|
0
|
0
|
 |
MEDIAINFORM
NEWS AGENCY |
RUS |
|
|
Նորությունների արխիվ |
|
|
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ |
ՄԵՐ
VIP
ՀՅՈՒՐԸ |
ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ |
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
|
|
|
2008
թվականի փետրվարի 10-ին, ժամը 1800- ին Առնո
Բաբաջանյան համերգասրահում տեղի ունենավ
համերգ՝
նվիրված «ՄԻԿԱ - ցեմենտ» ՓԲԸ-ի «ՄԻԿԱ» պարային համույթի
գեղարվեստական ղեկավար Մանվել Ռաֆայելյանի ծննդյան 50 և
գործունեության 30 ամյակին:
«ՄԻԿԱ» պարային համույթն ունի 16-25 տարեկան 32 սան, որից երեքը
Երևանից են, մյուսները՝ Հրազդանից ու Չարենցավանից: Պարային
համույթը հայկական ազգագրական պարերով ելույթ է ունեցել, ինչպես
Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ Բուդապեշտում,
Կիևում, Ռոստովում և մի շարք այլ քաղաքներում:
«ՄԻԿԱ – ցեմենտ» ՓԲԸ-ի մամլո ծառայություն
|
|
|
|
2008թ.
հունվարի 25-ին անցյալ տարվա 12 ամիսների ընթացքում ընկերության
կողմից կատարված աշխատանքների արդյունքներն է ամփոփել
«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» («MIKA-CEMENT)
ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
Սակայն ի տարբերություն այլ ընկերությունների «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»
ՓԲԸ-ում տարեկան արդյունքների ամփոփումը վերածվել էր իսկական
տոնի: Նախքան արդյունքների ներկայացումը, գեղեցիկ պարային
համարներով հանդես եկան «ՄԻԿԱ» համույթի սաները: Ուրախանալու
առիթ կար, քանզի ըստ բանախոսի 2007թ. ընթացքում ընկերությանը
հաջողվել է ձեռք բերել սպառման նոր շուկաներ: Տեղեկատվության
կարգով նշենք, որ արտադրված արտադրանքի 53%-ը
սպառվել է ներքին, իսկ 47%-ը՝
արտաքին շուկայում:
2007թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև աշխատավարձի
տարեկան ֆոնդը՝ 782.5 մլն դրամից հասնելով 986 մլն դրամի:
- Ընկերությունում աշխատող շուրջ 1000 աշխատակիցների քրտնաջան
աշխատանքի շնորհիվ, նախորդ տարի պլանավորած բոլոր ծրագրերն
իրականացվել են,- ասում է ընկերության գլխավոր տնօրենը և
հավելում, որ բազմաթիվ նոր ծրագրեր կան: 2007թ. տարեկան
արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև «ՄԻԿԱ Արմենիա» լիմիթեդի
նախագահ՝ Միխայիլ Բաղդասարովը: Ի դեպ, հենց նա էլ «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»
ընկերության տարբեր արտադրամասերում աշխատող լավագույն 100
աշխատողներին հանձնեց դրամական պարգևներ և նվերներ: Հիշյալ 100
աշխատողներին խրախուսելու նպատակով հատկացվել էր 10 մլն դրամ:
Իսկ ամենալավ աշխատողին ընկերության կողմից տրվեց «Ռենո Մեգնա»
ֆիրմայի ավտոմեքենա:
«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի ղեկավարությունն էլ էր նվեր պատրաստել
«ՄԻԿԱ Արմենիա» լիմիտեդի նախագահի համար. շքանշան՝ ցեմենտի
արտադրությունը կազմակերպելու համար: Ի դեպ, ըստ Ն.
Մարտիրոսյանի, այսուհետ նմանօրինակ շքանշան կհանձնվի 2008թ.
ընթացքում լավագույն աշխատողին:
Նկարներ
միջոցառումից
|
|
|
Մեր
հանրապետությունում ցեմենտի գնի բարձրացում չի սպասվում:
Ավելին՝ նախատեսվում է ներքին շուկայում գները իջեցնել 1000 դրամի չափով: Այս և
նմանատիպ հարցերի շուրջ էր 2007թ. նոյեմբերի 23-ին «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» («MIKA-CEMENT)
ՓԲԸ
կողմից կազմակերպված մամլո ասուլիսը:
Մինչ այդ շուրջ 30 տարի աշխատելով արդյունաբերական ոլորտում՝ ընկերության գլխավոր
տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը հստակ պատկերացնում էր սպասվելիք աշխատանքների
բարդությունը:
Տեղեկատվության
կարգով նշենք, որ Հրազդան քաղաքում տեղակայված ցեմենտի գործարանն ըստ նախագծի եղել
է որպես լեռնաքիմիական կոմբինատ և միայն 1970-ական թվականներին նոր
սարքավորումներով և հոսքագծերով վերազինվելուց հետո դարձավ ցեմենտի գործարան: Ըստ
բանախոսի, փոքրիշատե նմանատիպ վերազինման աշխատանքներ են կատարվել նաև գործարանի
սեփականաշնորհման ժամանակ:
- Այսօրվա դրությամբ 54 հա տարածք զբաղեցնող ընկերությունում արդեն աշխատում են
1000 մարդ՝ միջինը 90 հազ. դրամ աշխատավարձով,- ասում է ընկերության գլխավոր
տնօրենը:
Ի դեպ, շատ կարճ ժամանակահատվածում ընկերության կողմից արտադրված ցեմենտը շնորհիվ
իր բարձր որակի կարողացավ գրավել նաև միջազգային շուկան: Այդ են վկայում բարձր
որակի համար ստացած բազմաթիվ պատվոգրերն
ու
մրցանակները: Արտադրված արտադրանքի միայն 60%-ն է սպառվում է ներքին շուկայում, իսկ
40%-ն արտահանվում է:
Ավելին, մոտ ապագայում արտահանման ծավալների ավելացման միտում
է նկատվում:
- «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ կողմից արտադրված արտադրանքն արտահանվում է Վրաստան,
Պարսկաստան, Ռուսաստան: Մոտ ապագայում պամանավորվածություն ունենք Իսպանիայի հետ,-
ասում է ընկերության տնօրենը և հավելում, որ համագործակցության առաջարկ ենք ստացել
նաև Աֆրիկայի կողմից:
Գալիք
տարում «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ ղեկավարության կողմից նախատեսվում է վերականգնել
գործարանի 15 տարի չաշխատած երկրորդ հոսքագիծը, որի շահագործումը հնարավորություն
կտա արտադրել տարեկան 700 հազ. տոննա ցեմենտ:
- Լինելով Գերմանիայում, ես տեսա, որ իրենց գործարանները հագեցված չեն նոր,
ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծերով: Ավելին որոշ ընկերություններն իրենց
արտադրությունը կազմակերպում են 1920-ական թվականների սարքավորումների վրա:
|
|
|
|
|
|
|