0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2007թ. դեկտեմբերի 28-ին հրավիրել էր մամլո ասուլիս՝ ամփոփելու համար նախարարության կողմից այս տարվա ընթացքում կատարված և գալիք տարում կատարվելիք աշխատանքները: Սակայն մինչ դրան անդրադառնալը նախարարը ցավով հիշեց բոլոր այն մեծերին, ովքեր 2007թ. հեռացան կյանքից. Խորեն Պալյան, Գոհար Գասպարյան, Սարգիս Մուրադյան, Էդուարդ Իսաբեկյան, Աղասի Այվազյան ...   
Ըստ պաշտոնական տվյալների 2007թ. ընթացքում շուրջ 3200 մարդ մասնակցել է տարբեր միջոցառումների, որոնք ոչ միայն ծառայել են հայ մշակույթի ներկայացմանը  արտասահմանում, այլև նախանշել են նոր համագործակցության իրավական հիմքեր:
- Հաշվետու տարին առանձնանում է միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային կապերի ընդլայնմամաբ,- նշում է նախարարն ու հավելում, որ համագործակցության արդյունքում բազում միջոցառումներ են կազմակերպվել ինչպես մեր հանրապետության սահմաններից դուրս, այնպես էլ նրա սահմանների ներսում՝ շեշտը դնելով հատկապես մարզերի վրա:
Տեղեկատվության կարգով նշենք, որ ՀՀ բոլոր մարզերի, Արցախի, Ջավախքի 32 քաղաքներում կազմակերպվել են ավելի քան 45 թատերական ներկայացումներ, համերգներ, հայկական ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր և այլն:

2007թ. դեկտեմբերի 24-ին Չինաստանում հայկական մշակույթի օրերին մասնակցելու նպատակով ՉԺՀ-ում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՉԺՀ մշակույթի նախարար Սուն Ծյաճենը: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին նաև Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը և ՀՀ ԱԺ մշակույթի, կրթության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ տարիներին իրականացված փոխանակումներն ու երկու երկրների միջև մշակութային համագործակցության հետագա խորացման նպատակով կազմակերպվելիք միջոցառումները:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկու երկրների թանգարանային, գրադարանային, ազգային նվագարանների, կինոյի, թատրոնի և արվեստի այլ ոլորտների հաստատությունների միջև փոխանակումների և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ՉԺՀ մշակույթի նախարար Սուն Ծյաճենը ողջունել է հաջորդ տարի Հայաստանում չինական մշակութային միջոցառումների անցկացումը:
ՀՀ պատվիրակությունը դեկտեմբերի 21-23-ը գտնվում էր Շաանսի նահանգում, որտեղ հյուրընկալվել է փոխնահանգապետ Թան Թանգի կողմից: Փոխնահանգապետը, արձանագրելով Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների փաստը, առանձնակի կարևորել է համագործակցության ծավալումը նահանգների և մարզերի միջև:
Թանգարանային գործի հարուստ փորձը կիրառելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարի կողմից առաջարկվել է կազմակերպել չին մասնագետների այց Հայաստան:
Դեկտեմբերի 25-ին Պեկինի մայրաքաղաքային գրադարանում տեղի ունեցավ նկարիչ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսի բացումը, իսկ երեկոյան` Չինաստանում Հայ մշակույթի օրերի բացումն ազդարարող հայ կատարողների գալա-համերգը:
27.12.2007 ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն

Հայաստանի փոքրիկ «երգիչներ» երգչախումբն արդեն 15 տարեկան է: Գրեթե այնքան, որքան մեր հանրապետությունն է: 2007թ. դեկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հոբելյանական համերգ – հանդիսությունով երգչախումբը կնշի իր ստեղծման 15-ամյա հոբելյանը: Սակայն ինչպես ասում է երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը.
- 15 տարին տարիք չէ, քանզի մենք դեռ երեխա ենք և չնայած որ բազմաթիվ մրցանակների դափնեկիր ենք, դեռ անելու շատ բան ունենք:

Ինչ վերաբերում է հոբելյանական համերգին, ապա իրենց մանակցությամբ հանդես կգան նաև տարբեր տարիների երգչախմբի կազմում հանդես եկած նախկին սաները:
- Երգչախումբը մեզ տվել է ոչ միայն գեղագիտական դաստիարակություն, զարգացրել մեր երաժշտական ճաշակը,  այլև ձևավորել է մեր մեջ միմյանց լսելու և հարգելու ունակություն,- ասում են երգչախմբի նախկին սաները,- հավելելով, որ դրանք շատ կարևոր են ոչ միայն երգչախմբում երգելու, այլ նաև կյանքում ապրելու համար:
Ի դեպ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբի անդամները 4-18 տարեկան շնորհաշատ երեխաներ են, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում տարբեր միջազգային փառատոներին, գիտաժողովներին, ցուցահանդեսներին և մրցույթներին, որոնց ընթացքում գրավում են պատվավոր հորիզոնականներ:
Տեղեկացնենք, նաև, որ Ազգային Ժողովի նախագահի աջակցությամբ շուտով լույս կտեսնի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբի 3 նոր ձայնասկավառակ
(CD), որտեղ զետեղված կլինեն երգչախմբի սաների կատարմամբ ստեղծագործություններ՝ սկսած 4-րդ դարից մինչև 21-րդ դար:

Հոլ, չլիկ դաստա, «7» քար, աքլորակռիվ: Հայկական ավանդական խաղերի ցանկը շատ է և այն կարելի անընդհատ շարունակել: Սակայն ժառանգաբար փոխանցված այդ խաղերը պահպանել և փոխանցել սերնդե սերունդ առավել քան դժվար է: Վերոհիշյալ խնդրին էլ հենց վերաբերում է «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ. գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ» խորագիրը կրող Միջազգային երրորդ գիտագործնական կոնֆերանսը: Կոնֆերանսն անց է կացվում Երևանում՝ 2007թ. հոկտեմբերի 23-24-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Միջազգային երրորդ գիտագործնական  կոնֆերանսի նպատակը ոչ նյութական ժառանգության պահպանումն է, սակայն ինչպես նշում են ոլորտի պատասխանատուները կոնֆերանսի հիմնական նպատակը մնում է ոչ նյութական մշակույթ օրենքի նախագծի քննարկումը: Ընդ որում, օրենքի ընդունման դեպքում մեր հանրապետությունը ԱՊՀ տարածաշրջանում կլինի առաջինը:
Նշենք նաև, որ կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Վերադարձ արմատներին» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է «Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի», մի խումբ մտավորականների և «ԲՏԱ-ինվեստ» բանկի համատեղ ջանքերով: Ինչպես նշում է հիշյալ կենտրոնի հիմնադիր խորհրդի անդամ Ռուբեն Դանիելյանը, 30 րոպե տևողությամբ ֆիլմը կրում է դաստիարակչական-մանկավարժական նշանակություն:
Ի դեպ, Միջազգային երրորդ գիտագործնական  կոնֆերանսին մասնակցում են նաև Բելոռուսից, Վրաստանից ժամանած հյուրեր:
Նշենք, որ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Մարինա Տակտակիշվիլին, որն ի դեպ, սույն կոնֆերանսին հանդես է գալու «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հիմնական ուղղությունները» վերնագիրը կրող զեկույցով, համոզված է, որ նմանատիպ կոնֆերանսները, ինչպես նաև ֆիլմերը հնարավորություն են տալիս ծանոթանալ տարբեր ժողովուրդների ավանդույթներին:
-Չնայած նրան, որ ֆիլմը նկարահանված էր հայերեն լեզվով, բայց և այնքան պատկերավոր էր, որ մեծ տպավորություն թողեց դրսից ժամանած հյուրերին:

Հունիսի 15-ին նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո/ Giotto) տուն-թանգարանում մեկնարկեց վրաց ժամանակակից 30 նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվում էին կտավներ թբիլիսահայ արվեստագետ Ալեքսանդր Պիրադովի հավաքածուից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի Ազգային պատկերասրահի, ՀՀ Մշակույթի նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու թեմի նախաձեռնությամբ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին ցուցաբերել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահը, Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի տնօրենը, երկու երկրների մշակութային ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնավորապես ցուցադրվող նկարների հեղինակները և այլոք:
Հանդես գալով նմանօրինակ միջոցառումները կարևորող խոսքերով՝ ցուցահանդեսի մասնակիցները նշում էին, որ հայ և վրաց մշակույթները շատ ընդհանրություններ ունեն, և որ երկուստեք մշակույթը զարգացում է ապրում: Դա, ըստ նրանց, նաև երկու երկրների մշակութային գործիչների միջև առկա բարեկամության և փոխադարձ օժանդակության արդյունքն է: Վրաց արվեստագետների կողմից հիացմունքի խոսքեր հնչեցին, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի արվեստի վերաբերյալ:
 

«Հայ- վրացական բազմակողմանի հարաբերություններում մշակութային ոլորտը միշտ էլ զբաղեցրել և զբաղեցնում է անչափ կարևոր տեղ»,- MEDIAINFORM-ի հետ ճեպազրույցում նշում է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը: Նրա խոսքերով՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայ-առաքելական թեմի հետ ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների կազմակերպմանը, որոնցից մեկն էլ այս ցուցահանդեսն է: Վերջինս միտված է շարունակելու և լրացնելու մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող հարուստ ավանդույթները, ինչը չափազանց կարևոր է մեր երկու երկրների միջև համագործակցությունն ավելի ընդլայնելու համար:  
Վրաստանում ևս բավականին հաճախ են կազմակերպվում նման միջոցառումներ՝ հայ արվեստագետների ցուցահանեսներ, տարբեր համույթների ելույթներ, համերգային ծրագրեր, հայկական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Ընդ որում՝ դրանք մեծ հետաքրքրությամբ են ընկալվում վրաց հանդիսատեսի կողմից:

Հայ- վրացական բազմակողմանի հարաբերություններում մշակութային ոլորտը միշտ էլ զբաղեցրել և զբաղեցնում է անչափ կարևոր տեղ:


Խոսելով մերօրյա մշակութային կյանքի մասին՝ Ջիոտտոյի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը նշում է, որ հնարավորությունների սղության պատճառով միայն վերջին տարիներին են մեզանում սկսել նման ցուցահանդեսներ կազմակերպվել: Ճիշտ է, վերջին շրջանում նկատվում է ակտիվացում թե՛ հայաստանյան մշակութային կյանքում, թե՛ հայ-վրացական համագործակցության ոլորտում հայ և վրաց համագործակցությունն այսօր այնքան էլ ամուր չէ. գտնում է նա: Նախախորհրդային շրջանում այդ կապերը շատ ավելի սերտ էին, թեկուզ միայն այն պատճառով, որ Թիֆլիսը համարվում էր հայ մշակութային ամենահայտնի կենտրոններից մեկը, եթե ոչ ամենամեծը, որտեղ և ապրել ու ստեղծագործել են բազմաթիվ հայ մշակութային գործիչներ և մտավորականներ: Այդուհանդերձ՝ մենք ամեն ինչ անում ենք՝ ակտիվացնելու և զարգացնելու մեր երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում: Այդ իսկ միտումով Ջիոտտոյի տուն-թանգարանում հիմնվել է հայ-վրացական մշակութային կենտրոն, որտեղ անցկացվում են ազգային տարբեր տոներին նվիրված բազմապիսի միջոցառումներ, ասմունքի երեկոներ, ցուցահանդեսներ և այլն: «Իսկ սա Ալեքսանդր Պիրադովի հավաքածուի արդեն երրորդ ցուցահանդեսն է: Ի դեպ՝ այստեղ ոճային սահմանափակումներ չկան. ցուցադրվում են տարբեր ոճերի նկարներ՝ և՛ դասական, և՛ աբստրակտ, և սյուրռեալիստական: Դրանք մերօրյա վրացական արվեստի արտացոլումն են»,-ամփոփում է արվեստաբանը:

Որպես հավելում նշենք նաև, որ այս օրերին Հայաստանում վրացական մշակույթը ցուցադրվում է ոչ միայն այս ցուցահանդեսի շրջանակներում: Հունիսի 15-ին ֆիլհարմոնիայի դահլիճում կայացավ նաև հարավ-կովկասյան կամերային նվագախմբի համերգը:

MEDIAINFORM 16.06.07

Հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին, որոնք վարչապետին են ներկայացրել ոլորտում առկա արդիական մի շարք  խնդիրներ: Անդրադարձ է եղել «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, հեռուստատեսությամբ ազգային մշակույթի քարոզչությանը, Երևանում հայ ժողովրդի բարեկամներին՝ Ֆ. Նանսենին, Ֆ. Վերֆելին և այլոց նվիրված քանդակազարդ ծառուղու հիմնման առաջարկություններին և այլն: Խոսվել է ներկայիս ստեղծագործական յոթ միությունների գործառույթների, նորանկախ Հայաստանի պայմաններում նրանց դերի և նշանակության, գործունեության արդյունավետ մեխանիզմների մշակման, պետական աջակցության հարցերի շուրջ ևս:
Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ստեղծագործական միությունների ղեկավարների առաջարկը՝ նման հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդելու վերաբերյալ, միաժամանակ ընդգծելով, որ ստեղծագործական միությունները պետք է կարողանան նորովի ձևակերպել իրենց խնդիրները:
Հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
MEDIAINFORM 13.06.2007

Ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը և Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ, Սենատի Ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ Բեռնար Պիրասը (Bernard PIRAS) քաղաքապետարանի սրահում բացել են «Հայաստանի անկախության 15-ամյակը» լուսանկարչական ցուցահանդեսը: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված այս խոշոր լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի անդամ Պատրիկ Լաբոնը, Ռոն-Ալպ շրջանի և Դրոմ նահանգի տեղական իշխանությունների, ինչպես նաև ֆրանսահայ միությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել
Բուրգ-լե-Վալանսի քաղաքային, Ռոն-Ալպի շրջանային և Դրոմի նահանգային իշխանություններին, որոնք իրենց նախաձեռնություններով զգալի նպաստ են բերել Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողությանը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
MEDIAINFORM 11.06.2007

Ս.թ. հունիսի 8-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցել և ելույթի խոսքով հանդես է եկել Վենետիկում 57-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի բացմանը: Ներկա են եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ՀՀ տաղավարի հանձնակատար Գ. Բալասանյանը, Մխիթարյան միաբանության ու Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացի և այլ երկրներից ժամանած արվեստա գետներ ու հյուրեր: Այս տարի հայկական տաղավարում ցուցադրվում էր իրանահայ նկարչուհի Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը՝ «Ո՞վ է զոհը» խորա գրով:
Ս.թ. հունիսի 6-8-ը Վենետիկում անցկացվել է «
Այն, ինչ տրված չի, կորցված է» խորագրով հայոց ցեղասպանությանը նվիրված եռօրյա կոնֆերանսը՝ ճանաչված իտալացի լրագրող, խաղաղության մարտիկ Տիցիանո Տերցանիի հուշո միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցել է և ելույթով հանդես եկել ՀՀ դեսպանության խորհրդական Զ.Մարտիրոսյանը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
MEDIAINFORM 9.06.2007

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008 MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved