0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
 

2007թ. դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում կայացած Կառավարություն - ԱԺ հարց ու պատասխանի օրը պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի հարցը կապված էր կենսաթոշակների  վերահաշվարկման հետ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և ԱԺ-ի որոշմամբ 2008 թ-ից թոշակառուների կենսաթոշակը որոշվել էր ավելացնել 60%-ով: Ի պատասխան պատգամավորի հարցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արման Վարդանյանը նշեց, որ գոյություն ունի «Պետական թոշակների մասին» օրենք, որն ընդունվել է 2003 թ-ին, որտեղ հստակ սահմանված է, թե կենսաթոշակն ինչպես է հաշվարկվում:
Կենսաթոշակների հաշվարկումը կազմված է մի քանի չափանիշներից՝ առաջինը դա հիմնական կենսաթոշակի չափն է, որը 2007թ-ին կազմում է 4250 դրամ, 2008 թ. հունվարի մեկից կազմելու է 6800 դրամ, ուղիղ 60%-ով ավելի: Բացի նշվածից գոյություն ունի ապահովագրական կենսաթոշակ, երբ հաշվի է առնվում մարդու աշխատած տարիներն, որին էլ գումարվում է հիմնական կենսաթոշակի ապահովագրական յուրաքանչյուր տարվա արժեքը: 2007թ-ին այդ թիվը կազմել է 230 դրամ՝ մեկ տարվա արժեքը, 2008թ-ին մեկ տարվա արժեքը ավելացել է 71,7%-ով՝ կազմելով 395 դրամ: Եվ երրորդ գործոնը ապահովագրված ծրագրի դեպքում կենսաթոշակառուների գործակիցն է: Գործակիցը կախված է, թե մարդը քանի տարվա ստաժ ունի: Ընդհանրապես կա «միջին ստաժ» հասկացողությունը: Ըստ հաշվարկների այսօր հանրապետությունում մարդկանց միջին ստաժը 32 տարին է:
Կենսաթոշակառուն վստահ կարող է լինել, որ նվազագույնը՝ ստաժ չունեցող կենսաթոշակառուի պարագայում, 60%-ով կավելանա:

2007 թ. նոյեմբերի 30-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեցին ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ առաջին ընթերցմամբ Կառավարության և պատգամավոր Ա. Մարտիրոսյանի կողմից «Աշխատանքային օրենսգրքի» հստակեցման առաջարկություններ են եղել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը նշեց՝ եթե աշխատանքային պայմանագիր է կնքվել, որում չեն զետեղվել աշխատավարձի չափը, աշխատանքի վայրը, աշխատաժամանակը, ինչ պայմաններում է նախատեսվում աշխատանքը կատարել, ապա այդ դեպքում կկիրառվի վարչական տույժ:
Մյուս նախագիծը ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» էր: Նախագծի վերաբերյալ առաջին ընթերցմամբ Կառավարության կողմից ներկայացված են եղել առաջարկություններ, որոնք հստակեցնող նորմեր են պարունակել:
Այսօր օրենքով հստակ սահմանված չէ «պետական նպաստի համար դիմելու օր» հասկացությունը: Այս խնդիրը կարգավորելու նպատակով օրենքի նախագծում լրացումներ են կատարվել:
Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարգիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին: Եթե դիմողը տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը: Ներկայումս վերամշակվել է դիմում-հայտարարագրի ձևը, որի մեջ նախատեսվում է նշել բոլոր փաստաթղթերի անվանումները: Այսինքն սա հիմնականում հստակեցնում է հարաբերությունները քաղաքացու և սոցիալական տարածքներ տրամադրող տարածքային մարմնի միջև: Արդյունքում քաղաքացին տեղյակ է լինում, թե ինչ փաստաթուղթեր պետք է ներկայացնի:
Տեղեկատվության կարգով նշենք, որ ներկայացվող փաստաթղթերը հիմնականում կապված են տվյալ քաղաքացու կամ ընտանիքի անդամների կարգավիճակին համապատասխան:
Քանի որ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը պետք է մուտքագրվեն համակարգիչ և համակարգչով աշխատի տվյալ ընտանիքի անապահովության միավորը, այդ իսկ պատճառով սահմանվել է հինգ աշխատանքային օր:
Մյուս նախագիծը վերաբերում էր ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»: Ըստ ՀՀ  բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի՝ օրենքի ընդունման հիմնական նպատակն է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ամրագրել 2004 թ. ապրիլի 16-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման մեջ օգտագործված «հիդրոօդերևութաբանական անվտանգություն, վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ, հենակետային օբյեկտներ» հասկացությունները, որոնք հնարավորություն են տալիս ամբողջացնել և հարստացնել ինչպես գործող օրենքը, այնպես էլ հետագայում մշակվելիք և կիրառման ենթակա ՀՀ հիդրոօդերևութաբանական գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերը:   
Ընդ որում, հիդրոօդերևութաբանական ցանցի վերազինման համար անհրաժեշտ է շուրջ 8 մլն դոլար:
Հանձնաժողովի անդամները առաջարկեցին հարցը ընդգրկել դեկտեմբերի 3-6-ը չորսօրյա նիստերի օրակարգերում:

2007թ. հոկտեմբերի 13-ին կառավարության երրորդ մասնաշենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Գտի՛ր ինչ փնտրում ես» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որը տարբեր որակավորում ունեցող աշխատանք փնտրողներին և ուսումնական հաստատությունները նոր ավարտածներին ընձեռեց տեղական և միջազգային առաջատար ընկերությունների հետ ուղղակի կապ հաստատելու եզակի հնարավորություն: Աշխատանք փնտրողներն այդտեղ կարող էին հանդիպել թափուր աշխատատեղեր ունեցող շուրջ 100 գործատուի, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ստանալ աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերի պատասխաններ, ինչպես նաև տեղեկություններ ոլորտի՝ օրենսդրությանբ նախատեսված, սոցիալական երաշխիքների վերաբերյալ:
Լինելով իր չափերով և մասշտաբով առաջինը Հայաստանում տոնավաճառը մասնակցող գործատուներին «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության կողմից իրականացվող ամենամյա պետական ծրագրերին ծանոթանալու, աշխատաշուկայի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև իրենց ընկերությունները ներկայացնելու հնարավորություն ընձեռեց: Տոնավաճառն իրականացվում էր «Մեծահասակների կրթության շաբաթ» միջոցառման շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի հետ համատեղ:
«Մենք հետևելու ենք, թե աշխատանքի տոնավաճառն ինչ արդյունք է տվել, աշխատանք փնտրողներից քանիսն են այն գտել , և ի վերջո, ինչպիսի՞ն է այս միջոցառման արդյունավետությունը»,- ամփոփում են նախաձեռնության հեղինակները:   
2007թ. հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանն այցելել էր Արագածոտնի մարզ: Ապարանի Ջրամբար համայնքում նա մասնակցել է հատուկ կարիքներով երեխաների ամառային առողջարանային համալիրի բացմանը: Վարչապետը ներկա է եղել  նաև Թալինի տարածաշրջանային Արեգ գյուղում՝ վերականգնված ջրամատակարաման և ոռոգման համակարգերի բացմանը:

Դեռ մեկ ամիս առաջ կառավարությունն որոշում ընդունեց 13 մլրդ դրամ հատկացնել մարզերին և Երևան քաղաքին, որպեսզի ստանան լուծում մի շարք  սոցիալական ոլորտի, բազմաբնակարան շենքերի պահպանության, ճանապարհների, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների հետ կապված խնդիրներ: 2007թ. հոկտեմբերի երեքին ԱԺ-ում կայացած Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի օրը պատգամավոր Մինասյանի հարցը վերաբերվում էր վերոնշյալ որոշմանը՝ կա արդյո՞ք մշակված փաստաթղթեր, որոնցով պետք է աշխատանքները կատարվեն, մրցույթներ հայտարարված են, թե՞ ոչ,  ինչպիսի՞ կազմակերպաիրավական միջոցառումներ են ձեռնարկված:
Ի պատասխան պատգամավորի հարցին Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել՝ 10 մլրդ դրամ ուղղվել է ՀՀ 10 մարզի, ըստ համապատասխան ոլորտների՝  դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ և այլ գործառույթներ իրականացնելու համար, ևս 3 մլրդ դրամ էլ ուղղվել է Երևան քաղաքի վերելակների հիմնանորոգման համար: Այդ ծրագիրը գտնվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության ներքո: Երևան քաղաքում աշխատանքները սկսվել են վերելակների հիմնանորոգմամբ, որոնք 2464-ն են, իսկ 36-ը ընդհանրապես պետք է փոխարինվեն նորով: Արդեն պայմանագրերը կնքված են ՀՀ-ում երեք ձեռնարկությունների և  Բելառուսիայի հանրապետության մեկ ձեռնարկության հետ: Այդ նպատակով հատկացված է 3 մլրդ դրամ: Աշխատանքները սկսված են վեց թաղապետարաններում:
Իսկ ինչ վերաբերում է 10 մլրդ-ին՝ մրցույթները հայտարարված են դեռ 15 օր առաջ և գնումների գործակալությունը արդեն սկսել է հայտերի ընդունումը:

2007թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի օրը պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կառավարությանը ներկայացրեց այն փաստը, որ վերջին շրջանում բավականին հաճախ նկատվում է ալյուրի, կարագի, ձեթի, սպառման հիմնական նյութերի մանրածախ գների թանկացում: Կա նաև տեղեկատվություն այն մասին, որ որոշ ապրանքների գծով թանկանում են մեծածախ գները դրսում և այն ազդեցություն է թողնում մանրածախ գների վրա: Սակայն կարծիք կա, որ այն կապված է 2008թ. կենսաթոշակների բարձրացումների կամ բյուջետային աշխատողների աշխատավարձի բարձրացումների հետ և հիշեցրեց կառավարությանը, որ հակամենաշնորհային հանձնաժողովը որոշ ուսումնասիրություններ էր ձեռնարկել և եթե այդ ուսումնասիրությունների արդյունքները կան դրանց մասին ցանկալի է, որ հրապարակում լիներ, որպեսզի հասկանալի լիներ, թե որոնք են մանրածախ գների թանկացման օբյեկտիվ պատճառները: Բնականաբար շատ լավ գիտենք, որ շուկայական մեխանիզմներով է կարգավորվում գնագոյացումը և, որ այսօր հիմնականում մասնավոր ներմուծողներն են, որոնք հիմնականում սննդամթերքի ներմուծումն են իրականացնում, բայց և այնպես կան արդյոք տարված ուսումնասիրություններ, ինչպիսին են հիմքերը և ինչ է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն որևէ առընչություն չունի գալիք քաղաքական իրադարձությունների հետ: Հասկանալի է, որ ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում, որ ոչ թե գնաճ է տեղի ունենում, այլ ընդհակառակը ապրանքներն են էժանանում և ավելացրեց, որ այդ ճանապարհով շատ ավելի հեշտ է ընտրողների ձայները շահել, քան թե գները բարձրացնել: Ստեղծված իրավիճակը բացատրվեց նրանով, որ վերջերս համաշխարհային շուկայում որոշ ապրանքներ կտրուկ թանկացել են և հետևաբար Հայաստանը չէր կարող մեկուսացված մնալ, և Հայաստանի ներքին շուկայի գների վրա ազդում են այդ ապրանքների գները: Այսօր յուրաքանչյուրը կարող է ինտերնետից հանել միջազգային շուկայում տեղի ումեցած փոփոխությունները, թե ինչքան է աճել կարագը, քանի անգամ է ավելացել ձեթի գինը և այլն: Բնականաբար կառավարությունը մտահոգված է այդ հարցով: Շատ հասկանալի է , որ ուսումնասիրվում է վիճակը, բայց այդ ուսումնասիրությունները տեղավորվում են ընդհանուր քաղաքականության մեջ՝ ստվերի կրճատման, բիզնեսի թափանցիկության հետ հարցերում:

2007թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի օրը պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կառավարությանը ներկայացրեց այն փաստը, որ վերջին շրջանում բավականին հաճախ նկատվում է ալյուրի, կարագի, ձեթի, սպառման հիմնական նյութերի մանրածախ գների թանկացում: Կա նաև տեղեկատվություն այն մասին, որ որոշ ապրանքների գծով թանկանում են մեծածախ գները դրսում և այն ազդեցություն է թողնում մանրածախ գների վրա: Սակայն կարծիք կա, որ այն կապված է 2008թ. կենսաթոշակների բարձրացումների կամ բյուջետային աշխատողների աշխատավարձի բարձրացումների հետ և հիշեցրեց կառավարությանը, որ հակամենաշնորհային հանձնաժողովը որոշ ուսումնասիրություններ էր ձեռնարկել և եթե այդ ուսումնասիրությունների արդյունքները կան դրանց մասին ցանկալի է, որ հրապարակում լիներ, որպեսզի հասկանալի լիներ, թե որոնք են մանրածախ գների թանկացման օբյեկտիվ պատճառները: Բնականաբար շատ լավ գիտենք, որ շուկայական մեխանիզմներով է կարգավորվում գնագոյացումը և, որ այսօր հիմնականում մասնավոր ներմուծողներն են, որոնք հիմնականում սննդամթերքի ներմուծումն են իրականացնում, բայց և այնպես կան արդյոք տարված ուսումնասիրություններ, ինչպիսին են հիմքերը և ինչ է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն որևէ առընչություն չունի գալիք քաղաքական իրադարձությունների հետ: Հասկանալի է, որ ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում, որ ոչ թե գնաճ է տեղի ունենում, այլ ընդհակառակը ապրանքներն են էժանանում և ավելացրեց, որ այդ ճանապարհով շատ ավելի հեշտ է ընտրողների ձայները շահել, քան թե գները բարձրացնել: Ստեղծված իրավիճակը բացատրվեց նրանով, որ վերջերս համաշխարհային շուկայում որոշ ապրանքներ կտրուկ թանկացել են և հետևաբար Հայաստանը չէր կարող մեկուսացված մնալ, և Հայաստանի ներքին շուկայի գների վրա ազդում են այդ ապրանքների գները: Այսօր յուրաքանչյուրը կարող է ինտերնետից հանել միջազգային շուկայում տեղի ումեցած փոփոխությունները, թե ինչքան է աճել կարագը, քանի անգամ է ավելացել ձեթի գինը և այլն: Բնականաբար կառավարությունը մտահոգված է այդ հարցով: Շատ հասկանալի է , որ ուսումնասիրվում է վիճակը, բայց այդ ուսումնասիրությունները տեղավորվում են ընդհանուր քաղաքականության մեջ՝ ստվերի կրճատման, բիզնեսի թափանցիկության հետ հարցերում:

Պատգամավոր Վիկտոր Դալաքյանը 2007թ. օգոստոսի 12-ին կայացած նիստում հարց բարձրացրեց  կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ:
Պատգամավորը մեջբերեց, որ 530 հազ. կենսաթոշակառուների կենսաթոշակները՝ համաձայն կառավարության գործունեության ծրագրի, պետք է բարձրացվեն: Բայց վերջին տարիներին ցավոք մեր երկրում ձևավորվել է մի բացասական ավանդույթ, երբ կենսաթոշակների բարձրացումը հանգեցնում է ընտանեկան նպաստի համակարգից մարդկանց դուրս մղմանը: Համարելով այն անթույլատրելի բանախոսը ԱԺ ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի 2006թ-ի զեկույցում նշված հետևյալ տողերը. «Կենսաթոշակների բարձրացման արդյունքում մեծ թվով նպաստառուների նյութական վիճակը վատթարացել է: Կենսաթոշակի 1000-1500 դրամի ավելացման պայմաններում իջել է նրանց աղքատության ցուցանիշը և նրանք զրկվել են 7000 դրամ ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից»:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը չժխտեց, որ հարցը ներառված է կառավարության ծրագրում՝ հաստատված ԱԺ-ի կողմից և այդ հարցի լուծումը ըստ էության սկզբունքորեն  սկսվում է 2008թ-ից: 2008թ. միջին կենսաթոշակը կհասնի 21842 դրամի, որը ըստ նրանց կանխատեսումների կհամապատասխանի աղքատության գծին: Իհարկե, անթույլատրելի է, երբ աղքատ ընտանիքի որևէ անդամի կենսաթոշակի բարձրացումը հանգեցնում է ընտանիքի եկամուտների պակասեցմանը: Սակայն այն երկու համակարգերի տարբերությունն է՝ սոցիալական հիմնադրամի միջոցներով թոշակ և պետության կողմից նպաստներ տրվող: 2008թ-ին այդ խնդրի լուծումը գտնվել է: Այդ երկու համակարգերը կֆինանսավորվեն պետական բյուջեից և 2008թ-ին կիջեցվի նաև այդ շեմը, որը այսօր 33 է, կդառնա 28: Հետագայում 10%, այնուհետև 15% կենսաթոշակները ավելացնելով արդեն այդ հարցը, որը կա, ինքնստինքյան դուրս է գալիս, քանի որ որևէ անգամ մոտ 70%-ով չի բարձրացվել: Ավելին, ավելանալու է նաև ընտանեկան նպաստը: Ներկայում կան 125 հազ. նպաստառու ընտանիքներ, որոնք ստանում են նպաստներ, սակայն աղքատների թիվը ավիլի շատ է, քան ստացող 125 հազ. ընտանիքը: Սա մեկ տարվա խնդիր է, այսինքն 2009թ-ից այլևս այդպիսի խնդիր նպաստառուների և կենսաթոշակների ավելացման հետ կապված չի լինելու: Հիշեցնենք, որ 2008թ-ին հանրապետության նվազագույն աշխատավարձը դառնալու է 25000 դրամ, որի հետևանքով և՛ միջին, և՛ ապահովագրական կենսաթոշակները, և՛ աշխատավարձը բարձր են լինելու աղքատության գծից: Իսկ հինգ տարի հետո 1.5 անգամ ավել է լինելու աղքատության գծից:

Փախստականների հիմնախնդիրները ՀՀ-ում կապված են բնակարանային, զբաղվածության, Ադրբեջանում թողած գույքի և ունեցվածքի փոխհատուցման հետ,որոնք դեռևս բավարար լուծում չեն ստացել: Այդ հիմնախնդիրներից թերևս ամենակարևորը և պրոբլեմայինը բնակարանային խնդիրն է:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի, 2004 թվականից սկսած շուրջ 2.9 մլն դրամ է հատկացվել բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրին և մոտ 800 փախստական ընտանիք ձեռք է բերել ԲԳՎ-ներ:
Այնինչ՝ այսօրվա դրությամբ շուրջ 12.5 հազ. ընտանիք (ավելի քան 37 հազ. մարդ) դեռևս չունեն հիմնական բնակարան:
Ուստի զարմանալի չէ ,որ փախստականների մեծ մասն ապաստան է հայցում զարգացած երկրներից: Եվ քանի որ մինչև տվյալ երկրի սահմանային կետ հասած և այդ երկրից ապաստան հայցող անձին թույլատրվում է մուտք գործել երկիր և այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ բացասական որոշում չի կայացվել նրա հայցի վերաբերյալ, ապա ՀՀ քաղաքացիներն նույնպես ջանում են օգտվել այդ հնարավորությունից:
Այնինչ 2001թվականին գերմանական իշխանություններին ապաստանի հայցով դիմած 1239 ՀՀ քաղաքացիներից ընդամենը մեկ հայ ընտանիք է ստացել փախստականի կարգավիճակ, իսկ մնացածը մերժվել է: Ըստ էության, գրեթե նույն վիճակն է նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Դանիայում և արևմտաեվրոպական այլ երկրներում:
Սակայն ապաստան հայցելու միջոցով իրենց ցանկալի երկրում հայտնվելու ճանապարհը միակը չէ: Շատերն էլ փորձում են օրինական ճանապարհով՝ տուրիստական կամ գործնական ուղևորությունների, ուսուցման և այլ պատրվակներով երկիր մոււտք գործելուց հետո աշխատանքներ գտնել այդ երկրներում՝ չունենալով դրա համար ոչ մի օրինական հիմք: Այս դեպքում նրանք համարվում են անօրինական միգրանտներ:
Այն հարցին ,թե արդյո՞ք միգրացիոն գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկությունները բավարար են անօրինական միգրացիայի դեմ պայքար տանելու համար, պրն Եգանյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները ոչ միայն բավարար են, այլ նաև արդյունավետ:
Այնինչ այսօր անօրինական միգրանտների թիվը սպառնալի չափերի է հասել:

Անկախացումից հետո ՀՀ-ում ազգագրական վիճակը մեծ փոփոխությունների է ենթարկվել, իսկ ներկայիս ազգագրական հիմնախնդիրները շատ մտահոգիչ են:  Այս հիմնախնդիրների մասին MEDIAINFORM-ի հետ ունեցած հարցազրույցում պարզաբանումներ է տալիս ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության Գարիկ Հայրապետյանը:
Հետխորհրդային տարիներին ծնելիությունը Հայաստանում կրկնակի անկում է ապրել:
1990թ. համեմատ՝ 2005թ. ծնունդների թվաքանակը 1000 բնակչի հաշվով նվազել են համապատասխանաբար 2.1 և 1.9 անգամ (2005-ին գրանցվել է 37 499 ծնունդ՝ 1990թ. 79 882-ի դիմաց և 11.7%՝ 22.5%-ի դիմաց): Ճիշտ է, վերջին տարիներին, 2001-ի համեմատ, ծնունդների թիվն աճել է՝ տարեկան կազմելով շուրջ 38-39 000, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեկ կինն արդեն ավելի շատ երեխաներ է ունենում, այլ նրանով, որ 70-ականների վերջին և 80-ականների սկզբին դեմոգրաֆիական բուռն աճի պայմաններում ծնված երեխաներն արդեն մտել են վերարտադրողական տարիք, այսինքն՝ մեծացել է ծննդկանների թիվը: Սակայն եթե 70-80-ական թթ-ի բուռն աճի արդյունքում ծնունդներն այսօր շուրջ 38-39 000-ն են, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը մոտ 10 տարի անց, եթե 90-ական թթ տարեկան գրանցվել է ընդամենը 20-25 000 ծնունդ: Հաշվումները թույլ են տալիս եզրակացնել, որ 10 տարի հետո ներկայիս սերնդի տված ծնունդները կլինեն ընդամենը 15-20 000:
Ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ 1 կնոջ հաշվով ծնելիության գումարային գործակիցը նվազել է՝  ներկայումս կազմելով 1,4 երեխա, այնինչ ընտանիքի վերարտադրությունն ապահովելու համար այդ ցուցանիշը պետք է նվազագույնը լինի 2,1: Այս հանգամանքը նաև ազգային անվտանգության խնդիր է, քանի որ Հայաստանը շրջապատված է մուսուլմանական երկրներով, իսկ, ըստ կանխատեսումների, մինչև 2030թ. այդ երկրների բնակչության թվաքանակն աճելու է 2 անգամ, այն էլ այն դեպքում, երբ լուծված չեն նաև տարածաշրջանային որոշ խնդիրներ:
Ծնելիության մասին խոսելիս պետք է ընդգծել նաև կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները:
Հայաստանի ողջ տարածքում այս ուղղությամբ կատարված հետազոտություններն ավելի քան մտահոգիչ են. ներկայումս հայ կանանց 30% մոտ առկա են սեռական օրգանների լուրջ բարդություններ, իսկ 85-90% մոտ կա որևէ խանգարում կամ ախտահարում: Սա մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ մեզանում կայացած չէ բժշկի մոտ պրոֆիլակտիկ ստուգման գնալու մշակույթը: Պետք է իմանալ, որ արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղի այն միակ տեսակն է, որը ժամանակին կանխորոշելու դեպքում կարելի է բուժել, սակայն այդ քաղցկեղը մեզանում բավականին մեծ տարածվածություն ունի: Այսօր երկրորդական անպտղության ցուցանիշը (երբ առաջին երեխան ունենալուց հետո այլև երեխա չեն ունենում) Հայաստանում կազմում է մոտ 30%: Լուրջ է նաև առաջնային անպտղության խնդիրը. այդ ցուցանիշը կազմում է 5%: Ուստի ընդհանրացնելով՝ պետք է նշել, որ  այսօր Հայաստանում ամուսնական զույգերի 35%-ի մոտ առկա է անպտղության խնդիրը:
Ժողովրդագրական-առողջապահական ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ Հայաստանում նվազել է նաև սեռական ակտիվությունը: Դրա մասին է վկայում այն, որ 2000-2005թթ հակաբեղմնավորիչների օգտագործումը 4 անգամ նվազել է: Նվազել է նաև աբորտների թիվը:

Հետխորհրդային շրջանում նկատվում է նաև ամուսնությունների ցուցանիշի նվազում
գրեթե 2,8 անգամ: Ճիշտ է, վերջին տարիներին որոշակի չափով աճ կա, սակայն ներկայիս ցուցանիշերը շարունակում են բավականին հեռու մնալ բավարար լինելուց: Եթե 1990-ական թթ 3,5 մլն բնակչության պարագայում տարեկան 28 000 ամուսնություն է գրանցվել, ապա այսօր 3,2 մլն բնակչության պարագայում՝ ընդամենը 16,500-17 000 ամուսնություն:
Բացի այդ՝ առաջին ամուսնության միջին տարիքը բավական բարձրացել է՝ տղամարդկանց մոտ 2,5 տարով՝ միջինում հասնելով 25,5-ի, կանանց մոտ՝ 1,6 տարով՝ միջինում հասնելով 22,3-ի: Այս հանգամանքը ևս ծնելիության նվազման պատճառ է հանդիսանում:
Ամուսնությունների թվի նվազմանը զուգընթաց աճել է ամուսնալուծությունների թիվը: Եվ ընդհանրապես տեղի է ունեցել մտածելակերպի փոփոխություն: Ընտանիքներում այլևս չկա 1-2 երեխայից ավելի երեխա ունենալու ցանկություն, դա նկատվում է նույնիսկ բավականին բարենպաստ պայմաններում ապրող ընտանիքներում: Սա էլ եվրոպականացման և ազատականացման միտման արդյունքն է: Օտարազգիների հետ ամուսնություններ նույնպես պարբերաբար գրանցվում են, իսկ արտամուսնական կապերի արդյունքում ծնված երեխաների թիվը համարյա անփոփոխ է. նորածինների 4-5%-ի դեպքում է, որ հայրությունն ընդհանրապես չի ճանաչվում:
Դեմոգրաֆիական հաջորդ խնդիրն այն է, որ հայ ազգը ծերանում է: Մեծանում է Հայրենական պատերազմի տարիներին ծնվածներից կենսաթոշակի անցնողների թիվը: Առաջիկա 4-5 տարիներին ևս թոշակի անցնողների թիվն աճման միտում է ունենալու: Հետխորհրդային տարիներին բնակչության ծերացման գործընթացի արագացումը պայմանավորված է ծնելիության մակարդակի կտրուկ անկմամբ և աշխատանքային տարիքի բնակչության էմիգրացիոն ակտիվությամբ: Պետք է փաստել, որ կենսաթոշակային տարիքի բնակչության տեսակարար կշիռը 2006թ.-ին, 1990թ համեմատ, աճել է 3.6 տոկոսային կետով՝ կազմելով 12.7%: Մինչդեռ ժողովրդագրական բնականոն զարգացման պայմաններում այս ցուցանիշը չպետք է գերազանցի 9%-ը: Այս հանգամանքն էլ, բնականաբար, իր հերթին բացասաբար է անդրադառնում նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Եթե կենսաթոշակային տարիքի անձինք մեծ թիվ են կազմում, նշանակում է, որ պետության սոցիալական բեռն ավելանում է: Այսպիսի պայմաններում 10 տարի հետո 1 աշխատողը ստիպված կլինի հոգ տանել 5 տարեց մարդու համար՝ վճարելով սոցիալական վճարներ, քանի որ մոտ 10 տարի անց  կենսաթոշակային տարիքում գտնվող բնակչությունը կազմելու է բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 30%-ը: Բնակչության ծերացումը նշանակում է նաև, որ աստիճանաբար նոսրանում է հայաստանյան աշխատաշուկան, ինչի արդյունքում Հայաստանը կարող է կորցնել գրավչությունը միջազգային շրջանակներում:
Անկախացումից հետո, ծերացման հետ մեկտեղ, երկրում ավելի  քան 30%-ով աճել է մահացությունը: Եթե 1990թ. գրանցված մահվան դեպքերը կազմել են 19 000, ապա 2005-ին գրանցվել է 27 000 մահվան դեպք: Սակայն այս պարագայում կա մի դրական միտում. այն, որ կտրուկ անկում է ապրել երեխաների և մայրական մահացությունը: Բայց այս դեպքում ևս կան խնդիրներ, որոնք ավելի ուշ են ի հայտ գալիս՝ հիմնականում թերսնման հետ կապված: Հայաստանում 30% ծայրահեղ աղքատության պայմաններում շատ երեխաներ հիմնականում մարզերում թերսնման արդյունքում առավել խոցելի են դառնում բազմապիսի հիվանդությունների ձեռք բերման առումով: Հաճախ են հնչում նաև դժգոհություններ և կարծիքներ, որ մերօրյա երիտասարդությունը չունի գիտելիքների պաշար և որ այսօրվա ուսումնական հաստատություններում և դպրոցներում կրթական մակարդակը ցածր է, բացի այդ՝ դպրոցներում երեխաների ընդգրկվածությունն ընդամենը 84% է, այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 90-93%:
Ինչ խոսք, ժողովրդագրական խնդիրները չափազանց կարևոր են, սակայն լուրջ և շրջահայաց մոտեցումներն, անշուշտ, կտան իրենց արդյունքները: Այս միտումով 2005-ից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ձեռնարկել է Հայաստանի ազգային դեմոգրաֆիական հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայող հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրությունները:
MEDIAINFORM 01.06.2007
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved