0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

 

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը 2008թ. փետրվարի 12-ին ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինին և Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլին: Ողջունելով հյուրերին` փոխնախարարը կարևորեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում Գյոթեի ինստիտուտի ծավալած գործունեությունը, որը սկիզբ է առել 1995 թվականից:
Փոխնախարարը ներկայացրեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականցվող լեզվական քաղաքականությունը, որը մի կողմից ուղղված է օտար լեզվի ընտրության հարցում աշակերտի ազատության ապահովմանը, մյուս կողմից` օտար լեզուների համամասնության պահպանմանը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում առկա և նախատեսվող ծրագրերը: Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ հայաստանյան 20 կրթօջախներին տրամադրվող գերմաներեն գրականության, տարածաշրջանում գերմաներեն լեզվի և երկրագիտության ուսուցման խնդիրներին:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, բարձր գնահատելով դպրոցների միջև համագործակցության ու գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առկա ծրագրերը, հույս հայտնեց, որ հայ-գերմանական կրթամշակութային համագործակցությունը կունենա և
՛ ծավալային, և՛ բովանդակային զարգացում:
12.02.2008 ՀՀ ԿԳՆ հասարակայնութան հետ կապերի և տեղեկատվության վարչություն

2008թ. հունվարի 30-ին «
UC RUSAL» ընկերությունը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը հայտարարեցին «10 լավագույն դպրոցական ծրագիր» մրցույթի հաղթողներին: Առաջին անգամ Հայաստանում 12 կրթական հաստատություններից յուրաքանչյուրը կաստանա 1 միլիոն դրամ՝ սաների կողմից մշակված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:

- 2007թ. հոկտեմբերի 24-ին «
UC RUSAL» ընկերությունը և ՄԱԶԾ Գլոբալ կոմպակտ ծրագիրը ստորագրեցին փոխըմբռման հուշագիր «10 լավագույն դպրոցական ծրագրեր» վերնագրով 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի վերաբերյալ,- նշում է ՄԱԶԾ Գլոբալ կոմպակտ ծրագրի ղեկավար, «10 լավագույն դպրոցական ծրագրի» կոորդինատոր Արման Վալեսյանը:
Ըստ բանախոսի, ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Երևանի տարբեր դպրոցների սաներին հնարավորություն տալ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել իրենց գպրոցները բարելավելու նպատակով և մրցել յուրաքանչյուր դպրոցին հատկացվելիք 1 միլիոն դրամ ստանալու համար:
Ծրագրի մրցութային հանձնաժողովին ներկայացվեցին 40 ծրագրային առաջարկներ քաղաքի 32 կրթօջախներից: Արդյունքում ընտրվեցին 10 լավագույն և 2 հատուկ ծրագիր: Ընտրությունը կատարվում էր «Վերահսկիչ հանձնաժողովի» և «Մանկական հանձնաժողովի» կողմից, համաձայն «
UC RUSAL»-ի կողմից սահմանված գնահատման համակարգի: Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ՄԱԶԾ փորձագետներ, Արմենալի պաշտոնյաներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի, Հասարակական կազմակերպույունների ներկայացուցիչներ, Արմենալի և ՄԱԶԾ գրասենյակի աշխատակիցների զավակները:
Հաղթող են ճանաչվել հետևյալ 10 դպրոցների ծրագրերը. Մ. Իշխանի անվան №5 դպրոցը, Վ. Մայակովսկու անվան №7 դպրոցը, Լեոյի անվան №65 դպրոցը, №155 դպրոցը, №11 դպրոցը, Օհանյանի և Սեբաստացու անվան վարժարանները: Հատուկ մրցանակներ են տրվել Չեխովի անվան №55 և №77 դպրոցներին: Լավագույն ծրագրի իրականացումը նախատեսվում է իրականացնել 2008թ.:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը: Նախարարը ողջունեց «UC RUSAL»-ի և ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունը և շեշտեց կրթության ոլորտում գործարար աշխարհի ներգրավվածության կարևորությունը նշելով, որ այսօրվա Հայաստանի համար «UC RUSAL»-ի ծրագիրը մեծ կարևորություն ունի և հասարակության առջև պարտավորությունների կատարման վառ օրինակ է ծառայում:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն իր հերթին նշեց, որ չափազանց կարևոր է երեխաների մոտ զարգացնել հանրության առջև պատասխանատվության զգացումը: Այս զգացումն իրենց ապագայում կօգնի դառնալ պատասխանատու քաղաքացիներ: Ծրագիրը նաև խթանում է ստեղծագործական մոտեցում և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, իսկ մեծերին օգնում է ավելի լավ հասկանալ իրենց սեփական միջավայրին վերաբերող հարցերի լուծմանը երեխաների մասնակցության կարևորությունը:
 - Այս ծրագիրը «UC RUSAL» Հայաստանում հեռանկարային սոցիալական պարտավորությունների կատարման ուղղությամբ առաջին քայլն է,-
նշեց «UC RUSAL ARMENAL»-ի տնօրեն Գեորգի Ավետիկյանը: Արձագանքից ելնելով կարող ենք դատել «UC RUSAL»-ի այս ծրագրի հաջողության մասին: Ծրագրի շնորհիվ երեխաները յուրացնում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմքերը և իրականացնում են հասարակության համար օգտակար ծրագրեր:
Ի դեպ, ոլորտի պատասխանատուները համոզված են, որ նմանատիպ ծրագրերը պետք է կրեն շարունակական բնույթ:


200
8թ. հունվարի 29-ին հայ-գերմանական կրթական համագործակցության շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում,  փոխնախարար Ա. Ավետիսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
Փոխնախարարը, կարևորելով եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման գործընթացում ԳԴՀ-ի դերը, նշեց. «Դպրոցական մակարդակում գերմաներեն լեզվի տարածումը ոչ միայն հաղորդակցման հնարավորություններ է տալիս մեր աշակերտներին, այլև նոր հեռանկարներ ու հորիզոններ բացում նրանց հետագա ուսումնառության և գիտական ներուժի զարգացման համար»
Տիկին դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց. «Գրականությունը յուրօրինակ պատուհան է աշակերտների և ուսանողության համար: Ուստի դեսպանատունը և Գյոթեի ինստիտուտը ձեռք են բերել շուրջ 500
.000 եվրո արժողությամբ գրականություն, որը կտրամադրվի Հայաստանի 20 կրթօջախներին»: Դեսպանը նշեց նաև, որ գրականության տրամադրումը կսկսվի փետրվարի 12-ից Սևանի թիվ 1 դպրոցից: Անդրադառնալով աշակերտների և ուսանողների փոխանակման ծրագրերին` պատվիրակության անդամ, DAAD ծրագրերի Կովկասի և Միջին Ասիայի պատասխանատու պարոն Բրիշը նշեց, որ 1991թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ հազար հայ ուսանողներ արժանացել են կրթաթոշակի և մեկամսյա դասընթացներ անցել Գերմանիայում: Կարևորեց նաև, որ տարեցտարի ավելանում է  ինչպես դիմորդների, այնպես էլ կրթաթոշակներ ստացողների թիվը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Ա. Ավետիսյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը քննարկեցին հետագա համագործակցության ընդլայնմանը և ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող այլ հարցեր:
29.01.2008 ՀՀ ԿԳՆ հասարակայնութան հետ կապերի և տեղեկատվության վարչություն


2007 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  Լևոն Մկրտչյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` վերլուծելու 2007թ.-ի ընթացքում նախարարության կատարած և ներկայացնելու 2008 թվականին կատարվելիք աշխատանքները:

Լևոն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը ոչ հեռու ապագայում կարող է վերածվել տարածաշրջանային կրթական կենտրոնի: Նախարարի հանձնարարականով մինչև 2015թ. պետք է մշակվի և ստեղծվի կրթության ազգային ծրագիրը: 2008թ. նույնպես փոփոխություններ են սպասվում ավարտական քննությունների համակարգում: Շրջանավարտները բացի հայոց լեզու և գրականություն առարկաներից, կենտրոնացված տարբերակով հանձնելու են նաև օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ինչպես նաև մաթեմատիկա առարկաները:
Միջին մասնագիտական կրթական դաշտում նույնպես փոփոխություններ են սպասվում: Առաջին անգամ բյուջեից 2 մլրդ դրամ ուղղված է լինելու միայն միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգմանը: Եկող տարի Երևանում և մարզերում կբացվեն ավելի քան երկու տասնյակ միջին մասնագիտական կրթական հաստատություններ:
Այս տարի նախարարությունը կարողացավ իրականացնել համակարգչային ապահովվածության ծրագիրը:
Քանի որ 2007թ. շատ քիչ ուշադրություն է դարձվել ոչ պետական բուհական համակարգին, ենթադրվում է, որ 2008թ. հունվար ամսին շրջանառության մեջ կդրվի ոչ պետական բուհական համակարգում կրթության որակի ազգային համակարգի ձևավորման հարցը:


2007-2008 ուսումնական տարվա միասնական և ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Աշակերտներն ու քննություններին մասնակցել ցանկացող յուրաքանչուր ոք այսուհետ ուղեցույցներին կարող են ծանոթանալ նաև ԿԳ նախարարության պաշտոնական կայք էջից՝ www.edu.am ։ Դրանք արդեն իսկ տպագրվել և առաքվել են հանրապետության մարզերի դպրոցներ։ Անցկացվելիք 6՝ «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» առարկաների ուղեցույցները բոլոր դպրոցների այս ուսումնական տարվա շրջանավարտներին տրամադրվում են անվճար ( անվերադարձ։ Ուղեցույցները նաև վաճառվում են, և նախորդ տարիների շրջանավարտները դրանք կարող են ձեռք բերել գրախանութներից։ 
18.12.2007 ՀՀ ԿԳՆ հասարակայնութան հետ կապերի վարչություն


Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կսկսվեն ձմեռային արձակուրդները:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին հրամանով, 2007 – 2008 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով. 3-11-րդ դասարանների բոլոր աշխակերտների համար աշնանային արձակուրդները՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ, գարնանային՝ մարտի 17-ից 23-ը ներառյալ:
10.12.2007 ՀՀ ԿԳՆ հասարակայնութան հետ կապերի վարչություն



Այս տարի հանրապետությունում կա 45 հազ. շրջանավարտ, չհաշված նախորդ տարիների շրջանավարտներին, ովքեր սրտատրոփ սպասում էին, թե ինչ փոփոխություններ է կատարվելու կրթական համակարգում:
2007թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի «Ավարտական և միասնական քննություններ» թեմայով մամլո ասուլիսը վերջ դրեց շրջանավարտների սպասումներին: Սպասելու կարիք էլ չկար, քանզի մամլո ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներակայացրեց բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կրթական համակարգում, հատկապես ավարտական և ընդունելության քննությունների հետ կապված:
Մաթեմատիկայի և օտար լեզուների քնությունները ևս, ինչպես հայոց լեզու և գրականություն առարկայինը 2008թ. կանցկացվեն միասնական քննությունների տեսքով: Պատրաստ են առայժմ միայն չորս առարկաների ուղեցույցները, իսկ ռուսերենինը և գերմաներենինը մի քանի օրից: Ի դեպ, փոխնախարարն իր ելույթում ընդգծեց, որ ուղեցույցները շրջանավարտներին կբաժանվեն անվճար:
- Դրանց համար կվճարեն միայն նախորդ տարվա շրջանավարտները,- ասաց բանախոսը, հավելելով, որ նախորդ տարվա շրջանավարտներն էլ ուղեցույցները կարող են ձեռք բերել վաճառակետերից:
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է հայ գրականության բաժնի մրցութային միավոր համարվելուն: Եթե նախորդ տարի ընդունելության ժամանակ հաշվարկվեցին միայն հայոց լեզվի միավորները, իսկ գրականությունն անցկացվեց ատեստատում, ապա 2008 թվականին այս երկուսի հանրագումարը հաշվի կառնվի:
Տեղեկատվության կարգով նշենք նաև, որ այն շրջանավարտները ովքեր ցանկություն ունեն իրենց ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, ապա 2008 թվականից չեն հանձնի ռուսերենի ստուգարքային քննությունը:



«Հասարակության կրթվածությունը կայուն զարգացման երաշխիք է՝ անկախ հազարամյակի մարտահրավերներից»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը 2007թ. հոկտեմբերի 25-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների՝ կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նիստում:
Նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակությունները: Ըստ Լ. Մկրտչյանի, Խորհրդի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և խորհրդակցությունները նպաստում են ոչ միայն ԱՊՀ միջպետական համագործակցության զարգացմանը, այլև առանձին երկրներում ազգային կրթական համակարգերի գործուն առաջընթացին: Բանախոսը նշեց նաև, որ արժանի ուշադրություն դարձնելով ազգային կրթական համակարգին, մշակույթին, լեզվին և ավանդույթներին՝ տարբեր երկրների փորձի հիման վրա անհրաժեշտ է մշակել կրթության զարգացման ընդհանուր մոտեցումներ և ապահովել դրանց ներդրումն անդամ երկրներում, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա մասնագիտական բարձրորակ կրթություն ստանալ հայրենիքում:
Նշենք, որ հիշյալ նիստում քննարկվեցին միջնակարգ կրթության ստանդարտացման, բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման, ԲՈւՀ-երի և միջնակարգ դպրոցների միջև համագործակցության, համատեղ համալսարանների ստեղծման, դրանց ցանցի ընդլայնման, բնական և հումանիտար գիտությունների գծով միջպետական մրցույթների և օլիմպիադաների անցկացման, ԱՊՀ երկրներում համատեղ կրթական այլ ծրագրերի իրականացման հարցեր:
Ինչպես Հայաստանը, այնպես էլ մասնակից պետություններից շատերը անցում են կատարել 12-ամյա կրթական համակարգին: Հարկ է նշել, որ Բելառուսի դպրոցներում արդեն ավարտին է մոտենում անցումը 12-ամյա կրթական համակարգին: 
Ըստ ԱՊՀ անդամ երկրների՝ կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ Վ. Ստրաժևի Բելառուսիան մինչ վերջին ժամանակները ԱՊՀ պետությունների ցանկում առաջին տեղն է գրավել՝ կրթական ոլորտում բյուջեի միջոցներով կատարված հատկացումների մակարդակով:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ներկայացուցիչ Օ. Գլազունովայի այստեղ գտնվելու հիմնական նպատակը  մեր կրթական ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնել իրենց կողմից ներկայացվող ծրագրերին:





2007թ. հոկտեմբերի 16-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Հանրակրթության մասին» և նրան զուգահեռ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթի վերաբերյալ:
Պետության անվտանգության ապահովման տեսանկյունից կրթությունն ու գիտությունը երկրորդական կարևորության ոլորտ է: Այս տրամաբանությամբ էլ համակարգի պատասխանատուները փորձում են կրթական համակարգում բարեփոխումներ  կատարել, որի արդյունքում էլ կարող են լուծվել մի շարք խնդիրներ: Ըստ ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ առաջին խնդիրը լավ քաղաքացու դաստիարակումն է, երկրորդը` լավ հայի դաստիարակումն է, երրորդը` գիտելիք կրող անհատի, անձնավորության դաստիարակումն է:
«Կան բոլոր նախադրյալները ակնկալելու, որ առաջիկայում հնարավոր կլինի ունենալ կրթության մասին օրենսգիրք»- հայտարարել է Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Կրթության մատչելիություն և որակ, կրթության շարունակականության և հաջորդականության ապահովում՝ սրանք են պետության գլխավոր պահանջները: Նաև կարևորվում են մանկավարժների ատեստավորումը, գնահատման համակարգի հստակեցումը, ուսուցիչների տարբերակված բացատրությունը, աշակերտի թվով ֆինանսավորումը, կրթական ծրագրերի ծանրաբեռնվածությունը, որոնք հանդիսանում են այն հարցադրումները, որոնց պատասխանները խորհրդարանական լսումներին հրավիրված մասնագետներն ակնկալում են հղկել քննարկումների արդյունքում:
Օրենքով պետք է ստեղծվի նաև համագործակցության դպրոց: Դպրոցը միայն ուսուցչի, մանկավարժի խնդիրը չպետք է լինի, հարկավոր է ծնող-հասարակություն-դպրոց եռանկյունին աշխատացնել, որպեսզի դպրոցը բոլորի հոգսը դառնա: Բոլորս նախ պետք է տանք, հետո պահանջենք: Այս առումով սահմանադրությունը նույնպես պետք է օգնի խնդրի կարգավորման հարցում: Խնդիր կա դպրոցի դասակարգման, պետական և ոչ պետական դպրոցի հասկացության հետ և առաջին անգամ դպրոցական խորհուրդը բերվել է օրենք:
Ավելացնենք, որ « Կրթության մասին» օրենքը ԱԺ ներկայացվել է նաև 1998թ-ին և այդ ժամանակ բավականին խնդրահարույց հարցադրումներ կաին, բայց կյանքը ցույց տվեց, որ նմանատիպ օրենքներն ավելի հեշտ է ընդունել և վրան աշխատել, որովհետև օրենքը ինքը իր համար բացում է ճանապարհ և այդ ճանապարհին բնական է, որ վերանայումներ, վերատեսումներ լինում են: Այս իմաստով « Հանրակրթության մասին» օրենքը գալիս է լրացնելու այն օրենքների բլոկը, որի հիման վրա կունենանք միասնական կրթական օրենսգիրք: Կրթական օրենսգիրքը ենթադրում է, որ երկիրը պետք է հստակ իմանա իր յուրաքանչյուր օղակի տեսիլքը, իմանա ծրագիրը, որտեղ է հասնում, ինչ է անում և նաև կարողանա կապակցել կրթական աստիճաններն իրար:
Առաջիկայում Կառավարություն կներկայացվի 2015թ-ի կրթության տեսլականը և ժամանակացույցը, որտեղ երկու հիմնարար սկզբունքների վրա է կառուցվում կրթական համակարգը և այդ սկզբունքներից է, որ ածանցվում է նաև այս օրենքը:
Կրթական ծառայություններ մատուցող երկրի համար շատ կարևոր է ունենալ կրթական որակ և այդ որակի հենքը երկու ամուր սկզբունքների վրա է կառուցված: Կրթական համակարգի ապագան՝ առաջինը բնագիտական ուժեղ դպրոց ունեցող հանրակրթություններն են, որի վրա կառուցված է բարձրագույն կրթության համակարգը, մասնագիտական կրթության համակարգը: Բնագիտական ուժեղ հենք ունեցող դպրոցի հիման վրա փորձ է արվում ածանցել երկրորդ կարևոր խնդիրը՝ ազգային դպրոց ունենալու անհրաժեշտությունը:    


Մարզական ավանդույթներով հայտնի Աբովյանը շուտով կունենա շախմատի դպրոց:
Ապագա շախմատիստները վարչապետին ներկայացրել են իրենց հմտությունները, իսկ նրանց մարզիչները երկար սպասված մարզադպրոցի պայմանները: Նշենք նաև, որ Աբովյանում են պարապում բռնցքամարտիկները, ովքեր Չիկագոյում մասնակցելու են բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:


2007թ. հոկտեմբերի երեքին ԱԺ-ում կայացած Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի օրը պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը հարց բարձրացրեց հանրապետությունում դպրոցների ֆինանսական խնդիրների վերաբերյալ:
Խոսքը այն դպրոցների մասին է, որտեղ դասարանների միջին մեծությունը կազմում է 15-25 աշակերտ: Քանի որ դպրոցների ֆինանսավորումը այսօր իրականացվում է ըստ աշակերտների թվի, ապա այդ դպրոցներում առաջանում են ֆինանսական խնդիրներ: Կան դպրոցներ, որոնք բացի աշխատավարձից ոչ մի ֆինանսական միջոցներ չունեն որոշակի գնումներ կատարելու համար: Իսկ կան դպրոցներ, որոնք արդեն երկու երեք ամիսների աշխատավարձի պարտք են կուտակել: Ի՞նչ է արվում կառավարության կողմից այս ուղղությամբ առաջիկա բարեփոխումների ծրագրում:
Պատասխանելով պատգամավորի հարցին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրեց, որ անհնար է  հանրապետության որևէ դպրոցում աշխատավարձի ուղղությամբ պարտք կուտակվի. «Դա պարզապես արդյունք է տվյալ դպրոցի տնօրենի ապաշնորհ աշխատանքի, որը աշխատավարձի համար հատկացված աշակերտի ֆինանսավորման տողը օգտագործել է այլ նպատակով»: Քաղաքային համակարգում քաղաքային դպրոցների համար կլինի աշակերտ-ուսուցիչ տարիֆիկացիայի մի համակարգ, իսկ գյուղական շրջանների դպրոցների համար մեկ այլ համակարգ, առանձնապես շեշտելով այն դպրոցները, որոնք բարձր լեռնային են կամ սահմանային և փոքր թվով աշակերտություն ունեն: Բայց այդ դպրոցները այսօր ըստ աշակերտի ֆինանսավորվելուց բացի ստանում են նաև դոտացիա՝ կոնկրետ բարձր լեռնայինի, սահմանայինի համար և այլն:
Լ. Մկրտչյանը խոստացավ մարզպետարանի կրթության վարչության պետին հրավիրել և, եթե ճշտվի այդ փաստը, ապա տնօրենը համապատասխան պատժի կենթարկվի: 


Արմավիրում բացվել է «Կյանքի առողջ սկիզբ» ծրագրի շրջանակներում կառուցված «Երեխաների զարգացման և վերականգնողական» կենտրոնը:
Ծրագիրն ուղղված է երեխաների հաշմանդամության կանխատեսմանը, սոցիալական և բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը: Այս բուժհաստատության նախաձեռնությունն Արաբկիր բժշկական կենտրոնինն է: Նման հաստատություններ ստեղծվել են Սպիտակում, Վանաձորում, Գավառում:
Խնդիրը լուծելու և վերականգնողական բուժման հնարավորություն տալու նպատակով մեկ տարի առաջ մեկնարկեց կյանքի առողջ սկիզբ ծրագիրը, ինչի շրջանակներում նման կենտրոններ են բացվել հանրապետության մի քանի քաղաքներում: Հաստատությունում աշխատում են արդեն վերապատրաստված մասնագետներ՝ առողջապահության, սոցիալական և կրթության ոլորտներից: Աշխատանքը դժվար է, պատասխանատվությունը մեծ, սակայն օգնության կարիք ունեցող փոքրիկների կողքով անտարբեր անցնելն անհնար է: Ի դեպ, այստեղ աշխատում են միայն մարզի մասնագետները, որոնց Երևանի գործընկերներն օգնում են խորհուրդներով:


Մարդկության առաջընթացի երաշխիքը յուրաքանչյուրի կրթվելու ցանկությունն է:
Այս կարգախոսն որդեգրած Կրթության միջազգային ակադեմիայի Երևանի «Հայբուսակ» (Haybusak University) համալսարանը 2007 թվականի սեպտեմբերի 15-ին նշեց հիմնադրման 17-ամյակը: Ինչպես ամեն տարի այս տարի ևս նշվեց մեծ ոգևորությամբ: Ուսանողներից յուրաքանչյուրը տոնն այնպիսի ոգևորությամբ էր ընդունել, ինչպես սեփական ծննդյան օրը:
Կրթության միջազգային ակադեմիայի խորհրդի անդամ և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը շնորհակալական խոսքը հղեց համալսարանի հիմնադրին՝ Լևոն Հարությունյանին: Ա. Հարությունյանը շնորհավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը՝ մաղթելով պատանի «Հայբուսակ»-ին նորանոր հաջողություններ և երկար տարիների կյանք:
Արարողությանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում կային «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտներ: Ի դեպ, նույն օրը լրացավ նաև «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի հիմնադրման 1
0-ամյակը:

2007թ.-ի օգոստոսի 10-ին պետական համալսարաններում  ավարտվեց  հերթական քննաշրջանը:
Ֆիզիկա առարկայական հանձնաժողովի նախագահը դիմորդների հմտությունների պակաս է արձանագրում, ինչը բացատրում է հանրակրթական դպրոցի տեխնիկական ոչ լիարժեք հագեցվածությամբ: Դպրոցական լաբորատորիաների մեծ մասը մեկ ու կես տասնամյակից ավելին չի թարմացվել:  
Ֆիզիկա առարկայից առավելագույն միավորներ վաստակել է դիմորդների շուրջ 20%-ը, սակայն 20 միավոր  չի արձանագրվել:
2008թ. ֆիզիկայի քննությունը ներկայիս կենտրոնացված համակարգով անցկացվելու է վերջին անգամ:
Օգոստոսի 4-ին  քիմիա առարկայից քննություն է հանձնել դիմորդների վերջին խումբը: Տասներկու օրերի ընթացքում նույն առարկայից ընդհանուր առմամբ քննվել է շուրջ 1230 դիմորդ: 18-19 բալ գնահատվել է աշխատանքների 8%-ը, անբավարարները՝ 12%, իսկ 20 միավոր չի գրանցվել, ինչը հանձնաժողովի նախագահը հիմնավորում է նրանով, որ անթերի աշխատանք չի լինում: Քիմիայի շտեմարանը գործածության մեջ է շուրջ տաս տարի և դիմորդն ու նրան քննությանը նախապատրաստող կրկնուսույցները հասցրել են այն անգիր անել: Այդ առումով դժվար է լինում երբեմն ստուգել, արդյո՞ք դիմորդը տիրապետում է գործնական հմտություններին: Սա թեստային համակարգի թերությունն է, իսկ առավելությունը, ընդգծում է հանձնաժողովի նախագահը՝ սուբյեկտիվիզմի կրճատումն է: Ինչ վերաբերում է միավորների ստորին շեմին, այն դիմորդը հեշտ է հաղթահարում:
Կենտրոնացված համակարգով ԲՈւՀ-ական ընդունելության քննությունը նախավերջինն է քիմիայի համար: 2009թ. միասնական է լինելու քննությունը նաև այս առարկայի դեպքում: Հնարավոր է համարվում միացյալ հարցաշարը տարբեր առաջադրանքների ընդգրկումով բնագիտական շարքի բոլոր առարկաներից և նույնիսկ մաթեմատիկայից:
Օգոստոսի 8-ին հայ ժողովրդի պատմություն առարկայից քննություն հանձնող դիմորդներից մեկը հեռացվել է քննությունից այն պատճառով,որ նրան հեռախոսով բառացիորեն թելադրել են ողջ պատասխանը: Դիմորդի աշխատանքը գրահատվել է զրո: Բարդ համարվող այս առարկայից առայժմ առավելագույն 20 միավոր չի ստացել ոչ ոք:
Անգլերեն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն առարկաներից օգոսոսի 10ին քննություն են հանձնել շուրջ 900 դիմորդներ, ընդ որում անգլերեն գրավոր քննություն հանձնողների  կեսից ավելին ստացել է 18-20 միավոր, անբավարարները  3%-ն են, չնայած դրան այս լեզվի քննության արդյունքները ամենաշատ գանգատարկվողներից են:Քննություն հանձնողների 8,5% -ը գնահատականը վերանայելու հայց է ներկայացրել, 20%-ի գնահատականը բարձրացվել է: Հանձնաժողովը դա արտառոց չի համարել՝վստահեցնելով,որ սխալ գնահատականները առավել տեխնիկական պատճառներով են,քանի որ իրենց համար կարևոր է դիմորդի շահը:
Պատկերը նույնն է նաև արվեստի ԲՈւՀ-երում: Քննական հանձնաժողովները դիմորդի պատրաստվածության մակարդակը գնահատում են ոչ թե գերազանց, այլ բավարար: «Դերասանի վարպետություն» քննական հանձնաժողովի նախագահ Հրաչյա Գասպարյանը դժգոհել է, որ դիմորդների մեծ մասը չգիտի անգամ հայերեն խոսել  և երբեմն քննական հանձնաժողովի հարցերին պատասխանում է փողոցային հայերենով: Քննական հանձնաժողովի ղեկավարի կարծիքով, դիմորդի գրագիտության ցածր մակարդակի գլխավոր պատճառն այն է, որ հասարակությանը ներկայացվում է ցածրարժեք երաժշտություն և ցինիկ հումոր, իսկ դրանց հեղինակները իրենց համարում են աստղ: Իրականում սակայն այդպիսինների բեմահարթակը պետք է լիներ մետրոյի վագոնները:
Այդ վիճակում է նաև «ընդհանուր արվեստի» պատմության քննությունը: Այստեղ ևս որևէ դիմորդ չի վաստակել ամենաբարձր միավորը:
Չնայած նրան, որ քննություններն ավարտվեցին, սակայն դիմորդների անհանգստությունը դրանից չթեթևացավ,քանի որ քննությունների արդյունքները պարզ կդառնան օգոստոսի 20-ից ոչ շուտ:Կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, լինելով հանրապետական քննական ընդունող հանձնաժողովի նախագահ, ստանձնել է նաև  քննաշրջանի ողջ պատասխանատվությունը:Քննասենյակներում կատարելով վերջին շրջայցը,նախարարը շեշտեց, որ քննություններն անցան առանց ցնցումների,լուրջ բողոքներ չեղան,գանգատարկումների թիվը նախորդ տարվա համեմատ նվազեց: Առարկայական բոլոր հանձնաժողովները պահպանեցին գնահատման չափանիշները՝ ինչի արդյունքում գերակշռում են միջին գնահատականները:
Անպարտելին՝ գիտելիքով զինված մարդն է ...



«Կրթությունը բարելավում է վերարտադրողական առողջությունը»,
- նշվում է ՄԱԿ բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից տպագրված «Աշխարհի ազգաբնակչությունը 2005 թվականին» զեկույցում: Մեծ է հավանականությունն այն տեսակետի, որ բարձրագույն կրթություն ստացած կանայք ավելի մեծ ձգտում ունեն՝ երեխային դաստիարակել դեռևս նախածննդյան ժամանակաշրջանում, ծննդաբերության ժամանակ պահանջում են ավելի բարձրակարգ բուժսպասարկում և երեխաների կյանքի ու դաստիարակության պայմաններին մոտենում են շատ ավելի մեծ պատասխանատվությամբ, հեռատեսորեն և խելամտորեն:

Բարձրագույն կրթությամբ կանայք, որպես կանոն, ավելի ուշ են ամուսնանում և երեխաներ ունենում են կյանքի ավելի հասուն շրջանում, քան բարձրագույն կրթություն չստացած կանայք: Նրանք նաև ունենում են ավելի քիչ երեխաներ:
Խիստ հետաքրքրաշարժ է մի փաստ. ամեն երեք տարվա հավելյալ կրթությունը համապատասխանում է բարձրագույն կրթություն ստացող յուրաքանչյուր կնոջ՝ մեկ երեխայի նվազմանը: Երբ կանայք ունենում են ավելի փոքր թվով երեխաներ, դա, որպես կանոն, հանգեցնում է կենսապայմանների բարելավմանը, և ավելի մեծ են լինում երեխայի անհատական զարգացմանը նպաստող պայմանները:
MEDIAINFORM 14.06.2007


Հայաստանում սլավոնական լեզուների հանդեպ հետաքրքությունը շարունակաբար մեծանում է:
Դա է վկայում այն հանգամանքը, որ Երևանի՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) սլավոնական լեզուների ուսուցման շրջանակներն ընդլայնելու անհրաժեշտություն է զգացվում:

ԵՊԼՀ-ի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի (ՌՕԼՖ) դեկան Մարիա Եղիազարյանը
MEDIAINFORM-ին տված հարցազրույցում նշում է, որ ԵՊԼՀ-ում սլավոնական լեզուների՝ լեհերենի, բուլղարերենի, ուկրաիներենի, չեխերենի ուսուցումը սկսվել է միայն մի քանի տարի առաջ, իսկ առավել մեծ պահանջարկ է վայելում ռուսաց լեզուն: Լեհերեն, բուլղարերեն և ուկրաիներեն լեզուներն ուսուցանվում են հենց լեզուն կրողների կողմից, ուսանողներն էլ բավականին ակտիվորեն են ներգրավված ուսման գործընթացում: Պետք է ընդգծել, որ լեզվի ուսուցումը ոչ միայն լեզվի, այլև տվյալ երկրի մշակույթի ուսումնասիրությունն է, ուստիև շատ կարևոր է տվյալ երկրի ներկայացուցիչների հետ կապերի հաստատումը և արտալսարանային միջոցառումների կազմակերպումը՝ մասնավորապես դեսպանատների և արտասահմանցի հյուրերի անմիջական մասնակցությամբ:

Լեզվի ուսուցումը ոչ միայն լեզվի, այլև տվյալ երկրի մշակույթի ուսումնասիրությունն է:


Վերջին տարիներին նկատվում է ԵՊԼՀ ՌՕԼՖ-ի ուսանողների թվաքանակի աճ:
Ներկայումս նրանց թիվը կազմում է շուրջ 500, 2006-ին այս ֆակուլտետ ընդունվողների թիվը կազմել է 130: Նոր ուսումնական տարում հնարավորություն կա ընդունելու ևս շուրջ 160 ուսանողների: Ուսանողների թվաքանակի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե նախկինում ԵՊԼՀ-ի ուսանողները հիմնականում ռուսական դպրոցների շրջանավարտներ էին, ապա հիմա ավելի քան 95%-ով ընդունվում են հայկական դպրոցների շրջանավարտներ: Նրանց լեզվական գիտելիքները բավականին կայուն են, սակայն ինչ-որ չափով, բնականաբար, զիջում են ռուսական կրթություն ստացած շրջանավարտների գիտելիքներին, ուստի կրթական ծրագրերում ինչ-ինչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է զգացվում:  
Սլավոնական լեզուներին գերապատվություն տալն ինչ-որ չափով կարելի է կապել նաև հայ ժողովրդի ու սլավոնական ազգերի միջև առկա ընդհանրությունների հետ: Բացի այդ՝ թե՛ հայկական և թե՛ սլավոնական լեզուները դասվում են հնդեվրոպական լեզուների շարքին, ուստի մի լեզվին տիրապետելով ավելի հեշտ է դառնում մյուսը սովորելը:

Պետք է նկատել, որ այսօր ռոմանոգերմանական լեզուները սլավոնական լեզուներից գերադասելի են համարվում, այդուհանդերձ սլավոնական լեզուները ևս շատ անհրաժեշտ են և, ընդհանրապես, շատ լեզուներ իմանալը կյանքում ինքնաիրացման չափազանց մեծ հնարավորություններ է տալիս: Ամեն դեպքում բազմալեզվության հիմնական հենքը պետք է լինի մայրենի լեզուն, քանի որ հենց մայրենի լեզվի հիման վրա են զարգանում մարդու լեզվական գիտելիքները: Եթե մարդը լավ չի տիրապետում մայրենիին, ապա լավ չի կարող տիրապետել նաև օտար լեզուներին: 

ԵՊԼՀ-ում սլավոնական լեզուների ուսուցման շրջանակներն ընդլայնելու միտումով բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվում սլավոնական մի շարք երկրների՝ այդ թվում Ուկրաինայի, Բուլղարիայի և Լեհաստանի համալսարանների միջև: Արդեն երկրորդ տարին է, որ այդ երկրների համալսարանների հետ իրականացվում են ուսանողների փոխանակման ակադեմիական ծրագրեր: Համաձայնագրեր կան կնքված նաև ռուսաստանյան Ռյազանի համալսարանի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հետ: Ի դեպ՝ լեզվաբանական համալսարանի առաջիկա ծրագրերում ընդգրկված է նաև սլավոնական լեզուների գծով մագիստրատուրայի բացումը:

Սլավոնական լեզուների ուսուցման շրջանակներում ԵՊԼՀ-ում պարբերաբար կազմակերպվում են բազմապիսի միջոցառումներ՝ նվիրված տարբեր տոների: Վերջիններիս շարքում մասնավորապես պետք է ընդգծել սլավոնական գրերի՝ Կիրիլիցայի ստեղծման տոնը: Այն ի սկզբանե եղել է բուլղարական տոն, սակայն հետագայում վերածվել է բոլոր սլավոնական ազգերի տոնի և ներկայումս միջազգայնորեն նշվում է մայիսի 23-ին: ԵՊԼՀ-ում արդեն չորրորդ տարին է, որ այդ օրը Ռուսաց և սլավոնական լեզուների ֆակուլտետի և ռուս գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ու ուսանողների մասնակցությամբ կազմակերպվում է հանդիսավոր միջոցառում, որին ներկա են լինում սլավոնական մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ:
Ի դեպ՝ քանի որ այս տարին հայտարարված է ռուսաց լեզվի տարի, ուստի այս շրջանակներում ևս նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
MEDIAINFORM 26.05.2007

Հայաստանի հանրակրթական դպրոցների 2006-2007 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտները հայոց լեզու, գրականություն առարկայից միասնական քննություն կհանձնեն 55 քննական կետերում: Երևանում քննական կետերը 19-ն են լինելու: Այս տարի Երևանի և մարզերի դպրոցներն ավարտում են 50 000-ից ավելի աշակերտներ, որոնցից միասնական (Ա և Բ մակարդակով) կարգով անցկացվող կենտրոնացված քննությանը կմասնակցի մոտ 16 000 շրջանավարտ:
Բուհական ընդունելությանը «Հայոց լեզու» առարկայից մրցութային միավոր ունենալու համար հանրապետության մարզերից ամենաշատը դիմել են Շիրակի և Տավուշի մարզերից` համապատասխանաբար 1 457 և 1 402 շրջանավարտ, իսկ ամենաքիչ դիմորդներ են գրանցվել Վայոց Ձորից ու Արագածոտնից` 282 և 654: Երևանից քննությանը կմասնակցի 13 874 շրջանավարտ, որից 8 884-ը` ավարտական, իսկ 4 990-ը` միասնական համակարգով: Նախորդ տարիների շրջանավարտներից այս տարի բուհական ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայից միասնականով քննություն կհանձնի 1 205-ը:
Մասնագետների կարծիքով՝ այս փորձն ավելի լավ է նախապատրաստված, քան մնացած կրթական բարեփոխումները, իսկ կոռուպցիոն ռիսկերը գրեթե բացառված են:

MEDIAINFORM 01.06.2007

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved