0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

Приглашаем Вас принять участие в работе  III Международной конференции
СОВРЕМЕННЫЕ АСПЕКТЫ РЕАБИЛИТАЦИИ В МЕДИЦИНЕ

Armenian country
office
news

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

16.06.2007

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին
: Առաջիկա ծրագրերից ու անելիքներից առանձնացվել են Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, նավթաքիմիայի բնագավառում համագործակցությունը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, նշելով, որ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան մեծապես կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը, իսկ լրացուցիչ խմբաքանակը կօգտագործվի Իրանի հետ էլեկտրականության փոխանակման համար: ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել համատեղ հանձնախումբ՝ երկկողմ ներդրումները խթանելու նպատակով, իսկ ս.թ հուլիսին Թեհրանում կայանալու է միջազգային խոշոր գիտաժողով՝ նվիրված տարանցիկ ուղիներին, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքին: Հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
MEDINFORM 14.06.2007

Այսօր ներկայիս կառավարության վերջին նիստը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2007թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից 75 մլն 221 հազար դրամ է հատկացվել ՀՀ տարածքում այս տարվա գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այս տարվա աննախադեպ հեղեղումների հասցրած վնասները գույքագրելու համար ստեղծված աշխատանքային խմբի հետազոտությունների հիման վրա որոշվել է Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 200 հազար դրամ, Արարատի մարզպետարանին՝ 1 մլն 463 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 49 մլն 132 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 17 մլն 425 հազար դրամ և Տավուշի մարզպետարանին՝ 7 մլն դրամ: Այս փոխհատուցումները հատկացվելու են միայն տնային տնտեսություններին հասցված վնասների դիմաց: Իսկ համայնքային վնասների (ճանապարհների և կամուրջների շինարարություն և այլն) և գյուղատնտեսություններին հասցված վնասների համար տրվելու է առանձին փոխհատուցում: Հատկացված պետական միջոցների ծախսման նկատմամբ լուրջ վերահսկողություն է սահմանվելու, իսկ հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա կազմվելու և կառավարությանն է ներկայացվելու ծրագիր՝ ուղղված հետագայում հեղեղումների կանխարգելմանը, մասնավորապես, գետերի հենապատերի կառուցմանը և այլն:
MEDINFORM 06.06.2007


Համաշխարհային հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ Չինաստանի տնտեսությունը մի օր կհասնի ԱՄՆ-ի տնտեսությանը: Այս հեռանկարը, սակայն, չի անհանգստացնում հարցախույզի մասնակիցներին և, նույնիսկ, ամերիկացիներին:
Սա պարզել են «Համաշխարհային հարցերով Չիկագոյի խորհուրդ» և «Համաշխարհային հասարակական կարծիք» կազմակերպությունների կողմից անցկացված հարցումները, որոնք անցկացվել են աշխարհի բնակչության 56%-ը ներկայացնող երկրներում: Ոչ բոլոր հարցերն են տրվել բոլոր երկրներում:

Ըստ համաշխարհային հասարակական կարծիքի խմբագիր Սթիվեն Քալի՝ հարցմանը մասնակցած ոչ մի երկրի մեծամասնություն հակված չէ կարծելու, որ սա առավելապես բացասական է: Բոլոր երկրներում մեծամասնությունն այն կարծիքին է, որ այն կամ հավասարապես դրական ու բացասական է և կամ ավելի շատ դրական: ՝ հատկապես զարմանալի է, որ, չնայած ԱՄՆ-ին հասնելու` Չինաստանի կառուցվածքային նշանակությանը, այս հարցի նկատմամբ համաշխարհային հանրության ընդհանուր արձագանքը համեստ է, գրեթե փիլիսոփայական: Նման արձագանքի պատճառը Չինաստանի նկատմամբ համատարած վստահությունը չէ: Համաշխարհային հանրությունը Չինաստանին չի վստահում ԱՄՆ-ից առավել և նկատելիորեն առավել քիչ, քան Ճապոնիային:

Հարցմանը մասնակցած 15 երկրներից 13-ում Չինաստանի ապագա տնտեսական հեռանկարների մասին ամենատարածված պատասխանն այն էր, որ Չինաստանն, ի վերջո, պետք է հասնի ԱՄՆ-ին: Այդ կարծիքի համակիրն է ամերիկացիների 60%-ը: Հարցմանը մասնակցած բոլոր երկրների միջին հաշվով 54%-ն այդ կարծիքի աջակիցն է: Հետաքրքրական է, որ չինացիները որոշակիորեն կասկած են տածում իրենց երկրի տնտեսական հեռանկարի նկատմամբ: Նրանց միայն 50% է կարծում, որ Չինաստանի տնտեսությունը պիտի հավասարվի ԱՄՆ-ի տնտեսությանը:

Համաշխարհային հանրությունը քիչ մտահոգություն է ցուցաբերում ի պատասխան այն հարցի, թե ինչպես են վերաբերվում Չինաստանի` ԱՄՆ-ին հավասարվելուն: Այս հարցմանը մասնակցած 13 երկրներից և ոչ մեկում շատերը նույնիսկ չեն կարծում, որ սա առավելապես բացասական կլինի: Այս խնդրի շուրջ ամենամեծ անհանգստությունը ցուցաբերվում է ԱՄՆ-ում, որտեղ 1/3-ը մտահոգված է: Փոխարենը, սակայն, ամերիկացիների մեծամասնությունն (54%) ասում է, որ Չինաստանի տնտեսական վերելքը կլինի ո՛չ դրական, ո՛չ բացասական, մինչդեռ մեկ այլ խումբ` 1/10-ը (9%) կարծում է, որ այն կլինի առավելապես դրական: Միայն մեկ երկրում` Իրանում, մեծամասնությունը (60%) այն կարծիքին է, որ Չինաստանի` ԱՄՆ-ին հասնելն առավելապես դրական կլինի: Ռուսաստանում, որը կարող է Չինաստանը դիտել որպես ԱՄՆ-ին հակառակորդ և հակակշիռ, Չինաստանի վերելքի նկատմամբ դրական և բացասական կարծիքները գրեթե հավասար են: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած բոլոր երկրներում ամենատարածված կարծիքն այն է, որ Չինաստանի` ԱՄՆ-ին հասնելը հավասարապես դրական և բացասական է: Միջին հաշվով, այս կարծիքին հարում է 32%-ը, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե սա ավելի շատ դրական է (29%), գերազանցում են դրա` առավել բացասական լինելու կարծիքը հարողներին (20%):

Չինաստանի տնտեսության հնարավոր վերելքի նկատմամբ համաշխարհային հանրության դրական կարծիքը չի նշանակում, որ հանրության մեծամասնությունը հակված է վստահելու չինացի ղեկավարներին: Հարցմանը մասնակցած 15 հանրություններից 10-ն ասում է, որ նրանք Չինաստանի` «աշխարհում պատասխանատու դերակատարություն ունենալուն» չեն վստահում: Միջին հաշվով, նրանք, ովքեր ասում են, թե Չինաստանին չի կարելի «ընդհանրապես» կամ «շատ» վստահել, 52% և 38% հարաբերակցությամբ գերազանցում են նրանց, ըստ որոնց Չինաստանին կարելի է վստահել «որոշակիորեն» և/կամ «շատ»: 10%-ն այս հարցին չի պատասխանել:

Չինաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի հանդեպ այս առումով վերաբերմունքը նույնն է, որին հարցմանը մասնակցած 15 երկրներից 10-ում նույնպես չեն վստահում: Նրանք, ովքեր ԱՄՆ-ին չեն վստահում, 53% և 41% հարաբերակցությամբ գերազանցում են ԱՄՆ-ին վստահողներին, 6%-ն այս հարցին չի պատասխանել: Բայց սա չի նշանակում, որ հանրությունը հիմնական ուժերին պարզապես չի վստահում: Էականորեն ավելի շատ վստահություն կա Ճապոնիայի նկատմամբ, որի` աշխարհում պատասխանատու դերակատարություն ունենալուն մեծապես վստահում են 16 երկրներից 10-ում: Միջին հաշվով, շատերը 46% և 43% հարաբերակցությամբ վստահում են Ճապոնիային: 11%-ն այս հարցին չի պատասխանել:

Չինաստանը Հայաստանի կողմից կարևորվող երկիր է և, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, ռազմավարական նշանակության գործընկեր: Թեպետ ոչ գծային տեմպերով զարգացող այդ երկրի շարժընթացի կանխատեսումը դժվար է, սակայն կասկածից դուրս է գոնե նրա զարգացման որակական միտումների հաշվառման անհրաժեշտությունը: Համաշխարհային կարծիքի ուսումնասիրության արդյունքում կառուցված այս վերջին զեկույցը թույլ է տալիս այդ առումով որոշ եզրահանգումներ անել:
Նյութը տրամադրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:
MEDINFORM 02.06.2007
 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved