Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում
(Research Center of
maternal and child health protection)
շարունակվում
է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և ՄԱԿ-ի բնակչության
հիմնադրամի
(UNFPA)
նախաձեռնությամբ կազմակերպված վերարտադրողական առողջության և անվտանգ մայրության
թեմայով կոնֆերանսը:
MEDINFORM-ի
հետ հարցազրույցի ընթացքում կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը
|

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում էլ բարձր է
սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և հղիության արհեստական
ընդհատման ցուցանիշը: |
տեղեկացրեց, որ
այս օրերին Հայաստան ժամանած տարբեր երկրների ներկայացուցիչները և ԱՀԿ մասնագետները
քննարկվում են ստրատեգիական համագործակցության ծրագրեր: Դրա արդյունքում հետագայում
ավելի օպտիմալ աշխատանք կտարվի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների
և առողջ մայրության ուղղությամբ: Կոնֆերանսի ընթացքում, մասնակիցները
բաժանվելով մի քանի խմբերի, քննարկում են, թե իրենց երկրներում ի՞նչ ծրագրեր են
մշակվում և իրագործվում մասնավորապես սեռավարակների դեմ պայքարի ուղղությամբ:
«Հուսով ենք, որ քննարկումների արդյունքում կկարողանանք «նոր խոսք ասել»
առողջապահությանը»,- ընդգծեց պրն Օկոևը:
Մեր
հանրապետության գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը նույնպես փաստում է,
որ նման կոնֆերանսների անցկացումը օգտակար է մասնագետների միջև փորձի փոխանակման
առումով: Կոնֆերանսի ընթացքում փորձ է արվում հասկանալ, թե ետխորհրդային
երկրները սեռավարակների դեմ պայքարի որն փուլին են հասել:
Այս
տարվա կեսին հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կանցկացվի մոնիտորինգ, որի
ընթացքում կպարզվի՝ ԱՀԿ առաջարկով մշակված սեռավարակների վարման ազգային
ուղեցույցն ունեցել է իր դրական ազդեցությունը, թե՝ ոչ: Կարեն Բաբայանի
խոսքերով՝ ուղեցույցով պետք է առաջնորդվեն հատկապես ընտանեկան բժիշկները, ովքեր
հիվանդին, եթե ոչ խորացված, ապա սինդրոմային բուժում պետք է տան, ինչը համաշխահային
փորձի համաձայն՝ տալիս է լավ արդյունք:
Ղազախստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի ասիստենտ Արմա Նիսինան
նշում է, որ այս կոնֆերանսի ընթացքում պետությունները միմյանց հետ կիսում
են ծագած
դժվարությունները և օգնում միմյանց դուրս գալու այս կամ այն իրավիճակից: Նրա
հավաստմամբ՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում էլ բարձր է սեռական ճանապարհով
փոխանցվող հիվանդությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը, ինչի
դեմ պետք է համախմբված պայքար ծավալել: Նման հավաքների
ընթացքում երկրները նաև հնարավորություն են ունենում շփվել Առողջապահության
համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ և ներկայացնել իրենց
առաջարկները:
MEDINFORM 21.04.2006
.GIF)
Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ապրիլի 19-21-ը
Առողջապահության
համաշխարհային կազմակերպության (WHO) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի
(UNFPA)
նախաձեռնությամբ անցկացվում է վերարտադրողական առողջության և անվտանգ մայրության
թեմայով կոնֆերանս,
|

Վերարտադրողական առողջության ոլորտում Հայաստանում հատկապես արդյունավետ
աշխատանքներ են տարվում մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշների
նվազեցման ուղղությամբ |
որին մասնակցում են ներկայացուցիչներ Տաջիկստանից,
Ռումինիայից, Ուզբեկստանից, Կիրգիզիայից, Թուրքմենստանից, ԱՀԿ Եվրոպական
գրասենյակից և այլ երկրներից:
ԱՀԿ
վերարտադրողական առողջության հարցերով տարածաշրջանային համակարգող Գունտա
Լազդանեի խոսքերով՝ մեր տարածաշրջանում վերարտադրողական առողջության հետ կապված
խնդիրները բազմաթիվ են, մասնավորապես մտահոգիչ է մայրական մահացության և
հիվանդացության ցուցանիշը: Ընտանիքներում կինը ենթարկվում է բռնությունների, ինչի
հետևանքով ձեռք է բերում մի շարք հիվանդություններ: Գունտա Լազդանեն առկա
խնդիրներից առաձնացրեց դեռահասների վերարտադրողական առողջության հետ կապված
բարդությունները, ինչպես նաև երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործումը,
ինչի հետաևանքով տարեցտարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն աճում է: Նրա խոսքերով՝
հիվանդությունները բազմաբնույթ են և ճիշտ չէ մեր տարածաշրջանի զարգացող երկրները
համեմատել, ասենք, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և այլ զարգացած երկրների հետ: Այստեղ
նշված հիվանդությունները կանխարգելելու համար պետբյուջեից հատկացվող ֆինանսական
միջոցները կարելի է չնչին համարել:
Արդեն երկար
տարիներ է՝ ԱՀԿ-ն աշխատում է Հայաստանի հետ: «Վերարտադրողական առողջության ոլորտում
ձեր երկրում հատկապես արդյունավետ աշխատանքներ են տարվում մայրական մահացության
և հիվանդացության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ»,- փաստում է Գունտա
Լազդանեն: Նրա խոսքերով՝ ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում,
կանանց շրջանում մեծ տարածում է գտել արգանդի վզիկի քաղցկեղը: 21-րդ դարում
կինը չպետք է մահանա այնպիսի հիվանդությունից, որը վաղ հայտնաբերելու դեպքում
հնարավոր է բուժել:
ԱՀԿ
կազմում ընդգրկված 52 երկրներից միայն Ռումինիայում, Հայաստանում և Կենտրոնական
Ասիայի 5 երկրներում է ակտիվ սպեցիֆիկ պայքար մղվում նշված հիվանդությունների
դեմ:
Նշված երկրներն
իրենց առաջարկություններով դիմել են ԱՀԿ-ին: Գունտա Լազդանեի հավաստմամբ՝
մեր երկրում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ ակտիվ
պայքար է
մղվում:
Կազմակերպիչները
կարևորում են նշված կոնֆերանսի անցկացումը, որի ընթացքում պետք է քննարկվեն
2006թ.-ին տարածաշրջանի երկրներում նշված հիվանդությունների կանխարգելման
ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
MEDINFORM 19.04.2006
.GIF)
2005թ.-ի մարտի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)
և «Advansed
Engineering Associate International»-ի
միջև կնքվել է համաձայնագիր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական
կենտրոնի
(Research Center of
maternal and child health protection)
լոկալ ջեռուցման համակարգի վերականգնման համար:
Ըստ այդմ՝
USAID-ին
էներգաարդյունավետության փորձարարական ծրագրի շրջանակներում իրականացրել է կենտրոնի
ներքին ջեռուցման մոնտաժային աշխատանքները, կառուցվել է ամերիկյան «Լաարս»
ֆիրմայի արտադրության 285 Կվտ հզորությամբ տաքացուցիչներով աշխատող
կաթսայատուն:
Ծրագրի
իրականացման համար ֆինանսավորում է հատկացրել ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալությունը և ամերիկահայ բարերար Հերման Հինտիրյանը: Աշխատանքների
որակը վերահսկվել է Հապետ Թորոսյանի կողմից: Ծրագիրն իրականացնող կողմերն
արձանագրել են, որ կատարվել է որակյալ աշխատանք:
Նոր
կաթսայատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի
փետրվարի 15-ին: Արարողությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր
դեսպան Ջոն Էվանսը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը,
առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
MEDINFORM 03.04.2006
.GIF)
Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
(Research Center of
maternal and child health protection)
փետրվարին ընդունվել է 360 հիվանդ:
Ծնարան ընդունվել է 122, հղիության ախտորոշման բաժանմունք՝ 49,
օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունք՝ 68 և կոնսերվատիվ գինեկոլոգիայի
բաժանմունք՝ 121 հիվանդ:
Կատարվել է 46 վիրահատություն և 22 կեսարյան հատում:
MEDINFORM 13.03.2006
.GIF)
Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում
(Research Center of
maternal and child health protection) սեպտեմբերի
23-24-ն անցկացվում է «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով
միջազգային գիտաժողով, որին մասնակցում են Ֆրանսիայից
(Franse),
Շվեդիայից
(Sweden),
ԱՄՆ-ից
(USA)
և
Ռուսաստանից
(Russia)
ժամանած ճանաչված մասնագետներ:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և
լիազոր դեսպան Անրի Կյունին և առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:
Ֆրանսիայից ժամանած բժիշկները հանդես եկան արտամարմնային բեղմնավորմանը նվիրված
զեկույցներով՝ («Անօվուլյացիայի և դիզօվուլյացիայի բուժում», «Օվուլյացիայի
խթանում արտամարմնային բեղմնավորման ծրագրում և ծրագրից դուրս», «Արգանդափողերի
հետազոտություն», «Վիրաբուժական միջամտության դերը մինչ արտամարմնային
բեղմնավորումը» և այլն):
Հայաստանում արտամարմնային բեղմնավորման փորձեր առաջին անգամ իրականացվել են Մոր և
մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտոնում 1990թ-ին: Սակայն, ինչպես
նշեց կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը (Georgi Okoev), առաջին փորձերը ձախողվել
են: Այնուհետև, 1994-ից կենտրոնի մասնագետները սկսել են համագործակցել Մարսելի
Վերարտադրողականության ինստիտուտի բժիշկների հետ, ովքեր 1998-ին ժամանել են
Հայաստան: Սակայն այդ ժամանակ նույնպես փորձերը ոչ մի արդյունք չեն տվել: Համառ աշխատանքների շնորհիվ ի վերջո 2003-ին հայ և ֆրանսիացի մասնագետները հասան
արդյունքի՝ գրանցվեց հղիության 2 դեպք, իսկ 2004-ին արտամարմնային
բեղմնավորման արդյունքում Վրաստանի քաղաքացի Կարինե Մայսուրադձեն ծնեց 3 երեխա:
Նույն թվականին հղիների թիվը կազմեց 7:
Այժմ արտամարմնային բեղմնավորում իրականացվում է Մոր և մանկան առողջության
պահպանման գիտահետազոտական կենտրոնում, Մանկաբարձության և գինեկոլոգիայի
հանրապետական կենտրոնում և «Էրեբունի» ԲԿ-ում:
Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ
արտամարմնային բեղմնավորման մեթոդը թույլ է տալիս նվազեցնել անպտղության ցուցանիշը:
Միաժամանակ փոխնախարարը ցավով հայտնեց, որ այդ ցուցանիշը մեր երկրում դեռևս բարձր
է՝ կանանց շրջանում առաջնային անպտղության ցուցանիշը կազմում է 3%, իսկ
երկրորդայինը՝ 20%:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին իր
հարգանքի տուրքը մատուցեց հայ և ֆրանսիացի մասնագետներին՝ ընդգծելով, որ
ընտանիքների պահպանումը Հայաստանի համար գերակա խնդիր է:
Հայաստանում
արտամարմնային բեղմնավորման մեթոդի ներդրման մեջ իրենց ավանդն ունեցող ֆրանսիացի
բժիշկներ Ռոժե Ռոլյեին (Roger Rouler), Ժան-Պիեռ Ֆրանկուեբալմին
(Jan-Piere Franguebalm), Ժան Լուի Սպակին (Jan-Louis Spach) Մոր և մանկան
առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հատուկ
շնորհակալագրեր հանձնեց:
MEDINFORM 23.09.2005
.GIF)
Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
(Research Center of
maternal and child health protection)
հուլիսին ընդունվել է 314 հիվանդ:
Առաջին
մանկաբարձական
բաժանմունք ընդունվել է 133 մարդ, որոնցից 5-ը սպասարկվել
են պետպատվերի շրջանակներում:
Երկրորդ մանկաբարձական
բաժանմունք ընդունվել է 12 մարդ, ովքեր սպասարկվել են պետպատվերով:
Բարձր ռիսկի հղիների բաժանմունք
ընդունվել է 47 մարդ, ովքեր սպասարկվել են պետպատվերով:
Օպերատիվ գինեկոլոգիայի
բաժանմունք ընդունված 83 հիվանդներից 36-ը սպասարկվել է պետպատվերի
շրջանակներում:
Կոնսերվատիվ գինեկոլոգիայի
բաժանմունք ընդունվել է 127 հիվանդ, որոնցից 39-ը բուժվել է
պետպավերով:
MEDINFORM 10.08.2005
.GIF)
Որքանո՞վ է
ճիշտ և ընդունելի տղամարդու ներկայությունը ծննդաբերության ժամանակ:
-
Հայաստանում
կա՞ն արդյոք այնպիսի ծառայություններ, որոնք ապահովում են ծննդաբերությունը
տնային պայմաններում:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ որոշ երկրներում ծննդաբերում են ջրում:
Վերոհիշյալ
հարցերի շուրջ տեսակետներ արդեն հնչեցրել ենք:
Այս անգամ հարցերին պատասխանում է Մոր և մանկան առողջության պահպանման
գիտահետազոտական կենտրոնի
տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ
Գեորգի Օկոևը:
1.
«Ես միանգամայն կողմ եմ ամուսնու ներկայությանը ծննդաբերության ժամանակ:
Չէ՞ որ երեխան ունի երկու ծնող և նրանք մի ընտանիք են, մի ամբողջություն: Բայց այս
ամենը մեր ազգային ավանդույթից և մտածելակերպից շատ հեռու է: Իսկ ծննդաբերության
ժամանակ հիասթափություններից խուսափելու համար անհրաժեշտ է, որ ամուսինը հոգեպես
պատրաստ լինի ծննդաբերության գործընթացին»:
2.
«Ինչ վերաբերում է տնային պայմաններում ծննդաբերությանը, ապա մենք դրան դեռ պատրաստ
չենք: Մենք դեռ շատ այլ առաջնահերթ խնդիրներ ունենք, և պետք չէ ժամանակ կորցնել:
Այդ մասին կարող են մտածել սոցիալապես և տնտեսապես զարգացած երկրները, ինչպիսիք են
Նորվեգիան, Կանադան, Դանիան և այլն: Հայաստանում առկա պայմաններում այդ
մասին մտածել անգամ չի կարելի»:
3. «Մոսկվայի
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում 1979թ. թեկնածուական դիսերտացիաների
պաշտպանության ժամանակ առաջին անգամ բժիշկ Չերնյակովսկին բարձրացրեց ջրում
ծնունդ ընդունելու խնդիրը: Նա պատմեց մի կնոջ մասին, որի ծննդաբերությունը
օվկիանոսում տևել է երկու օր: Երեխան ծնվել է, բայց չի շնչել, իսկ մայրն էլ իր
հերթին խնդիրներ է ունեցել:
Ամեն ինչ թվում է
շատ պարզ, բայց շատ նրբություններ ու խնդիրներ կան այս հարցում: Հենց այդ օրվանից
ես սկսեցի մտածել ջրում ծննդաբերության մասին, և որոշակի քայլեր արվեցին այդ
ուղղությամբ: Նույնիսկ սենյակ առանձնացվեց՝ լոգարան (վաննա) պատրաստելու համար:
Բայց կան զուտ բժշկական խնդիրներ, որոնց շուրջ շտապ քայլեր ձեռնարկելը ոչ միայն
դյուրին չէ, այլև ճիշտ չէ. պետք է ամեն ինչի մասին մանրակրկիտ մտածել: Բացի այդ,
ջրում ծննդաբերությունն ապահովելու հետ մեկտեղ նաև անհրաժեշտ է աշխատանք տանել հայ
կնոջ մտածելակերպը փոխելու հարցում»:
MEDINFORM 05.07.2005
.GIF)
2002թ. բժշկագենետիկական կոնսուլտացիայի ախտորոշման մեջ ներդրվել է մոլեկուլային
բջջագենետիկական FISH (fluorenscence in situ hybridization) մեթոդը, որի կիրառումը
թույլ է տվել կատարել բարդ քրոմոսոմային խաթարումների ուսումնասիրություն
(միկրոդելեցիաներ, միկրոտրանսլոկացիաներ, ինվերսիադուպլիկացիաներ, քրոմոսոմային
մոզաիցիզմի առանձին տեսակներ), որոնց ախտորոշումը դասական բջջագենետիկական
մեթոդների հնարավորություններից դուրս է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 1974թ.
ձևավորվել էր բջջագենետիկական լաբորատորիա:
Դրա հիման վրա 1986թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է
բժշկագենետիկական կոնսուլտացիա, որն առ այսօր գործում է: Կոնսուլտացիայի
գործունեության սկզբից կատարվել է ավելի քան 4000 բջջագենետիկական
հետազոտություն՝ տարբեր տեսակ ժառանգական հիվանդություններով տառապող հիվանդներին
ցուցաբերելով մասնագիտացված բժշկական օգնություն:
ԵՊՀ-ի և Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի բժշկական գենետիկայի ինստիտուտի միջև
առկա պայմանագրով ԵՊՀ-ի ասպիրանտ, այժմ արդեն կենսաբանական գիտությունների
թեկնածու, ԵՊՀ-ի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող
Մարինե Մանվելյանը մեկնել էր Շվեյցարիա, որտեղ պետք է քրոմոսոմային
խաթարումները հայտնաբերելու համար կիրառեր FISH մեթոդը: Նրա հավաստմամբ՝ գիտական
շատ նրբություններ հայտնի դարձան իրեն, որոնք էլ հենց տեղ գտան իր դիսերտացիայում:
FISH մեթոդի կիրառումից հետո Ցյուրիխի համալսարանի բժշկական գենետիկայի ինստիտուտի
տնօրենը և այլ աշխատակիցներ եկել են Հայաստան՝ Մոր և մանկան առողջության պահպանման
գիտահետազոտական կենտրոն՝ անձամբ ստուգելու այստեղ սույն մեթոդի կիրառման
արդյունավետությունը և արդյունքների ճշգրտությունը, շփվել են հիվանդների հետ:
Այսպիսով, Հայաստանում իրագործվել է բջջագենետիկական հնարավորությունների
միջազգային ստանդարտը և քրոմոսոմային խաթարումների բարդ դեպքերում
բջջագենետիկական ախտորոշման ճշգրտման նպատակով դասական մեթոդների կիրառումը
համատեղվել է FISH մեթոդի կիրառման հետ: Մոլեկուլային-բջջագենետիկական
հետազոտության նպատակով օգտագործվում են ինչպես կոմերցիոն ԴՆԹ-զոդեր (Vysis,
USA, Cytocell Technologies, UK), այնպես էլ ԴՆԹ –ներ, որոնք պատրաստվում են
Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Մոր և մանկան
առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում FISH մեթոդի ներդրման գործում
կարևորագույն է Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի բժշկական գենետիկայի ինստիտուտի
դերը: Դասական բջջագենետիկայի և FISH մեթոդի կիրառման հիման վրա ախտորոշված մի շարք
դեպքեր գիտական առումով արժանացել են մեծ ուշադրության և ընդգրկվել ECARUCA
(European Cytogeneticists Association Register of Unbalanced Chromosome
Aberrations) ծրագրի մեջ: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական
կենտրոնում FISH մեթոդի կիրառումը զգալիորեն բարձրացրել է բջջագենետիկական
հետազոտության արդյունքների որակը և հավաստիությունը:
MEDINFORM
25.06.2005
.GIF)
Մոր
և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում
մայիսի 14-ին վիրահատվել է 1կգ 500գ քաշով նորածնի բաց բոտալյան ծորանը:
Նշենք, որ վիրահատությունը թվով 3-րդն է և Հայաստանի այլ բուժհիմնարկներում չի
կատարվում: Առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է 2 տարի առաջ,
երբ նույն կենտրոնում վիրահատվել է 920գ քաշով նորածին, իսկ 2-րդ
անգամ վիրահատվել է 30 շաբաթական անհաս տղա երեխա: