0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

Приглашаем Вас принять участие в работе  III Международной конференции
СОВРЕМЕННЫЕ АСПЕКТЫ РЕАБИЛИТАЦИИ В МЕДИЦИНЕ

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

 

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հունիսի 14-ին գործադիրը լրացումներ է կատարել
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»
ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է, որ օրենքում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ մինչև 10 հազար դրամի չափով՝ պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից, և մինչև 100 հազար դրամի չափով՝ պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ: Ընդ որում՝ դրամական այդ օգնություն նրանք կարող են ստանալ տարին մեկ անգամ, սակայն դեռևս հստակեցված չէ, դիմելուց որքան ժամանակ հետո նրանք կարող են ստանալ այդ գումարը, և միջին հաշվով որքան մարդ կարող է տարեկան արժանանալ մեր կառավարության «բարեգթությանը»:

Մեկ այլ լրացման համաձայն, զինծառայողը և  նրա ընտանիքի անդամները արձակուրդը ՀՀ տարածքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան, այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում, օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սուրեն Հարությունյանը:
MEDIAINFORM 14.06.2007


«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ ռազմավարական ծրագրի» շրջանակներում 2007-ին ևս ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվելու, այդուհանդերձ շատ հիմնահարցեր շարունակում են մնալ բաց կամ թերի լուծված:
2006թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 141 382 հաշմանդամ, այդ թվում շուրջ 8000-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Զբաղված հաշմանդամները կազմում են աշխատունակ տարիքի հաշմանդամ մարդկանց ընդհանուր թվի ընդամենը 8%-ը: Իսկ հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի են (16-63) հաշմանդամների 56%-ը:

Երևանում հաշմանդամների համար հարմար և հասանելի տրանսպորտային ցանց ունենալու համար կպահանջվի նվազագույնը 5-7 տարի: 


Հունիսի 5-ին Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ ուղղված հաշմանդամների հիմնահարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև քաղաքաշինության նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից և տարբեր հասարակական կազմակերպություններից: Քննարկման ժամանակ մասնավորապես բարձրաձայնվեց, որ մեզանում հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն ապահովող օրենդրական բոլոր նորմերը կան, սակայն դեռ հարկ է դրանք կյանքի կոչել: ՀՀ օրենսդրությամբ հաշմանդամ մարդկանց համար սահմանված են տարբեր արտոնություններ՝ այդ թվում ստանալ բուժօգնություն և բուժսպասարկում պետպատվերի շրջանակներում, զեղչով կամ անվճար օգտվել հասարակական տրանսպորտից, ստանալ դեղորայք և պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ: 2006թ-ից բարձրացվել է նրանց կենսաթոշակները, ինչը, սակայն, համեմատական կարգով շարունակում է անբավարար մնալ նրանց կենսական պահանջների բավարարման համար: Դրանց էլ գումարվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տեղաշարժվելու և հասարակական տրանսպորտից օգտվելու դժվարությունները: Այն, որ ոչ ամեն տեղ և ոչ բոլոր հաստատությունների մուտքերի մոտ կան թեքահարթակներ, բազմիցս է բարձրաձայնվել: Որպես արդյունք՝ վերջին 2 տարիներին քաղաքաշինության պարտադիր նորմերի մեջ ընդգրկված է թեքահարթակների կառուցումը: Իսկ հասարակական տրանսպորտից օգտվել կարող են ոչ բոլորը և ոչ միշտ, քանի որ դրանց և ոչ մի տեսակն այսօր վերելակ չունի, իսկ հաշմանդամի սայլակով երթուղային տաքսի նստել համարյա թե հնարավոր չէ: Հաշմանդամ մարդկանց տեղաշարժման համար առավել հարմար են ավտոբուսները, սակայն դրանք էլ նեղ փողոցներով չեն կարող երթևեկել: Տաքսիով երթևեկել էլ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երթուղային տաքսիների գծերը պարտավորություն են ստանձնել գոնե 1 երթուղային տաքսի տրամադրել միայն հաշմանդամ մարդկանց տեղափոխման համար, սակայն այդ մեքենաները նախ այդպես էլ չեն տրամադրվում, և եթե տրամադրվեն էլ, ապա կարող են գործել միայն մեկ կամ երկու ժամը մեկ: Իսկ վերելակ ունեցող տրանսպորտ ներկրելն էլ բավականին մեծ ծախսեր է պահանջում: Այս խնդրի լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է թվով 1 տրոլեյբուս հատկացնել միայն հաշմանդամների տեղափոխման համար, և եթե փորձը հաջողվի, ապա արդեն 2008-ից տարեկան 20-ական տրոլեյբուս կներկրվի միայն հաշմանդամ մարդկանց տեղաշարժն ապահովելու համար: Իսկ այն, որ միայն վերջերս է սկսվել ուշադրության առնվել հաշմանդամների տեղաշարժին վերաբերող խնդիրները, բացատրվում է նրանով, որ 15 տարվա ընդմիջումից հետո ընդամենը 2 տարի է, որ հասարակական տրանսպորտ է ներմուծվում Հայաստան:

Այս ոլորտում, անշուշտ, խնդրահարույց հարցերն առավել քան շատ են, և որքան էլ դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում և միջոցառումներ ձեռնարկվում, այդուհանդերձ ոլորտի պատասխանատուներն իրենք են նշում, որ Երևանում հաշմանդամների համար հարմար և հասանելի տրանսպորտային ցանց ունենալու համար կպահանջվի նվազագույնը 5-7 տարի:
MEDIAINFORM 05.06.2007  

 «Հաշմանդամ» անունով որակվող մարդիկ հասարակության ամենախոցելի խավերից մեկն են կազմում: Եվ դա ոչ միայն նրա համար, որ նրանք ունեն չվերականգնվող հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական որևէ արատ: Հասարակությանն ինտեգրվելու պարագայում նույնպես նրանց առջև շատ հաճախ չափազանց լուրջ խնդիրներ են ծառանում:

Հաշմանդամ մարդիկ միայն այն մարդիկ չեն, որոնք կարիք ունեն խնամքի: Հաշմանդամությունը հիվանդություն չէ, այլ չվերականգնվող հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական որևէ արատ, և կրթություն, մասնագիտություն ստանալու հավասար հնարավորությունների, համապատասխան տեխնիկական պայմանների և սոցիալական ծառայությունների առկայության դեպքում նրանք շատ հարցերում կարող են օգտակար լինել հասարակությանը և իրենց ընտանիքներին: Հենց նման հնարավորություններ ընձեռելու միտում ունի ներառական կրթությունը:

Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը MEDIAINFORM –ին տված հարցազրույցում մանրամասնում է՝ ինչ ասել է ներառական կրթություն, և ինչպիսին են Հայաստանի կրթական համակարգում արդեն իսկ ներդրված մոդելի ներկայիս արդունքները: Անահիտ Մուրադյանի խոսքերով՝  ներառական կրթությունը հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դպրոցում: Նշված դրույթն ամրագրված է 1999թ. ՀՀ Աժ-ի կողմից ընդունված Կրթության մասին օրենքի 19 հոդվածի 3-րդ կետում, որում նշված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում ու հատուկ ծրագրերով:

2005-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախաձեռնությամբ ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց մասին» օրենքը, որն էլ իր հերթին սահմանում է՝ ինչ է իրենից ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ի՞նչ է ներառական կրթությունը: 2006-ից այդ ձեռնարկումը շարունակում է կրթության նախարարությունը: Կրթության ոլորտում արդեն Հայաստանի 6 դպրոցներում՝ թիվ 150, 100, 59, 27, 17 և Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում ներդրվել է ներառական կրթության մոդելը, որի նպատակը կրթության հատուկ կարիքներով երեխաների ներառումն է հանրակրթության մեջ:

Ըստ Անահիտ Մուրադյանի՝ օրենսդիր մակարդակով երկիրը լուծել է այդ խնդիրը: Սակայն հիմա խնդիրն այլ է, թե որքանո՞վ է այսօր հանրակրթական դպրոցը պատրաստ ընդունել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Այսինքն՝ ոչ թե պետք է հրաման տրվի և նման երեխաներին ուղարկվի դպրոց, այլ պետք է որոշակի պայմաններ ստեղծել, որ երեխային լավագույնս նորմալ կրթություն տրվի: Եթե երեխան պետք է միայն չեզոք ֆիզիկական ներկայություն ապահովի, դա չի կարելի համարել կրթություն: Հարկ է հանրակրթական դպրոցներում ուսուցիչների հետ վերապատրաստման աշխատանքներ տարվեն, ինչն էլ ներկայումս արվում է, և մի շարք միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ իրականացվում են նոր և առավել նպատակահարմար ծրագրերի մշակում: «Առաքելություն արևելք» ՀԿ-ի հետ մշակվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին համապատասխան չափորոշիչներ ու ծրագրեր:
Ներառական կրթությունը հանրապետության ողջ կրթական համակարգում ներառելու համար պետք է վերապատրաստվեն բոլոր ուսուցիչները: Իսկ արդեն համաշխարհային բանկի ծրագրերին համապատասխան՝ աստիճանաբար անցում է կատարվում երեխայակենտրոն, այսինքն՝ յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան ուսուցման, և մինչև 2008 թվականը բոլոր ուսուցիչները պետք է վերապատրաստվեն այդ մեթոդներով:
Հարկ է կարևորել, որ սովորելով իրար հետ՝ երեխաները սովորում են ապրել իրար հետ: Մարդը պետք է որքան հնարավոր է շուտ սկսի ինքնուրույն հաղթահարել խնդիրները,-ամփոփում է Անահիտ Մուրադյանը:
MEDIAINFORM 01.06.2007
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved