ սա «ՀՀ հարկային  համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագրի» պահանջն է, քանի որ գյուղատնտեսության ոլորտում կան մի շարք ուղղություններ, ինչպիսիք են ձվի, մսի և թռչնի արտադրությունները, որոնք բավականին բարձր եկամուտներ են ապահովում և մինչ այժմ չեն հարկվել: Կան նաև այլ մի շարք ոլորտներ, օրինակ՝ գովազդի, անշարժ գույքի, կրկնուսույցային, տաքսի ծառայությունների գործունեության շուկաները, որոնց եկամուտները և հարկային հարաբերությունները հստակեցված չեն: Դրանք ևս պետք է բերվեն հարկային դաշտ:
MEDINFORM 16.06.2007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved