0

0

Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ

 

выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՐ  VIP  ՀՅՈՒՐԸ ԲԱՑԱՏՐՈւՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
 

Ով 2007թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայից Երևան է ժամանել 509 չվերթով, վստահ կարող է ասել, որ իրենց անվտանգ թռիչքն ապահովել են ոչ միայն «Արմավիա» (Armavia) ավիաընկերության փորձառու օդաչուները, այլև Կիոկուշին-կան կարատեի համահայկական ֆեդերացիայի սաները: Սակայն նրանք Մոսկվայից ձեռնունայն չէին վերադառնում: Քանզի այնտեղ 2007թ. դեկտեմբերի 15-16-ը մասնակցելով Ռուսաստանի պատանիների բաց առաջնությանը, իրենց հետ բերել էին 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Ի դեպ, ընդհանուր առմամբ թիմայինով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ 1-ին տեղը զիջելով Ռուսաստանին և առաջ անցնելով կիոկուշին-կան կարատեի հայրենիք Ճապոնիային: Ի դեպ, մեր պատանիների ներկայությունն այնտեղ ապահովել էին գլխավոր հովանավորներ «Միկա Արմենիա թրեյդինգ» և «Արմավիա» ընկերությունները, որոնք ամեն կերպ ջանում են աջակցել մեր հանրապետությունում այս սպորտաձևի զարգացմանը:

Դեկտեմբերի 8-ին ժամը 23 անց 15-ին ամբողջ Հայաստանն ու սփյուռքն անհամբեր սպասում էին օրվա հերոսներին՝ արևիկցիներին, որոնք իրենց ելույթով կարողացան ջերմացնել «սառը» Եվրոպայի սրտերը: Մարիաննան, Սարգիսը, Սեդան, Քրիստինեն, Մարիամը, Ռոզան Անահիտն ու Լիլիթը ամեն օր դասերից հետո շուրջ մեկ տարի անընդմեջ դպրոցում դասերն ավարտելուն պես շտապում էին վոկալի դասին, այնուհետև անգլերեն, պար և նորից վոկալ: Փոքրիկների ջանքերը զուր չանցան: Ամբողջ Եվրոպան չիմանալով և նույնիսկ չհասկանալով երգի բառերը, ձայնակցում և ոգևորում էին նրանց և դրա վառ ապացույցն էր 7 անգամ կրկնվող «12 points go to Armenia» բառերը: Տեղեկացնենք, որ գլխավոր հովանավոր «Արմավիա» ավիաընկերությունը պակաս ոգևորված չէ փոքրիկների հաջողությունով: Եվ չնայաց նրան, որ արևիկցիները գրավեցին երկրորդ հորիզոնականը, Հայաստանի համար նրանք առաջինն են:

Յուրաքանչյուր ոք, ով վերջին վեց տարիների ընթացքում գոնե մեկ անգամ եղել է Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, դժվար թե չճանաչի Մարի Տեր-Անտոնյանին, ունկնդրած չլինի նրա նման աշխույժ, բայց հեզ երաժշտությունը: Մարին ամեն անգամ յուրովի է ներկայացնում արդեն դարերի պատմություն ունեցող երաժշտությունը: Նա ապրում է երաժշտությամբ, շնչում երաժշտությամբ: Ամեն օր 13-ամյա Մարին նստում է դաշնամուրի առջև, հեզ ու ճկուն մատները դնում ստեղներին ու սկսում ժամերով նվագել: Չնայած նրան, որ նա շատ ժամանակ է հատկացնում երաժշտությանը, սակայն նա չի մոռանում նաև իր ընկերներին, որոնք կարևոր իրադարձություններին միշտ իր կողքին են: Բացառություն չէր կազմում նաև 2007թ. հոկտեմբերի 31-ին կայացած Մարիի առաջին մենահամերգը: Ի դեպ, մենահամերգը նվիրված էր Մարիի ուսուցչուհուն, որն իր աշխատած 35 տարիների ընթացքում բազմաթիվ երեխաների է սովորեցրել նվագել:
Նշենք նաև, որ 13-ամյա Մարին այն եզակի պատանիներից է, ով բացի նվագելուց գրում է բանաստեղծություններ: Նրա պապիկի խոսքով, թոռնիկն ու նա ազատ ժամանակ գրում են բանաստեղծություններ:
- Արդեն շուրջ 20 բանաստեղծություն ունենք տպագրված,- ասում է Մարիի պապիկը: Եվ չնայած նրան, որ թե՛ Մարիի հարազատները, թե՛ նրա ուսուցչուհին և, թե՛ հանդիսատեսը գոհ էին նրա կատարումից, նա ասում է.
- Այդքան էլ գոհ չեմ ինձնից, ավելին կարող էի անել, սակայն  անհանգստությունն ու հուզմունքը խանգարեցին:

«ՄԻԿԱ Քորփորեյշնը», որի ընկերությունները առաջամարտիկներ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերում նաև հայրենի սպորտին: Ընդ որում՝ ոչ միայն համանուն ակումբների, մասնավորապես ֆուտբոլի և շախմատի կենսագործունեությունն ապահովելով, այլև տարբեր մարզաձևերի միջոցառումների կազմակերպմանը սատարելով: Օրինակելի այս գործելաոճի հերթական դրսևորումը դարձավ Ռուբեն Վարդանյանի անվան «Աշխատանք» մարզադահլիճում «Միկա Արմենիա Թրեյդինգ», «Միկա ցեմենտ», «Արմավիա», «Միկա Ինտուր» և «Դիլիջան Ֆրոլովա» ընկերությունների հովանավորությամբ կազմակերպված կիոկուշին կարատե-դոյի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաև Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի թիմերը:
Ստուգատեսը սկսվեց հանդիսավոր արարողությամբ
, որը տպավորիչ ելույթներով զարդարեցին «Միկա» պարային համույթը և կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սաների և մարզիչների կատարած ցուցադրական վարժությունները: Բայց մինչ այդ դրվատանքի խոսքերով հիշվեցին բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք աջակցել են առաջնության անցկացմանը: Հատուկ հավաստագիր շնորհվեց «ՄԻԿԱ Քորփորեյշնի» ղեկավար Միխայիլ Բագդասարովին:
Մարզադահլիճ եկած տասնյակ հանդիսատեսներն ու հյուրերը առանձնակի հետաքրքրությամբ ակնդրեցին կարատեիստների ցուցադրական ելույթները
: Հատկապես երբ ասպարեզ դուրս եկան սենպայները (մարզիչները), որոնք ցուցադրեցին տարբեր գլխապտույտ հնարքներ կատարելու իրենց հմտությունները: Զարմանալի էր տեսնել, թե ինչպես է մարդկային ձեռքը մեկ հարվածով կոտրում իրար վրա շարված քարե սալիկներ, ինչպես են մկանները պրկվում այն աստիճան, որ դիմանում են փայտե տախտակների հարվածին, որոնք փշուր-փշուր են լինում զարնվելով կարատեիստների մարմնին:
Պակաս գեղեցիկ չէին կատա վարժությունները, որոնք ակնառու պատկերացում են տալիս այս մարտարվեստի գեղեցկության և առանձնահատկությունների մասին: Իսկ հավաքվածների աշխուժությունը սպորտային ազարտի վերածվեց բուն մրցումների ընթացքում: Երկրպագուները ջանասիրաբար աջակցում էին մարզիկներին, իսկ երբ մեր որևէ պատվիրակ մրցում էր հյուրընկալված թիմերի ներկայացուցիչների հետ, դահլիճը ցնցվում էր «Հայաստան» վանկարկումներից: Եվ պետք է ասել, որ մարզաշապիկի թիկունքին «Միկա» վերտառությամբ մարզիկները միանգամայն արդարացրին սպասելիքները:
Առաջնությունը անցկացվեց չորս տարիքային խմբում: 10-11 տարեկանների մեջ հաղթող հռչակվեցին Դավիթ Կարապետյանը (թեթև քաշային կարգ), Արմեն Աբովյանը (միջին), Գևորգ Մանուկյանը (միջին+), Սլավիկ Միկոյանը (ծանր), 12-13 տարեկաններ՝ Սարգիս Հակոբյանը (թեթև), Դանիիլ Ֆեդչենկոն (միջին, Ռուսաստան), Սերգեյ Մանուկյանը (միջին+), Նարեկ Գաբրիելյանը (միջին++), Վլադիմիր Պոպովը (ծանր, Ռուսաստան), 14-15 տարեկաններ՝ Արտյոմ Սոլովյովը (թեթև, Ռուսաստան), Ժորա Կուբոյանը (միջին), Օթար Վարդոսանիձեն (միջին+, Վրաստան), Րաֆֆի Թորոսյանը (ծանր), 16-17 տարեկաններ՝ Սևակ Հովհաննիսյանը (թեթև), Գրիշա Թորոսյանը (ծանր): Նշենք, որ չեմպիոնները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ բոլոր մասնակիցները ստացան հատուկ մարզաշապիկներ «ՄԻԿԱ Քորփորեյշնի» և Հայաստանի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի տարբերանշաններով: Աղջիկների մենամարտի առաջին երկու մրցանակակիրներն են Անահիտ Սարգսյանը և Ոսկեհատ Ասատրյանը:
Իսկ կատայի մրցանակային եռյակը հաջորդաբար կազմեցին Միկա Մախլաուրին, Սարգիս Հակոբյանն ու Զուրաբ Ճաբաշվիլին:
Առաջնության ավարտին հատուկ մրցանակների արժանացան Նահապետ Սուքիասյանը (հաղթանակի ձգտում) և Դանիիլ Ֆեդչենկոն (լավագույն տեխնիկա):
Ներկայացնելով Հայաստանի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գործունեությունը՝ կազմակերպության պատվավոր նախագահ Էդուարդ Ասատրյանը մասնավորապես տեղեկացրեց, որ մարտարվեստը մեր երկրում սկսել է արմատավորվել 2001 թվականից: Այն ժամանակ զարգացումը սաղմնային՝ ակումբային փուլում էր, ինչը սակայն մարզիկներին չի խանգարել մասնակցել Կովկասի ամենամյա առաջնությանը և միջազգային տարբեր մրցաշարերի: Միայն չորս տարի անց, Եվրոպայում սեմինարի ժամանակ, կիոկուշին կարատե-դո միջազգային ֆեդերացիայի նախագահ Խացուո Ռոյաման (Ճապոնիա, 9-րդ դան), հաշվի առնելով Անդրանիկ Հակոբյանի մարտարվեստը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ ծավալած գործունեությունը, նրան է իրավունք շնորհել մեր երկրում հիմնադրել կիոկուշին կարատեի ֆեդերացիան և գլխավորել այն: Այսօր ֆեդերացիան առաջատարներից է մեր հանրապետությունում և, մասնագետների հավաստմամբ, ապշեցնում է իր տարածման և զարգացման դինամիկայով: Ըստ Էդուարդ Ասատրյանի, ներկայումս Հայաստանում և Արցախում շուրջ 1500 պարապողներ կան այս մարտարվեստում: Կարճ ժամանակահատվածում շուրջ 12 հայ մարզիկ հասցրել է նվաճել Կովկասի չեմպիոնի տիտղոսը: Իսկ Կեմերովոյում բնակվող Արսեն Խաչատրյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն
:
Ի դեպ, տեղեկացնենք, որ անցյալ դարի 50-ական թվականներին լեգենդար վարպետ Միսուտացո Օյամայի հիմնադրած կիոկուշին կարատեն շատ շուտով ձեռք է բերել և առ այսօր պահպանում է մոլորակի ուժեղագույն կարատեի համբավ: Պաշտոնական տվյալներով, 140 երկրներում այսօր շուրջ 12 մլն մարդ է նախապատվություն տվել մարտարվեստի այս դպրոցին, որը չափազանց բարձր վարկանիշ ունի: Ուշագրավ է, որ Ռուսաստանում կիոկուշինի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինը (5-րդ դան):
Սակայն վերադառնանք մեր միջոցառմանը: «Առաջնությունը կազմակերպելիս սերտորեն համագործակցել ենք «ՄԻԿԱ Քորփորեյշնի» հետ, որի շնորհիվ միջոցառումն անցավ մեծ շուքով: Ծանոթանալով և անմիջականորեն շփվելով Միխայիլ Բագդասարովի հետ՝ համոզվեցինք, որ նա իրոք սպորտասեր անձնավորություն է: Մեզ խոստացել են դահլիճային պայմաններ ընձեռել, որպեսզի Շենգավիթի համայնքում ունենանք կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմում գործող «Միկա» թիմ: Կարծում եմ՝ այս հարցով, առաջնության ավարտից հետո, ավելի սերտորեն կզբաղվենք»,- նշեց Էդուարդ Ասատրյանը:
Կիոկուշինյան կազմակերպության խորհրդանիշերը շատ խորիմաստ են: Օրինակ՝ «կան» խորհրդանիշը արտահայտում է մեկ, կուռ ընտանիքի պես համերաշխության և համաձայնության մթնոլորտում ապրելու ձգտում: Միաժամանակ կոչ է անում անհատի մեջ դաստիարակել հարգանք շրջապատող մարդկանց նկատմամբ: Վերջիվերջո, այդ նպատակն է հետապնդում սպորտն ընդհանրապես, որի միջոցով էլ նշված գաղափարներին, աճող սերնդին փորձում է հաղորդակից դարձնել «ՄԻԿԱ Քորփորեյշնը»:
06.11.2007 «Հայոց Աշխարհ» օրաթերթ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved