Գիտություն

Կրթություն

Սոցիալական խնդիրներ

Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

 Ավիացիա

Սպառողի իրավունք
Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն

Հոգեբանական
խնդիրներ

Ազգային
փոքրամասնություններ

Տոներ,
միջազգային օրեր

«ՄԻԿԱ» քորփորեյշն
Հասարակություն

Երևանյան լուրեր

Երիտասարդություն
Մշակույթ

Երևանյան պատկերներ

сводки с эпидемического фронта

РЕЙТИНГИ
ОПРОСЫ

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

ВТОРОЕ МЕДОБЪЕДИНЕНИЕ
НИИ МАТЕРИ И РЕБЁНКА
МЦ МАЛАЦИЯ
ОФТАЛЬМОЛОГИЧЕСКИЙ НАУЧНЫЙ ЦЕНТР
МЦ КАНАКЕР-ЗЕЙТУН
МЦ СУРБАСТВАЦАМАЙР
ИНСТИТУТ
КУРОРТОЛОГИИ И ФИЗИЧЕСКОЙ МЕДИЦИНЫ
АССОЦИАЦИЯ
ГИНЕКОЛОГОВ -
ЭНДОКРИНОЛОГОВ

MIKA-CEMENT

выставки и конференции:









 

  MEDIAINFORM   NEWS AGENCY

ՀԱՏՈՒԿ
ՌԵՊՈՐՏԱԺ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՄԵՐ  VIP 
ՀՅՈՒՐԸ

ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

РЕЙТИНГИ
ОПРОСЫ

 

Մենք ապրում ենք ուտելու համար, թե ուտում ենք ապրելու համար: Այնուամենայնիվ, թե՛ առաջինի և թե՛ երկրորդի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել առողջ սնունդ:
2008թ. մայիսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցած հիվանդների ուսուցման ծրագրով դասախոսությունը վերաբերում էր հենց առողջ սննդին և նրա դերին՝ տարբեր հիվանդությունների կանխարգելման մեջ: Վերջինս ոչ միայն մեր հանրապետության, այլև ամբողջ աշխարհին հուզող խնդիրներից մեկն է: Դասախոսության կազմակերպիչների խոսքով, այն նպատակ ունի, հիվանդների կենցաղի մեջ մտցնել առողջ սննդի գաղափարը, որպեսզի նրանք էլ այն տարածեն իրենց ընտանիքներում՝ սննդի միջոցով պայքարելով մի շարք հիվանդությունների դեմ:
Ինստիտուտի գլխավոր բժիշկ, բ.գ.դ. Գագիկ Մանուչարյանը սկսեց դասխոսությունը Հիպոկրատի խոսքով. «Հիվանդների համար դեղորայքը պետք է լինի առողջ սնունդը»: Ի դեպ, ինստիտուտում այս հարցը դրված է բարձր հիմքի վրա

Դասախոսությամբ հանդես եկավ նաև ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Աննա Չերչինյանը: Ըստ վիճակագրական տվյալների ամբողջ աշխարհում առողջության 50%-ը կախված է սննդից:  
Երիտասարդ աղջիկները և կանայք խախտելով իրենց սննդակարգը, վտանգի տակ դնելով իրենց առողջությունը, առանց բժշկի հսկողության նիհարում են: Սակայն վատ ազդեցություն է ունենում նաև շատ ուտելը, որը  հանգեցնում է հիվանդությունների առաջացման՝ ամենաառաջինը՝ ճարպակալման:
Բժիշկ-դիետոլոգը խոհուրդ է տալիս չչարաշահել քաղցրեղենն ու ճարպերը:
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ. պրոֆ. Էդուարդ Գրիգորյանը համակարծիք էր Ա. Չերչինյանի հետ:
- Սննդակարգից բացակայում են կանաչեղենը, գերակշռում են սպիտակուցներն ու ճարպերը:
Է. Գրիգորյանը դեմ է նաև անռեժիմ սնվելուն, որը հանգեցնում է ճարպակալման: Գիտականորեն ապացուցված է, որ մարդը որքան քիչ ուտի և հաճախ ուտի, նա չի ճարպակալի:
 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի և «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի» աջակցությամբ, շախմատիստի տանը 2008թ. մայիսի 8-ին ավարտվեց դատապարտյալների միջև անցկացվող «Շախմատի միջհիմնարկային 2008 մրցաշարի» եզրափակիչ փուլը: Ի դեպ, եզրափակիչ փուլին մասնակցում էին 32 տղամարդ և 4 կին դատապարտյալներ:
Թեժ պայքարից հետո հայտնի դարձավ հաղթողների անունները՝ Հարությունյան Արտակ և Կոլեսնիկ Նազիկ: Նվերները միայն գավաթի կամ հուշանվերների տեսքով չէր: Հաղթողներին տրվելու է  նաև արտահերթ տեսակցություն և արձակուրդ: Կազմակերպիչների կողմից չէին անտեսվել նաև  մյուս մասնակիցները, որոնք նույնպես արժանացան նվերների:
«Շախմատի միջհիմնարկային 2008 մրցաշարի» մասնակիցներից շատերը մեծ ոգևորությամբ իրենց կարողությունները կփորձեին նաև այլ սպորտաձևերում, քանզի ինչպես իրենք են ասում օրն այդպես ավելի արագ և միօրինակ չի անցնում:  
Արդարադատության նախարարի խոսքով սա մի քայլ է, որը հնարավորություն է տալիս մեր դատապարտյալներին, որպեսզի նրանք հասկանան, որ հասարակությունից կտրված չեն:
Նման միջոցառումների կազմակերպումը ողջունում է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարարակական դիտորդների խումբի անդամ Միքայել Բաղդասարյանը: Վերջինս խորհուրդ է տալիս, որպեսզի այն երկրներում որտեղ նմանատիպ մրցաշարեր չեն անցկացվում մեզանից օրինակ վերցնեն:
 

1947 - 2008
Մայիսի 5-ին Վոլգոգրադ-Ռոստով նա Դոնու ճանապարհին մահացավ երգիչ և կոմպոզիտոր Անատոլի Դնեպրովը: Նա վաղաժամ հեռացավ կյանքից:
Ողբերգությունը եղավ հանկարծակի: Անատոլիի սիրտն առողջ չէր, բայց նա միշտ ելույթ էր ունենում լավ տրամադրությամբ և ուրախացնում էր հանդիսատեսին իր երգերով ու ժպիտով:
Հեղինակ և կատարող Անատոլի Դնեպրովը հատուկ գալիս էր Հայաստան, որտեղ և գրեց իր նոր երգը, որն այդպես էլ կոչվում է «Հայաստան»:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Անատոլիի հարզատներին և մտերիմներին:
Մանրամասները և երգչի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղից:
 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի և «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի» աջակցությամբ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2008թ. ապրիլի 17-ին մեկնարկեց և ապրիլի 30-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվեց դատապարտյալների միջև անցկացվող «Շախմատի միջհիմնարկային 2008 մրցաշարի» կիսաեզրափակիչ փուլը: Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կայացել էր դեռ ապրիլի 17-ին` «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:
Շախմատի միջհիմնարկային 2008 մրցաշար
» միջոցառման կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց թվով 10 քրեակատարողական հիմնարկում, որոնք են` «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Սևան», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները: Յուրաքանչյուր հիմնարկում մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի ավարտին, հանդիպման լավագույն մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու մրցաշարի եզրափակիչ փուլին, որտեղ և հայտնի կդառնա մրցաշարում հաղթողների անունները:
...շարունակություն
 

Մայրաքաղաքում շարունակվում են դեռևս նախորդ տարի սկիզբ առած կառուցապատման աշխատանքները: Երևանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը 2008թ. մայիսի 5-ին քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին վստահեցրեց, որ օգոստոսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կավարտվեն կառուցապատման հիմնական աշխատանքները:
- Այս տարի նախատեսվում է նոր անցում կառուցել Արշակունյաց պողոտայի վրա, նշում է Կ. Դավթյանը և հավելում, որ պողոտայի վրա շատ պատահարներ են տեղի ունենում:
Բանախոսը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև իրացման գոտիների խնդրին: Իրացման գոտիների բնակիչներին կառաջարկվի բնակարան՝ բնակարանի դիմաց, իսկ հրաժարվելու դեպքում կտրվի բնակարանի շուկայական արժեքը գումարած 15 տոկոս:
 

Մեր հանրապետությունում ներկայում օձերի և կարիճների ակտիվացման շրջանն է: Հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս օձ տեսնելուց նրան շրջանցել, քանզի կողքով անցնելիս այն կարող է կծել: Ի դեպ,  օձերի թույնն անդրադառնում է արյան, իսկ կարիճինը՝ ուղեղի վրա: Օձի եւ կարիճի կծելու դեպքում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ Գ. Մանուչարյանը խորհուրդ է տալիս չդիմել տնային ինքնաբուժության, այլ անհապաղ մարմնի խայթած տեղում սառը դնել, տուժողին անշարժացնել և տեղափոխել հիվանդանոց: Կծած տեղում չի կարելի կտրվածք անել և ծխախոտով այրել:
 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բազմապրոֆիլ և մոնոպրոֆիլ հիվանդանոցներ 2008թ. առաջին եռամսյակում ընդունվել են 8001, իսկ դուրս են գրվել 7929-ը հիվանդ, որից 5229-ը բուժվել են պետպատվերի շրջանակներում, 2700-ը՝ վճարովի: Վիրահատվել են 2330 հիվանդ:
Նույն ժամանակահատվածում շտապ օգնության ծառայությունում կանչերի ընդհանուր քանակը կազմել է 48858, հոսպիտալացվել են 4816-ը: Մանկական կանչերի թիվը կազմել է 2809, որից հոսպիտալացվել են 670-ը:
Կանչերից 13718-ը գրանցվել է գիշերային ժամերին:
2008 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Երևանի հիվանդանոցներում ծնունդների թիվը կազմել է 1092:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում նույն ժամանակահատվածում այցելությունների թիվը կազմել է 504640, որից տեղամասային թերապևտներին են դիմել 196183, մանկաբույժներին՝ 131606, նեղ մասնագետներին՝ 176851, իսկ լաբորատոր գործիքային հետազոտություն են անցել 219461 հիվանդ:
05.04.2008 Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչություն
....Առավել մանրամասն

 

Հայաստանի ազգային պատկերասրահը հանրապետության մայրաքաղաքում և մարզերում ունի 12 մասնաճյուղեր: Ջերմուկի մասնաճյուղը սկսել է գործել 1973թ.-ից՝ Կառավարության հատուկ որոշմամբ, պատկերասրահի տնօրեն, ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի նախաձեռնությամբ:
Ջերմուկի պատկերասրահի մշտական ցուցադրությունում ներկայացված են եղել հայ արվեստի դասականներ՝ Մ.Սարյանի, Մ.Աբեղյանի, Խ. Եսայանի և այլոց գործերը, ինչպես նաև  մեր ժամանակակիցների ստեղծագործությունները: Այս ցուցադրությունը կարևոր հանգամանք է մարզում պատշաճ մակարդակով տեղեկացնելու և մատուցելու մեր ազգային արվեստը:
Մասնաճյուղում պարբերաբար իրականացված ցուցահանդեսներն ակտիվացնում են մարզի մշակութային կյանքը, հասարակությանը հնարավորություն ընձեռում մասնակից դառնալ պատկերասրահի ֆոնդերից կազմակերպված ցուցահանդեսներին, ինչպես նաև Վայոց ձորի նկարիչների և մատաղ սերնդի ստեղծագործությունների ցուցահանդեսներին: Այս տարի լրանում է Ջերմուկի մասնաճյուղի հիմնադրման 35-ամյակը: Լինսի հիմնադրամի կողմից իրականացված վերանորոգումից հետո, մասնաճյուղը
2008թ. մայիսի 4-ին ` վերաբացում է իր դռները արվեստասեր հասարակության առջև: Այնտեղ գործող մշտական ցուցադրությունը պատկերասրահի ֆոնդերից համալրվել է շուրջ 20 գեղանկար և քանդակ ստեղծագործություններով:
Ներկայացված է XX դարի հայկական կերպարվեստը՝ դարասկիզբից մինչև մեր օրերը, ընդգրկելով նաև սփյուռքահայ արվեստագետների գործեր:
04.05.2008 ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
 

«ՄԻԿԱ-Ցեմենտ»-ը նորից 300 խոշոր հարկատուների ցանկում է: ՀՀ  հարկային պետական ծառայության վերջին տվյալներով «ՄԻԿԱ-Ցեմենտ» ընկերությունը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 81 մլն դրամով ավել հարկային պարտավորություն է կատարել: 100 մլն դրամով ավել հարկային պարտավորություն է կատարել նաև «Միկա Քորփորեյշնը»:

Դեպի Մարսել «Արմավիա»-ի (Armavia) հետ: Սկսած 2008 թվականի հուլիսի 5-ից «Արմավիա» ավիաընկերությունը իրականացնելու է չվերթներ Երևան-Մարսել-Երևան ուղղությամբ: Չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին:
Տոմսերն արդեն վաճառվում են:

 

Տեղեկություն 2007 թ-ին ՀՀ ներմուծված և իրացված բենզինի ու դիզվառելիքի վերաբերյալ: 2007թ-ի ընթացքում հանրապետություն է ներկրվել 121,164.2 տոննա  դիզելային վառելիք և 167,486.8 տոննա բենզին: Նույն ժամանակահատվածում իրացվել է 103, 220.6 տոննա  դիզելային վառելիք և 165, 989 .8  տոննա բենզին: Որոշ կազմակերպություններ բենզին և դիզ. վառելիք ներմուծել են սեփական օգտագործման համար, ինչը չի հաշվառվել իրացման ծավալներում: 
Նշված ապրանքատեսակների համար սահմանում վճարվել է համապատասխանաբար 4,078.3 մլն  և 18,697.9 մլն դրամ հաստատագրված վճար: 2007 թ-ին դիզելային վառելիքի և բենզինի  մանրածախ վաճաքից ընդհանուր առմամբ գանձվել է 674.7 մլն դրամ հաստագրված վճար: Ավիակերասինի իրացման առանձին հաշվառում չի վարվում, քանի որ դա նախատեսված չէ ՀՀ կառավարության  2002թ-ի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հաշվետվությունների հարկային մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 299 որոշմամբ: 

17.04.08 ՀՀ ԿԱ ՀՊԾ մամուլի բաժին

 

«Արմավիա» (Armavia) ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի համար հայտարարում է 50% սեզոնային զեղչ: Նախկին 130000 դրամի փոխարեն, այժմ տոմսի արժեքը սկսվում է 65000 դրամից: Չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Ինքնաթիռով ճանապարհորդելը միշտ իրադարձություն է: 


 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2008  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved