|
0
|
0
|
 |
MEDIAINFORM
NEWS AGENCY |
RUS |
|
|
Արխիվ 2007 |
|
ՀԱՏՈՒԿ
ՌԵՊՈՐՏԱԺ |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ |
ՄԵՐ
VIP
ՀՅՈՒՐԸ |
ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ |
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
|
|
ՀՀ
նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը` 2008թ. մարտի
27-ին, Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ,
Կառավարությունում ընդունել է թատերական արվեստի բնագավառի մի
շարք ներկայացուցիչների, այդ թվում` թատերարվեստի բնագավառում
ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից ՀՀ
պատվավոր կոչումների արժանացած արվեստագետներին:
Ի դեմս նրանց, Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրապետության
բոլոր դերասաններին, ռեժիսորներին, դրամատուրգներին և ամբողջ
հայ թատերասեր հանրությանը, քաջառողջություն, նոր
հաջողություններ ու ստեղծագործական եռանդ մաղթելով հայ բեմի
երախտավորներին` նրանց գործունեությունը թատրոնում գնահատելով
որպես դժվարին, բայցեւ պատվաբեր աշխատանք: Միաժամանակ, Սերժ
Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կրկին
հանդիպել նրանց հետ` թատերական աշխարհին առնչվող հարցերի
հանգամանալից քննարկման և առկա հիմնախնդիրները միասնաբար
լուծելու նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը ՀՀ նախագահի հրամանագրով
ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների արժանացած
անձանց հանձնել է իրենց պարգևները և շնորհավորել այդ
կապակցությամբ ևս:
27.03.2008
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչություն |
|
|
Աշխարհում
մարտի 24-ը սահմանված է Տուբերկուլոզի միջազգային օր, որի կապակցությամբ 2008թ.
մարտի 25-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի
№74
մանկապարտեզում տեղի ունեցավ «Առողջ մարմնում, առողջ հոգի» խորագրով ուսուցողական
բնույթ կրող միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին «Պաշտպանենք երեխաներին
տուբերկուլոզից» ՀԿ-ի փոխնախագահ և Մալաթիա- Սեբաստիա համայնքի բժշկական կենտրոնի
պոլիկլինիկական հարցերով փոխտնօրեն Նարինե Իգիթյանը, Մալաթիա բուժկենտրոնի
նորածնային ծառայությունների ղեկավար Նարինե Պողոսյանը և մի շարք այլ պատվավոր
հյուրեր:
Միջոցառման նպատակն էր, որպեսզի երիտասարդ մայրերը, տեղյակ լինեն
ի՞նչ
գանգատների
դեպքում, ու՞ր կարելի է դիմել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տված կարգախոսը
«Ես կարող եմ կանգնեցնել տուբերկուլյոզը» շատ կարևոր էր, քանզի մեզանից
յուրաքանչյուրն ակտիվ օղակ է հադիսանում այդ հիվանդությունը կանխելու համար:
ՏԲ-ն վարակիչ է և տարածվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ
չբուժվելու դեպքում, ակտիվ ՏԲ-ով հիվանդ յուրաքանչյուր անձ տարեկան միջինը վարակում
է 10-15 այլ անձանց: ՏԲ-ով վարակման համար խթան կարող է հանդիսանալ թուլացած
իմունային համակարգը: Հետևաբար հարկավոր է ճիշտ և լավ սնվել:
Տեղեկատվության կարգով նշենք, որ Հայաստանի մարզերի բոլոր
պոլիկլինիկաներում արդեն գործում են թոքային հիվանդությունների սենյակներ, որի
ծառայություններից օգտվելն անվճար է: Նման սենյակներ նախատեսվում է ստեղծել նաև
Երևան քաղաքի բոլոր պոլիկլինիկաներում, որոնք նույնպես կգործեն անվճար: Հետևաբար
հարկավոր է, որ յուրաքանչյուրս զբաղվի ինքնաուղեգրմամբ: |
|
|
|