0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

Приглашаем Вас принять участие в работе  III Международной конференции
СОВРЕМЕННЫЕ АСПЕКТЫ РЕАБИЛИТАЦИИ В МЕДИЦИНЕ

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

01.02.2008

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանում ներկայումս գործում է 8 պետական և 6 ոչ պետական մանկատուն:
Պետական մանկատներում այսօր բնակվում է շուրջ 1010 երեխա, իսկ ոչ պետական մանկատներում և բարեգործական կազմակերպություններում (օրինակ՝ ՀՕՄ, ՀՕՖ)՝ շուրջ 200:
Մեր երկրում  նկատվում է մի դրական միտում. այն, որ
մանկատներն աստիճանաբար բեռնաթափվում են: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանում գիշերօթիկ դպրոցներ այլևս չեն լինելու: Դրանց թիվը ներկայումս 17-ն է, որից 7-ը հետագայում պետք է կրի միայն գիշերային օթևանի բնույթ, իսկ 10-ը կվերակազմավորվեն հանրակրթական դպրոցների:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանում գիշերօթիկ դպրոցներ այլևս չեն լինելու:

Պետական տուն-ինտերնատներն այսօր Հայաստանում թվով 4-ն են, ոչ պետականները՝ 2-ը: Մասնավոր հաստատություններում ներկայումս բնակվում է 80-90 տարեց, պետական հաստատություններում՝ շուրջ 1000, իսկ հնարավորություն կա ընդունելու մինչև 1010 մարդ:  Սա նշանակում է, որ այսօր տուն-ինտերնատ ընդունվելու համար հերթեր չեն գոյանում, ինչպես նախկինում էր: Այս մասին տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը
MEDIAINFORM 01.06.2007

 

Հայաստանում ներկայումս կա շուրջ 11 000 հաշմանդամ երեխա, որոնցից շուրջ 340-ը գտնվում է հաստատություններում և մասնագիտացված մանկատներում, իսկ 5000-ը՝ հատուկ հանրակրթական դպրոցներում. ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:

Հայաստանում ներկայումս կան թվով 6 պետական մանկատներ, որտեղ խնամվում են շուրջ 950, իսկ բարեգործական մանկատներում՝ թվով 250 երեխաներ, արդեն կան 2 պետական ցերեկային կենտրոններ: Իսկ Գործողությունների ազգային ծրագրով նախատեսվում է մինչև 2015թ. ցերեկային կենտրոնների թիվը հասցնել մինչև 25-ի:

Լալա Ղազարյանի խոսքերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ երեխաների հիմնահարցերի բաժնում այսօր իրականացվում է հանրապետության՝ դժվարին վիճակում գտնվող կամ ծնողազուրկ բոլոր երեխաների հաշվառում՝ անկախ նրանց՝ որևէ հաստատությունում կամ ընտանիքում գտնվելուց: Իսկ 18-ն անց երեխաների հետագա կյանքի դասավորման և խնդիրների լուծման համար 2007-ի համար տարբեր ծրագրեր են իրականացվելու և Պետբյուջեից առանձին գումարներ են հատկացվելու:
 

Այսօր Հայաստանում արձանագրվում է ինչպես մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ, այնպես էլ հանցագործություն կատարած անչափահասների թվաքանակի նվազում:

Հայաստանում առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ այսօր հանրապետությունում չկա հոգեկան առողջության խնդիրներով երեխաների համար նախատեսված որևիցե ծառայություն, որտեղ հնարավոր լինի նրանց տեղավորել: Որպես այդ հարցի լուծում ՝ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի քննարկումների արդյունքում ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկ ՝ պետական բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն ստեղծելու մասին:  

Անդրադառնալով անապաստան և փողոցի երեխաներին՝ Լալա Ղազարյանը մանրամասնում է, որ ՀՀ Ոստիկանության համակարգում գործում է անչափահասների գործերով ծառայություն, որը զբաղվում է ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներով: Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում գտնվում են նաև երեխաների նկատմամբ կատարվող բռնության դեպքերի կանխարգելման աշխատանքները: Սկսած 2000 թվականից՝ ՀՀ Ոստիկանությունը ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումների գործընթացում:

Որպես ամփոփում նշենք նաև, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այսօր Հայաստանում արձանագրվում է ինչպես մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ, այնպես էլ հանցագործություն կատարած անչափահասների թվաքանակի նվազում: Դա թերևս պայմանավորված է նաև Հայաստանի՝ տարբեր միջգերատեսչական հանձնաժողովներում ընդգրկված լինելու և տարբեր միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու հանգամանքներով:
MEDIAINFORM 01.06.2007
 

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված հունիսմեկյան մանկական միջոցառումներն այսօր ամենուր են: Իսկ այդ միջոցառումներից անմասն չէին նաև մանկատների սաները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներից էր նաև այսօր Համազգային թատրոնում մի շարք հովանավորների կողմից կազմակերպած թատերական ներկայացումը, որի հյուրն էին «Զատիկ» մանկատան երեխաները: Այն, որ մայիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, վերջիններից քչերը գիտեին, սեփական իրավունքներից էլ նրանք թեև անտեղյակ էին, այդուհանդերձ գոհ էին իրենց  առօրյա կենսակերպից:

«Զատիկ» մանկատան «Կայծակ» խմբի դաստիարակ Նելլի Գալստյանի խոսքերով՝  երեխաների համար կազմակերպվող միջոցառումները հաճախակի բնույթ են կրում, ամառային արձակուրդներին երեխաները պարտադիր կերպով ճամբարներ ու Սևանա լիճ են գնում:
 

Այս մանկատանը ներկայումս բնակվում են 7-18 տարեկան շուրջ 100 երեխա՝ հանրապետության տարբեր շրջաններից, մեծամասամբ՝ մայրաքաղաքից: Երեխաների համար սահմանված է օրակարգ, որում ներառված են տարբեր հմտություններ ձեռք բերելուն ուղղված և դպրոցում տրված տնային առաջադրանքները կատարելու համար նախատեսված դասերը և այլն: Այստեղի բոլոր երեխաներն էլ հաճախում են դպրոց: Թեև փոքր թվով, սակայն կան երեխաներ, որոնք դպրոցն ավարտելուց հետո սովորում են Երևանի տարբեր բուհերում, իսկ ավելի թույլ սովորողները տարբեր արհեստներ են սովորում: Կրտսեր դպրոցի առաջադեմ երեխաների մի մասն արդեն 6-րդ դասարանից սկսում են հաճախել տարբեր բուհերի հենակետային վարժարաններ:

«Այսօրվա դրությամբ մանկատներում հայտնված երեխաների իրավունքները կարելի է ասել, որ պաշտպանված են, եթե ոչ լիովին, ապա գոնե շատ ավելի լավ, քան մինչ նրանց՝ մանկատանը հայտնվելն էր: Այստեղ բերվում են տարբեր ընտանեկան, ֆինանսական կամ այլ խնդիրներ ունեցող երեխաներ, նրանք, ովքեր դուրս են մնացել ծնողների ուշադրությունից ու հսկողությունից, սոցիալական խնդիրների հետևանքով մնալով անօթևան: Մանկատան երեխաներից գրեթե բոլորն էլ ծնողներ ունեն կամ առավել հաճախ միակողմանի ծնողազուրկ են: Հարկ է նշել, որ մանկատան երեխաների մեծ մասը ոչ թե կենսաբանական ծնողազուրկ է, այլ սոցիալական, քանի որ պայմաններից ելնելով են նրանք հայտնվել մանկատներում: Երեխաների մի մասի ծնողներն ամուսնալուծված են և անկարող օրվա նվազագույն միջոցներ հայթհայթելու, կան նաև Սպիտակի երկրաշարժի և Արցախյան պատերազմի հետևանքով ծնողազուրկ դարձած կամ հոգեբուժարանում հիվանդ ծնողներ ունեցող երեխաներ: «Խնդիրներն ու ճակատագրերը տարբեր են»,-նշում է մանկավարժը և հավելում, որ  «Զատիկ» մանկատունը մեծ ընտանիք է, որտեղ երեխաները սոցիալապես ապահովված են կենսական անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ զգեստ, սնունդ, գրենական պիտույքներ և այլն: Այստեղ նրանք ստանում են կրթություն, նրանց հետ տարվում են սոցիալ-հոգեբանական, առողջական-վերակագնողական աշխատանքներ, միաժամանակ տարվում են աշխատանքներ նաև ընտանիքների հետ և այդպիսով փորձ է արվում երեխային նախապատրաստել հետագա ինքնուրույն կյանքին և քաղաքացիությանը:

Տարեցտարի մանկատներում նվազում է երեխաների թիվը, ինչը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմամբ, սակայն սա կարելի է նաև կապել որպես ցերեկային կենտրոնների բացման հետ: Վերջիններս բացվում են մանկատների բեռնաթափման ծրագրի շրջանակներում, և այսօր մի շարք համայնքներ արդեն իսկ ունեն իրենց հոգածության կենտրոնները, որի նպատակը երեխա-ծնող հարաբերությունների հաստատումն է:

«Զատիկ» մանկատանից որդեգրման դեպքերը շատ քիչ են, ինչը կապված է երեխաների տարիքի հետ, քանի որ որդեգրել ցանկացողները հիմնականում ավելի փոքր տարիքի երեխաներ են ուզում վերցնել:
Չափահաս դառ
նալուն պես երեխաները դադարում են մանկատան սաներ լինելուց: Սակայն սա չի նշանակում, որ 18 տարին լրացած երեխաների ճակատագիրը բարցիթողի է: Նելլի Գալստյանի խոսքերով՝ մինչև այդ տարիքն արդեն իսկ փորձ է արվում ծրագրավորել տվյալ երեխայի կյանքը՝ անպայման հաշվի առնելով երեխայի կամքը և կարծիքը: Իսկ եթե արդեն անկախություն ձեռք բերած երիտասարդը չունի բնակության վայր, ապա այս դեպքում ակնկալվում է մի շարք բարեգործական կազմակերպությունների՝ մասնավորապես Հայ Օգնության Ֆոնդի օժանդակությունը, որը երեխաներին ապահովում է բնակարաններով: Տղա երեխաները 18 տարին լրանալուց հետո մանկատնից են զորակոչվում հայոց բանակ:  Երեխաների ամուսնությունները ևս կազմակերպում է մանկատունը՝ հնարավորության դեպքում անպայման աջակցելով սաների հետագա ինքնուրույն կյանքին, աշխատանքի տեղավորմանը և այլն: Պատահում են նաև դեպքեր, երբ ամուսնական զույգ են կազմում հենց մանկատան սաները, որոնց մոտ ամուսնական կյանքը, որպես կանոն, լավ է դասավորվում:
MEDIAINFORM 01.06.2007


Հայաստանի մանկատներում ընդհանուր առմամբ ապրում է 836 երեխա:
-
Երևանի «Մանկան տուն»՝
75 երեխա (0-6 տ. երեխաների համար)
-
Երևանի «Հատուկ տիպի մանկատուն»՝  48 երեխա (0-7 տ. երեխաների համար)
-
Երևանի «Զատիկ» մանկատուն՝ 117 երեխա (3-18 տ. երեխաների համար)
- Գ
յումրու «Երեխաների տուն»՝ 91 երեխա (0-6 տ. երեխաների համար)
- Գ
յումրու «Հույս»  մանկատուն՝ 66 երեխա (0-18 տ. երեխաների համար)
-
Վանաձորի մանկատուն՝ 110 երեխա (0-18 տ. երեխաների համար)
- Գ
ավառի մանկատուն՝ 127 երեխա (3-18 տ. երեխաների համար)
-
Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ 202 երեխա (6-18 տ. երեխաների համար):
Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով բոլոր այս և նմանատիպ հաստատություններում անցկացվում են բազմապիսի միջոցառումներ՝ երեխաների անմիջական մասնակցությամբ:
MEDIAINFORM 01.06.2007
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved